Երևան, 18.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ» «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ» Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»


«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ալենս գեղեցիկ էր թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Նրա արտաքինն ու ներաշխարհն այնքան ներդաշնակ էին։ Բարի էր և ընկերասեր։ Սիրված երեխա է եղել ամենուր՝ մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում և, իհարկե, ընտանիքում։ Ժպտերես էր իմ տղան։ Հազվադեպ էր մանկական չարաճճիություններ անում։ Հարգանքով էր բոլորի հանդեպ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Բնավորության լավագույն հատկանիշներն ուներ տղաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարգարիտան՝ Ալենի մայրիկը։

Ալենը ծնունդով Գյումրիից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարգարիտան ժպիտով հիշում է՝ որդին իր գեղեցիկ ժպիտով այնպես էր սիրաշահում բոլոր ուսուցիչներին, որ չէին կարողանում իրեն դիտողություն անել։ «Շատ լավ է սովորել դպրոցում։ Սիրելի առարկաներն էին ֆիզիկան, պատմությունը, հայոց լեզուն»։ Դպրոցից հետո Ալենն ուսումը շարունակել է Երկաթգծի պետական քոլեջում։ «Նրան տարկետում տվեցին, բայց Ալենս հրաժարվեց, որոշեց զորակոչվել բանակ։ Զորացրվելուց հետո մտադիր էր ուսումն ավարտել քոլեջում, այնուհետև ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան»։

Ալենը նաև «Թումոյի» սան է եղել։ Զուգահեռ սպորտով է զբաղվել։ Հաճախել է մարմնամարզության, թեքվանդոյի։ Մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ արժանացել է մեդալների։

2019 թվականի հուլիսի 11-ին Ալենը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն կերպ նաև ծառայում էր։ Պատմում են՝ երբ ծառայության ընթացքում ստուգողներ էին գալիս, բոլորին տանում էին Ալենիս դիրքը։ Շատ կարգապահ է եղել, ամեն հարցում կազմակերպված, տեղը տեղին։ Իր բնույթով պարտաճանաչ մարդ էր, և իր բնավորության այդ հատկանիշը դրսևորվում էր ամենուր, այդ թվում՝ բանակում։ Ծառայության ընթացքում ևս անընդհատ շնորհակալագրեր է ստացել»։

Հադրութում հինգ ամիս ծառայելուց հետո Ալենին ուղարկում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական կուրսերի։ Երեք ամիս անց նա վերադառնում է Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտ՝ որպես սերժանտ։ Ալենը նաև դիրքի ավագ է եղել։

Մայրիկն ասում է՝ ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ սկսվեց պատերազմը։ «Պատերազմի ժամանակ Ալենս եղել է Կարախամբեյլի դիրքում։ Այդ դիրքը եղել է Հադրութի և Ջրականի մեջտեղում։ Բաց տարածություն է եղել, տղաները պատսպարվելու տեղ էլ չեն ունեցել։ Սեպտեմբերի 27-ին, 30-ին խոսել եմ իր հետ։ Շատ լավ էր տրամադրված, ասում էր. «Ինչո՞ւ ես անհանգիստ։ Մեր մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր»։

Հոկտեմբերի 1-ին է անմահացել Ալենը ԱԹՍ-ի հարվածից։ Մայրիկն ասում է՝ 14 օր հետո են որդուն գտել։ «Հայրիկը գնաց Արցախ։ Այդ ժամանակ Հադրութն արդեն գրավված էր։ Թույլ չէին տվել այդ կողմ գնալ։ Ամենուր փնտրել էր մեր տղային, չէր գտել։ Հետո իրեն ասել էին, որ Ալենիս տեղափոխել են Հայաստան։ Իրեն շատ ու տարբեր տեղերում փնտրեցինք։ Փնտրտուքների 14-րդ օրը գտանք որդուս»։

Տղաները պայքարի են բռնվել մինչև վերջին շունչը։ Պատմությունները հավաստում են՝ ամենավտանգավոր դիրքերից մեկում են եղել նրանք։ Զինակից ընկերներով հետ են վերցրել գրավված դիրքերը, ընկել են շրջափակման մեջ։ Ալենը վիրավոր վիճակում օգնություն է ցույց տվել իր զինակից ընկերներին, բայց, ավաղ, հարվածն օդից է եղել։

Ալենը երկու քույրերի միակ եղբայրն է։ «2020 թվականին աղջիկս բալիկի էր սպասում։ Սեպտեմբերն էր՝ պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ, զրուցում էին քույր ու եղբայր։ Աղջիկս ասաց՝ զորամասում այդքան տղաների հետ ես ծառայում, մի սիրուն անուն ասա, որ տղայիս այդ անունով անվանակոչեմ։ Որդիս արձագանքեց. «Ալեն դիր անունը, դրանից սիրուն անուն չկա»։ Եվ այդպես էլ թոռնիկիս Ալեն անվանակոչեցինք։ Հիմա անգամ նմանություններ եմ գտնում իրենց մեջ։ Եվ հենց թոռնիկս էլ բոլորիս ուժ տվողը դարձավ։ Մեր տանը կրկին հնչում է Ալենիս անունը»։

Հ. Գ. -Ալեն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գյումրու ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության