Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը կամ «առաջին շարքի» քպական «կարկառունները» սկսում են խոսել անվտանգության ապահովման, անվտանգության ու խաղաղության երաշխիքների մասին, առաջին մտազուգահեռումը «անձնականն ու պետականը շփոթելու» հետ է կապվում: «Կովկասի գերուհին» հանրաճանաչ ֆիլմի հայտնի արտահայտության նման:

Ոչ առաջին անգամ քպականներն իրենց ղեկավարի գլխավորությամբ հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը... Ադրբեջանն է: Կամ ավելի վատ՝ Թուրքիան: Թուրքիայի «երաշխավորած» անվտանգության հետևանքները Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած այլ հայահոծ շրջանների տոտալ հայաթափումը, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության հետքերի վայրագ ոչնչացումն են: Գումարած՝ շարունակվող թշնամական վերաբերմունքն ու քաղաքականությունը: Իսկ Ադրբեջանի կողմից «խաղաղության երաշխավորման» հետևանքները շատ ավելի թարմ են ու տակավին չսպիացած. Արցախի բռնի հայաթափում, Արցախում հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության վայրագ ոչնչացում: Բայց չշեղվենք, վերադառնանք ներկա:

Իսկ ի՞նչ է անում ներկայում Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ բացի այն, որ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է պատերազմով, եթե իրեն հունիսի 7-ին մերժեն, Փաշինյանը առկա իրավիճակը հանրության վրա սաղացնում է որպես «հարատև խաղաղություն»: Մինչդեռ այդ խախուտ խաղաղությունն անգամ որևէ լիարժեք փաստաթղթով ամրագրված չէ: Այն, ինչ ներկայացվում է որպես փաստաթուղթ, ընդամենը նախաստորագրված թղթի կտոր է: Էլ չենք ասում այն մասին, որ խաղաղությունները փաստաթղթերով չէ, որ երաշխավորվում են: Եթե խիստ հակիրճ, ապա խաղաղության ապահովման հիմնական պայմաններն ուժերի, արտաքին-քաղաքական հնարավորությունների համադրելի հավասարակշռությունն ու ազդեցիկ երաշխավորների ու նրանց հետ փոխպայմանավորված երաշխիքների առկայությունն են: Եվ այդ խորապատկերում լիովին ընկալելի է ընդդիմադիրների առաջադրած թեզը՝ «երաշխավորված խաղաղության» վերաբերյալ:

Լավ, բայց ի՞նչ ունենք, ինչպես ավում է՝ «գետնի վրա»: Իսկ գետնի վրա ունենք այն, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ու դրա շարունակվելը ձեռնտու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային: Ու նրանք ապահովում են Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Ու եթե քպականների հայտարարությունները դիտարկում ես այս լույսի ներքո, ապա նրանք նույնիսկ ճիշտ են ասում. Ադրբեջանն, այո, անվտանգության երաշխավոր է, բայց իրե՛նց անվտանգության, ոչ թե Հայաստանի:

Մինչդեռ հասկանալի է, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը այս կամ այն կերպ պահպանի իշխանությունը, ապա բացի այն, որ դա աղետ կլինի Հայաստանի համար, նաև ադրբեջանական ու թուրքական «բարեհաճություններն» էլ կավարտվեն: Ու այդ ժամանակ արդեն վրա կհասնի վերարտադրվելու համար թուրքական ու ադրբեջանական «ներդրումների» դիմաց վարձահատույց լինելու ժամանակը: Արժե՞ ասել կամ թվարկել, թե Փաշինյանն ինչով կամ ինչերով է վճարելու Ադրբեջանին ու Թուրքիային:

Այն, որ հիմա քպականները հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ինչպես Հայաստանն է Ադրբեջանի երաշխավորը, անմիջնորդ բանակցությունների հետևանքներից մեկն է: Չնայած, այդ բանակցություններն այնքան էլ առանց միջնորդ չէին, եթե հաշվի առնենք Թուրքիայի դերակատարումն ու Արևմուտքի «ծառայությունները»:

Հա, ի դեպ, իսկ Ադրբեջանը գիտի՞, որ... Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Չէ, իրոք: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա «արևմտյան Ադրբեջան»: Իրենք Հայաստանը այդպես են անվանում: Ադրբեջանը հայտարարում է, թե 300 հազար ադրբեջանական թուրքերի համար Հայաստանը հայրենիք է, ուր նրանք ուզում են վերադառնալ (այսինքն՝ չի թաքցնում Հայաստանը առանց կրակոցի զավթելու նկրտումները): Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, չհաշված նախորդները՝ Սահմանադրությունից, անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ: Վաղը, մյուս օրը դնելու են ավելի դաժան պահանջներ: Հազիվ թե դրանում կասկածող լինի:

Իսկ ընդհանրապես, առաջիկա ընտրությունների առանցքային կոնֆլիկտը, անկյունաքարային երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանՄերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ Կարապետյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Գոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ ՎարդևանյանՀրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան «Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա Սողոմոնյան