Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին ճանապարհները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղ «տարան»։ Մեր այս պատմությունը երկու եղբայրների՝ Գևորգի ու Կորյունի մասին է։ Ավագը Գևորգն է։ Նա սովորել է Արևշատի հիմնական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնում։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին: Գևորգը սերժանտ էր։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2017 թվականին, որպես դիպուկահար, պայմանագրային զինծառայության է անցել Մեխակավանի զորամասում։ Նույն թվականին, որպես ականանետորդ, պայմանագրային ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Գևորգս երկու բալիկ ունի։ Պատերազմը սկսվելուց առաջ պետք է Գևորգիս որդու ծննդյան օրը նշեինք։ Բայց վաղը չեկավ, եկավ պատերազմը։ Պատերազմի ավարտից հետո հունվարի 1-ին ծնվեց իր աղջիկը։ Երբեմն թվում է, որ իր աղջիկը հայրիկին տեսել է, շփվել նրա հետ։ Բոլորս պատմում ենք իրեն հայրիկի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մագդան՝ Գևորգի և Կորյունի մայրիկը։

Գևորգը եղել է պատերազմի թեժ կետերում։ «Խնդրել էի իրեն ամեն առավոտ ինձ զանգահարել, որ ես իմանայի՝ ողջ է։ Իրեն ասում էի՝ Կորյունի հետ խոսել չեմ կարողանում, գոնե դու ինձ օրը մեկ անգամ զանգիր, որ իմանամ՝ լավ ես»։

Գևորգն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում՝ դիպուկահարի կրակոցից։ «Ընկերն է պատմել՝ մինչև նա ականանետը կուղղեր նշանակետին, դիպուկահարը թիրախավորեց նրան։ Գևորգն առաջ էր նետվել դիրքը պաշտպանելու, բայց... Գևորգի զոհվելը թե՛ ես, թե՛ ամուսինս զգացել ենք։ Ամեն առավոտ եկեղեցի էի գնում։ Այդ օրը մեր հարևանուհու հետ էի։ Եկեղեցուց վերադառնալու ճանապարհին միանգամից ծնկեցի ու գոռացի՝ կպա՜վ։ Հետս անհասկանալի ինչ-որ բան կատարվեց։ Նույն կերպ էլ ամուսինս էր զգացել, որ մեր որդուն փամփուշտ է դիպել»։ Տիկին Մագդան նշում է՝ Գևորգը բազմաթիվ նպատակներ ուներ։ «Մտադիր էր նռան այգի հիմնել, բարձրագույն ուսումը շարունակել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին»։ Գևորգի «վերադարձը» տուն երկար չի տևել՝ ի տարբերություն եղբոր՝ Կորյունի։

Կորյունը ևս սովորել է Արևշատի հիմնական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ԱՀ Զինված ուժեր։ Եղել է սերժանտ: «Կորյունս ծառայում էր Հադրութում։ Հիմնականում դիրքերում էր լինում։ Նրան միշտ ասում էի՝ մնա զորամասում, անընդհատ դիրքեր ես բարձրանում։ Տղաս արձագանքում էր. «Մամա՛, տղան տղա չի, եթե դիրքերում չի ծառայում»»։

Սեպտեմբերի 27-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Կորյունի հետ։ «Գյուղից դուրս էինք եկել, ճանապարհին էինք։ Այդ օրն եմ վերջին անգամ Կորյունիս ձայնը լսել։ Ոգևորված էր շատ. «Մա՛մ ջան, մի դիրք արդեն առաջ ենք անցել: Քո տղան հաղթած տուն կգա, չլացես ու չնեղվես, Կորյունդ ու Գևորգդ տուն են գալու»։ Ես իրեն այդ օրն ասել եմ՝ չփախչեք, դրոշը ձեր ձեռքում, հաղթանակած տուն կգաք։ Բայց, ավաղ, իրենք տուն եկան ոչ թե դրոշը ձեռքներին, այլ դրոշներով ծածկված...»։

Կորյունին ընտանիքը գտել է զոհվելուց վեց ամիս անց։ «Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում։ Սոցիալական ցանցերում իր նկարն էի հրապարակել, որ գուցե ինչ-որ մեկն այդ կերպ ճանաչի և տեղեկություններ փոխանցի։ Մի տղա ինձ գրել էր. «Կորյունն իմ եղբայրն էր, չկարողացա իրեն պահել, ցավակցում եմ, կներեք ինձ»։ Կարդացի նամակը, ոտաբոբիկ հասել եմ ամուսնուս եղբոր տուն։ Հարազատներս սկսեցին հարցուփորձ անել, պարզեցին, որ նամակագիրը Կորյունիս հետ ծառայող տղա է եղել։ Այդ օրը հրամանատարն ասել է՝ հետ ենք գնում, տղանե՛ր։ Կորյունը հակադարձել է՝ վիրավոր տղաների հետևից պետք է գնանք։ Վստահ եմ, որ Կորյունն այլ կերպ վարվել չէր կարող։ Կորյունը և մեկ ուրիշ տղա գնում են իրենց ընկերների հետևից, հետո ուժեղ ձայն է լսվում։ Հրամանատարն այդ ժամանակ ասել է՝ տղաներն էլ չկան»։ Կորյունն անմահացել է հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ «Կորյունս սիրում էր գյուղական կյանքը։ Մտադրվել էր՝ բանակից հետո մեծ մեքենա է գնելու, հայրիկի հետ արտերը հնձեն, մի քանի տարի ակտիվ աշխատեն, հետո Գորիսում տուն գնեն»։

Գևորգին և Կորյունին բնորոշ գիծը հայրենասիրությունն էր։ «Երկուսն էլ շատ կապված էին մեր հող ու ջրին, շատ հայրենասեր էին։ Հրաշալի ձայնային տվյալներ ունեին, լավ երգում էին։ Գյուղում, դպրոցում ցանկացած միջոցառման մասնակցում էին, ելույթ ունենում»։

Գևորգն ու Կորյունը քույր և եղբայր ունեն։ Ցավոք, եղբայրը հաշմանդամություն ունի։

Երբ տիկին Մագդային հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Շատ տղաների մարմիններն անգամ, ավաղ, չհասան նրանց ծնողներին։ Ծնողները հիմա մի սառած քար էլ չունեն, որ մխիթարվեն։ Ինձ այդ ծնողներն ուժ տվեցին, որ այդ մեծ ցավը սրտում շարունակում են ապրել, հետո, իհարկե, իմ տղաներն ու ընտանիքը։ Իմ տղաները չկան, բայց նրանց շիրմաքարերը կան։ Ամեն շաբաթ պարտադիր այցելում եմ նրանց, ծաղիկ տանում, իրենցով եմ ապրում, իսկ շատ ծնողներ անգամ դրանից են զրկված։ Ուժ են տալիս այն ծնողները, որոնք սփոփանք չունեն»։

Հ. Գ. - Սերժանտ Գևորգ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերժանտ Կորյուն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Եղբայրները հուղարկավորված են Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՔոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն Մարուքյան