Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»


Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայից

Քաղաքական

Անդրադարձել ենք, որ Գյումրու ավագանու նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում՝ փոխադարձ մեղադրանքներով, լեզվակռիվներով․ ՔՊ-ականներն անընդմեջ հաշիվ էին պահանջում Վարդան Ղուկասյանի փեսայից՝ Ավետիս Առաքելյանից, հատկապես շների ապաստան կառուցելու թեմայի շուրջ։ Այս նպատակով կառավարությունը 80 միլիոն դրամ է հատկացնում, իսկ Գյումրու քաղաքապետարանը՝ 24, քաղաքապետարանը հինգ անգամ մրցույթ է հայտարարել ու գեթ մեկ շինարարական ընկերություն չի մասնակցել մրցույթի։

Վարդան Ղուկասյանի փեսան այսօր ՔՊ-ականներին հակադարձում էր ճիշտ նրանց ոճով․ նա մեղադրում էր կառավարությանը, որ ողջ հանրապետությունով մեկ վստահություն չունի, այդ պատճառով էլ շինարարները չեն մասնակցում մրցույթի, ՔՊ-ականներն էլ իրենց հերթին էին մեղադրում քաղաքապետարանին՝ վստահություն չունենալու համար։

Ավետիս Առաքելյանը համբերատար լսում էր նրանց քննադատությունները ու բավական սառը տոնով շարունակում իր մեղադրանքները, որն ակնհայտորեն նյարդայնացնում էր ՔՊ-ականներին։

Այսօրվա նիստը սկսվելուն պես՝ Ավետիս Առաքելյանից հաշիվ պահանջեց նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։

Նիստի օրակարգի առաջին հարցը դեռ չընթերցած՝ նա ընդհատեց քաղաքապետի պաշտոնակատարին ու բավական խիստ տոնով սկսեց հարցադրումներ քաղաքի անբարեկարգ փողոցների թեմայով։

Նրա հարցադրումների մեջ կար քննադատություն քաղաքապետարանի աշխատանքի հանդեպ, նաև մտահոգություն այն առնչությամբ, որ հանկարծ մի ընկերություն չշահի փողոցաշինության համար հայտարարվող մրցույթները։

Նա իր հարցադրման սկզբում ասաց, որ գյումրեցիների դժգոհության չափն անասելի է, քանի որ փողոցները ո՛չ մեքենայով են անցանելի, ո՛չ ոտքով։

«Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չեք իրականացնում փոսալցման աշխատանքները, ունե՞ք կոնկրետ հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր այս աշխատանքների համար, հուսանք՝ մեկ ընկերություն չի շահի ամբողջ տենդերը, հասկանալի է, մեկ ընկերության խելքի բանը չէ, և վերջիվերջո ե՞րբ եք սկսելու, ե՞րբ է վերջանալու․ գյումրեցու համբերության բաժակը լցվել է և սպասելն այլևս անհնար է», -ասաց երիտասարդ ավագանու անդամը։

Ավետիս Առաքելյանը, որը օր օրի հմտանում է քաղաքի կառավարման գործընթացում, կարողանում է հմտորեն՝ առանց ավելորդ հույզերի հարցուպատասխանի մեջ մտնել, մանրամասն ներկայացրեց ծրագիրը։ Նա տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվելու 21 փողոցների վերանորոգման համար։

Ըստ Ավետիս Առաքելյանի, չեն կարողանում փոսանորոգում կատարել, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, երբ թույլ տվեց, դրանք կշարունակեն։ Ավետիս Առաքելյանը համաձայնեց, որ խայտառակ վիճակում են փողոցները, հատկապես Անի թաղամասինը։

Նա տեղեկացրեց, որ 240 միլիոն հատկացված է փոսավերանորոգման աշխատանքների համար, 1 միլիարդ 270 միլիոն դրամը 18 փողոցների սուբվենցիոն ծրագրի արժեքն է, դա քաղաքապետարանի մասնաբաժինն է։ 1 միլիարդ 440 միլիոն դրամ էլ՝ 21 փողոցների կապիտալ վերանորոգման համար։ Գյումրու Շիրակացի փողոցը ևս կա վերանորոգվող փողոցների ցանկում, 1 միլիարդի աշխատանք էլ այնտեղ պիտի կատարեն, մի մեծ հատված վերանորոգելու են։

Մանրամասները՝ տեսանյութում


 

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ