Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսակետ կա, որ կարծիքների բազմազանության, քննարկումների և կայացված որոշումների անաչառության տեսանկյունից կարևոր է, որ ցանկացած միջավայրում հնարավոր լինի ապահովել սեռերի բալանսը։ Այս թեման քննարկելիս առաջին նմանատիպ միջավայրը, որ մտքիդ է գալիս, ուսումնական հաստատությունն է։ Եթե բուհերում այդ բալանսը քիչ թե շատ պահպանված է, ապա դպրոցներում տղամարդ ուսուցիչների թիվը շատ քիչ է։ Ավագ սերունդը դեռ կարող է հպարտանալ, որ իրենց դասավանդել են տղամարդ ուսուցիչներ, այսօր՝ ոչ։ Ուսուցչի մասնագիտությունը դադարել է գրավիչ լինել, և դրա գլխավոր պատճառներից մեկը ֆինանսական գործոնն է։

«Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը ևս ընդգծում է՝ առաջին կարևոր պատճառը ֆինանսականն է, որ տղամարդիկ չեն աշխատում դպրոցում։ «Անհնար է, որ դպրոցում աշխատող տղամարդն իր վրա վերցնի ընտանիքի հոգսը և կարողանա տուն պահել։ Մեր հասարակության մեջ տղամարդը ֆինանսական ապահովման առյուծի բաժինն է վերցնում իր ուսերին։ Այս՝ մի տեսակ քաոտիկ հարաբերություններում բարդ է կանոնավոր եկամուտ բերել ընտանիք։ Այդ տեսանկյունից, ցավոք, մանկավարժական, ինչպես և գիտական գործունեությունը դեռ չի դիտարկվում որպես եկամտաբեր աշխատանք։ Մեր նպատակն է բարեփոխումների միջոցով ապահովել, որ և՛ մանկավարժությունը, և՛ գիտությունը լինեն ոչ միայն պատվաբեր, այլ նաև եկամտաբեր աշխատանք։ Երբ ուսուցչին տալիս ենք ցածր աշխատավարձ, փաստորեն թերագնահատում ենք նրա դերը, խիստ թերագնահատում ենք այն գործը, որ նա կատարում է՝ սերունդ կրթելն ու դաստիարակելը։ Մինչդեռ այդ առումով մտածողություն պետք է փոխենք, որովհետև տնտեսություն, բարիք և անվտանգություն ստեղծողն առաջին հերթին մարդու ուղեղն է։ Ընդերք, նավթ, գազ չունենք, օգտակար հանածոներ շատ չունենք և դրանով չենք կարող մրցակցել աշխարհում ու մեր հարևանների հետ ոտք մեկնել այդ տեսանկյունից, բայց այսօր աշխարհում տնտեսություն ստեղծում է ոչ միայն օգտակար հանածոն՝ նավթն ու գազը, այլև մարդու ուղեղը։ Մենք օժտված ենք որպես ժողովուրդ, որ կարողանանք ստեղծել տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։

Իսկ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու համար պետք է ունենանք շատ բարձր որակի կրթություն, իսկ դա ունենալու համար էլ առաջնահերթ քայլերից մեկն այն է, որ մեր մանկավարժները, ուսուցիչները ստանան բարձր աշխատավարձ։ Պետք է անպայման այդ հարցը լուծենք։ Մյուս կողմից՝ երեխաների ներդաշնակ դաստիարակությունն ապահովելու համար պետք է դպրոցում լինեն նաև տղամարդիկ, և եթե ուսուցչի գործը դարձնում ենք եկամտաբեր, դա ավտոմատ բերում է նրան, որ խրախուսվում է նաև տղամարդկանց գործունեությունը դպրոցում։ Այսպես թե այնպես՝ երեխայի ձևավորման վաղ շրջանում առյուծի բաժինը իգական սեռի ներկայացուցիչներին է բաժին ընկնում։ Տանը հիմնականում մայրն է զբաղվում դասերով, տղամարդն աշխատում է, դպրոցում էլ երեխաները միշտ կանանց են տեսնում՝ որպես իրենց համար չափանիշ, օրինակ։ Դա հանգեցնում է բալանսի որոշակի խախտման։ Դպրոցում տղամարդ ուսուցիչների ներկայությունը, աշակերտների՝ նրանց հետ կիսվելը, նրանցից ինչ-ինչ հարցերում ուղղորդումներ, խորհուրդներ ստանալը, տղամարդ ուսուցիչներին իրենց աչքի առաջ որպես օրինակելի կերպար ունենալը, մեր կարծիքով, ավելի ներդաշնակ հոգեբանություն է ստեղծում աշակերտների շրջանում։ Դա նաև ուսուցչական կոլեկտիվի մեջ է որոշակի ներդաշնակություն ստեղծում։ Տղամարդու և կնոջ հայացքների, մոտեցումների մեջ կան տարբերություններ։ Որքան դրանք համադրվում և համակշռվում են, այնքան ավելի որակյալ արդյունք կարելի է ակնկալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն առանձնացնում են իրենց համար կարևորագույն ուղղություններ։ «Հայկական քվեն» անվտանգության, բանակաշինության, տնտեսության ոլորտներին զուգահեռ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ոլորտը։ Ոլորտին պետք են իրական բարեփոխումներ։ Բայց, ինչպես շատ դեպքերում, այս պարագայում ևս առաջ է գալիս ֆինանսի բացակայության՝ «փող չկա»-ի հարցը։ Մեր զրուցակիցն արձագանքում է՝ փող չկա, պարտք վերցրեք։ «Պետական պարտքը կրկնապատկվել է, ո՞ւր են գնում այդ գումարները։ Ուղղում են մարդկանց համար տեսանելի ոլորտների, որ իշխանությունն ասի՝ աշխատում ենք, և քվե շահի։ Ֆինանսների ծախսերը այս իշխանությունների համար այդ տրամաբանությամբ են տեղի ունենում։ Մինչդեռ, եթե կրթությունը դիտարկում ենք ոչ թե որպես բեռ, ծախս, այլ որպես ներդրման ոլորտ, ապա տարիներ հետո յուրաքանչյուր ներդրված 1 դրամը 4 դրամի, այն է՝ քառակի օգուտ է բերում։ Յուրաքանչյուր ներդրումը քառապատիկ օգուտ է բերում, եթե նայում ենք այս տեսանկյունից։ Հետևապես, եթե անգամ բյուջեում փող չկա, հարկերի հավաքագրած գումարներն իրենց կարծիքով շատ ավելի կարևոր ոլորտների վրա պետք է ծախսել, չնայած դրա հետ համաձայն չեմ, ապա կրթության և գիտության ոլորտի համար կարելի է նույնիսկ պարտք վերցնել։ Փող կա, օրինակ՝ պետական պահպանության ծառայությունը ընդլայնելու համար, ամեն շաբաթ, երբ դուրս ենք գալիս Երևանից և ինչ-որ մի ուղղությամբ գնում, ամբողջ ճանապարհի երկայնքով մեկ տասնյակ կիլոմետրերով տեսնում ենք կանգնած ոստիկանների, փող կա տարբեր տիպի միջոցառումներ իրականացնելու համար՝ վարչապետի պահուստային ֆոնդի հաշվին, խոսքը միլիարդավոր դրամների մասին է, փող կա պարգևավճարներ տալու համար, փող կա անիմաստ գործուղումներ կազմակերպելու համար, որոնց մասին հասարակությունն այդպես էլ հաշվետվություններ չի ստանում, չի հասկանում՝ այդ մեծ փողերը ո՞ւր են գնում, որտե՞ղ են ծախսվում։ Այսպիսով՝ տարբեր բաների համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա։ Դա ընդունելի մոտեցում չէ։ Կրթության ոլորտում արմատական փոփոխությունները պետք է հիմնականում վերաբերեն ֆինանսավորմանը։ Կարծում ենք՝ այս պահի դրությամբ այլ շատ ռադիկալ փոփոխություններ իրականացնելը ճիշտ չէ, որովհետև անընդհատ ցնցում ենք կրթության և գիտության համակարգը։ Գործող իշխանություններն անում են ռադիկալ փոփոխություններ, մենք ասում ենք՝ չի կարելի նման բան անել, այդ ռադիկալ փոփոխությունները պետք է կանգնեցնել։ Դրանցից մեկն այդ կլաստերիզացիա կոչվածն է, երբ 100-ից պակաս աշակերտական համակարգ ունեցող դպրոցները տանում են միավորման, իսկ իրականում դա բերում է մոտ 230 դպրոցի փակմանը 215 գյուղական բնակավայրերում, որոնցից 55-ը սահմանամերձ գյուղական բնակավայրեր են, և սա կարող է դեմոգրաֆիական աղետի հանգեցնել։ Մյուսն «Ակադեմիական քաղաք» կոչվածն է, որը մեծ վնաս է հասցնելու մարզերի համաչափ զարգացմանը, և մարզային բոլոր բուհերը, ի վերջո, փակվելու են։ Դա ևս մեծ խնդիրներ է առաջացնելու, բևեռացնելու է առանց այն էլ սոցիալապես բևեռացված հասարակությանը, և էլի դեմոգրաֆիական աղետի է հանգեցնելու։ Նույն օրենքով, որով «Ակադեմիական քաղաքն» են ստեղծում, վերացնում են Գիտությունների ազգային ակադեմիան։ Դա բացասաբար է ազդելու գիտական արդյունքի վրա։ Մենք ասում ենք՝ բարեփոխումների միջոցով կլավացնենք ակադեմիայի կառավարումը։ Մեր տարիքով գիտաշխատողները, գիտնականները գիտությամբ զբաղվելու առումով գիտակ են, իսկ կառավարելու հարցում՝ ոչ այդքան, որովհետև կառավարումն առանձին մասնագիտություն է։ Ուստի, կառավարման ոլորտը կհամալրենք ավելի ճկուն, մոբիլ, կառավարման մասնագիտությանը լավ տիրապետող, փորձառություն ունեցող մարդկանցով և այդպիսով կառավարումը կբարելավենք։ Այս երեք օրինակի պարագայում կողմ ենք կայացված որոշումների չեղարկմանը։ Մեր առաջարկած փոփոխությունը, որն առաջին հայացքից կարող է արմատական թվալ, 12-ամյա կրթության փոխարեն 11-ամյա կրթության ներդրումն է։ 12-րդ տարին իրեն չի արդարացնում, և այն արդեն մեկուկես տասնամյակ է՝ վերածվել է պարապուրդի և կրկնուսուցման տարվա։ Առաջարկում ենք՝ ավագ դպրոցի երկամյա որակյալ կրթական ծրագիր, որից հետո աշակերտները կարող են առանց կրկնուսուցման ընդունվել տեղական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ արձագանքներ են ստանում կուսակցության հիմնական թեզերը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումների ընթացքում։ «Հանրությունն, օրինակ՝ ողջունում է այն մոտեցումը, որ փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցները ոչ թե պետք է փակել, այլ տարբեր լուծումներով փորձել պահպանել դրանք։ Դպրոցների փակումը հանգեցնում է գյուղական բնակավայրերի «փակման»։ Մարդիկ ողջունում են 11-ամյա կրթության գաղափարը, նույնիսկ առաջարկում են այն դարձնել 10-ամյա, բայց հասկանալի է, որ չի կարելի շոկային թերապիայի ենթարկել համակարգը։ Մասնագիտական, գիտական շրջանակներում ողջունվում է այն մոտեցումը, որ գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի, ինչը Հայաստանի Հանրապետությունում պակաս է 0,3 տոկոսից։ Եռապատկելով գիտության ֆինանսավորումը՝ պետք է նաև ավելացնենք գիտնականների թիվը, ինչպես նաև նրանց պայմանները բարելավենք, որպեսզի նրանք առանց այլ աշխատանքներ կատարելու կենտրոնանան միայն գիտության վրա։ Ընդհանուր առմամբ, հասարակությանը հասկանալի է դառնում մեր այն մոտեցումը, որ այս խեղճ ու թշվառ, թույլ վիճակից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիապես զարգացած ռազմապաշտպանական համակարգ՝ բանակ, և տեխնոլոգիական հենքի վրա կառուցված ամուր տնտեսություն։ Դա հնարավոր է իրականացնել տաղանդի մեջ նշանակալի ներդրում անելով, և մարդիկ գիտակցում են սա։ Մարդիկ, բնականաբար, ողջունում են մեր գաղափարները, որոնց հիմքում կան ուսումնասիրություններ, և որոնց ուղեկցում են մեր համապատասխան առաջարկները։ Մենք ոչ միայն քննադատում ենք, այլ նաև առաջարկություններ ենք անում»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբԵրբ հասկանում ես, որ առաջնային են գերազանց որակը և մատչելի գները. «Փաստ»Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով