Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել «Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»


Գրիչ պտտելը՝ ոչ միայն հոբբի, այլ նաև... մարզ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրչապտտումը՝ պենսպիննինգը, մեկ կամ երկու ձեռքով կատարվող աճպարարություն է։ Դա իրականացվում է գրիչով, մատիտով, մարկերով, ինչպես նաև նմանատիպ այլ հատուկ գործիքներով։ Այդ վերջին տեսակի «գրիչը» կոչվում է «մոդ»։ Գրչապտտումն ունի հինգ հիմնական հնարք՝ ThumbAround, FingerPass, Charge, Sonic և Wiper։ Սա, ըստ էության, և՛ հոբբի է, և՛ մինի մարզաձև:

Մարդիկ մատներով գրիչներ ու մատիտներ են պտտեցրել «պենսպիննինգ» բառի ստեղծումից դեռ շատ առաջ։ Ուսուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ՝ գրեթե բոլորը «կտկտացնում» էին գրիչը, պտտեցնում այն մատի վրա կամ կատարում պարզ շարժումներ՝ ձեռքերը զբաղված պահելու համար։ Ոմանք դա անում են նյարդայնացած ժամանակ: Բայց ժամանակին դա հոբբի չէր համարվում. դա հասարակ շարժում էր, ինչպես տերողորմյա, բանալիներ կամ մետաղադրամ պտտեցնելը։

Պենսպիննինգի առաջին հնարքներն ի հայտ են եկել 1970-1980-ականներին: Ճապոնիան և Հարավային Կորեան այն առաջին երկրներն էին, որոնք դա ճանաչեցին որպես հմտություն։ Այնտեղի ուսանողները հորինեցին պարզ հնարքներ՝ գրիչը պտտեցնել բութ մատի շուրջը, մատների միջև, ափի մեջ։ Ոմանք այդ շարժումները գրում էին տետրերում՝ սովորելու և ուրիշներին սովորեցնելու համար, բայց դա դեռևս չուներ պաշտոնական անվանում։ 1990-ականներին ի հայտ են եկել գրչապտտումով զբաղվող խմբեր նոր գաղափարներով: Նրանք սկսել են ձևափոխել գրիչներն ու մատիտները՝ երկարացնել, ծայրերին քաշ ավելացնել, բռնակը սիմետրիկ դարձնել և այլն: Մի խոսքով, հայտնվել են առաջին «մոդերը», որոնք բարելավել են գործիքի հավասարակշռությունը և հնարավորություն տվել ավելի բարդ հնարքներ կատարել։

Ճապոնիայի և Կորեայի դպրոցներում աշակերտները միմյանց էին փոխանցում հնարքները՝ որպես մինի-հմտություններ, սակայն դեռևս գլոբալ շարժում չկար, քանի որ չկար համացանց։ Հենց համացանցը 2000–2006 թվականներին հեղափոխություն կատարեց՝ ազդարարելով նոր սպորտաձևի ծնունդը, ի հայտ եկան համացանցային ֆորումներ։ PDS–ը կորեական գրիչ պտտողների առաջին խոշոր համայնքն էր, ապա առաջացավ UPSB–ն՝ միջազգային ֆորումը: Վերջինս միավորեց Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Ռուսաստանից և այլ վայրերից բազմաթիվ մարդկանց։ Իսկ ահա YouTube-ի ի հայտ գալուց հետո գրչապտտումը դարձավ իսկապես գլոբալ։ Հենց YouTube-ի շնորհիվ այն դարձավ տեսողական արվեստ՝ բարձրորակ մոնտաժներ, երաժշտություն և թիմային շարժումներ։

Ներկայում շատ «մոդեր» վաճառվում են պատրաստի. անհրաժեշտ չէ, որ դրանք ինքներդ ստեղծեք։ Գրչապտտման մրցույթները դարձել են փողոցային ոճ + արվեստ + հնարքների համադրություն, ինչպես ֆինգերբորդինգը կամ սպիդքաբինգը։

Պենսպինինգը Հայաստան է եկել համացանցի միջոցով հիմնականում YouTube-ի, UPSB ֆորումի և ռուսական համայնքների շնորհիվ։ Հայաստանում այսօր կա փոքր, բայց ակտիվ համայնք, որը տարածված է հիմնականում TikTok-ում, Instagram Reelsում, Telegram փոքր խմբերում, Discord փոքր սերվերներում։

Չնայած համայնքը մեծ չէ, բայց մակարդակը միջինից բարձր է՝ շնորհիվ միջազգային ուսուցողականների։ Դպրոցներում պենսպինինգը բավական հայտնի է՝ հատկապես 12–17 տարիքային խմբում։ Հաճախ կարելի է հանդիպել «մասնագիտական» մոդինգի՝ մարդիկ հատուկ գնում են հարմար գրիչներ, ժապավեններ, գնդիկներ, քաշեր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էԱրցախի ԱԳ նախկին նախարարի ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր. Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար