Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru–ն իր «Փաշինյանի գլխարկը. ՀՀ վարչապետը իմիջային աղետի է ենթարկվել» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ քաղաքացիները կորցրել են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք երկար ժամանակ փնտրում են նրան, բայց չեն կարողանում գտնել և շփոթված են՝ որտե՞ղ է 2018 թվականի իրենց հերոսը՝ թավշյա հեղափոխության քաջարի առաջնորդը, կոռուպցիայի դեմ անզիջում մարտիկը, ժողովրդի տրիբունը, ժողովրդավարն ու բարեփոխիչը։ Դրա փոխարեն նրանք էկրանին տեսնում են մոխրագույն գլխարկով մի տարօրինակ տղայի, որը նման է խորհրդային գործարար ճանապարհորդի, ամերիկացի գանգստերի կամ փարիզ յան կլոշարի։ Նա ավտոբուսում կարկանդակներ և եգիպտացորեն է ուտում, հետևորդներին ուղարկում մատներով սարքված սրտիկներ, հեծանիվով շրջում Մոսկվայով, ապա Գյումրիով՝ վախեցնելով պատահական անցորդներին և թափառող շներին։ Ո՞վ է այդ մարդը, զարմանում են հայերը։ Հնարավո՞ր է, որ նա իսկապես նույնն է, ով գերել էր բոլորին 2018 թվականին, ով տապալեց կառավարությունը, իրականացրեց հեղափոխություն, ով խոստացավ հրաշալի նոր կյանք։ Գուցե Փաշինյանին փոխե՞լ են:

Ոչ, նա նույն մարդն է, և Հայաստանում բոլորը գիտեն դա։ Պարզապես 2018 թվականին շատերը հանկարծ մոռացան նրա իրական կերպարը։ «Թավշյա հեղափոխությունից» առաջ նա պարզապես սկանդալային լրագրող էր, փողոցային սադրիչ և մարգինալ քաղաքական գործիչ։ Հետևյալ պերճախոս փաստն է շատ բան ասում Փաշինյանի հանդեպ «ժողովրդական սիրո» մասին. 2017 թվականին, երբ նա արդեն նախկինում (2008 թվականին) եղել էր «գունավոր հեղափոխության» փորձի ժամանակ «կրակոտ հեղափոխական», ապա՝ «քաղաքական բանտարկյալ», նրա հիմնադրած «Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 8 %-ից էլ պակաս ձայն։ Փաշինյանն ինքը տեղ ստացավ խորհրդարանում։ Բայց առանց հեղափոխության նա դատապարտված կլիներ մինչև թոշակի անցնելը խաղալ մշտական խորհրդարանական ծաղրածուի իր դերը։ Նա ինքը լավ հասկանում էր, որ ավելին կարող է հուսալ միայն լուրջ սոցիալական ցնցումների դեպքում։ Հետևաբար, նա հույսը դրեց հեղափոխության վրա։

2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ ի դեմս Փաշինյանի հանրությունը կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և նորաձև փողկապով մաքուր սափրված պատգամավորի փոխարեն տեսավ բոլորովին այլ մարդու։ Քողարկիչ համազգեստ, մոխրագույն մորուք, բեյսբոլկա, ուսապարկ և վիրակապված ձեռքեր, որոնք լավացան հենց հեղափոխության ավարտին։ Նա նույնիսկ մի քանի տարով ավելի մեծ էր թվում։ Նա զինվոր էր, դաշտային հրամանատար, կարծես թե նոր էր դուրս եկել Ղարաբաղի ցեխոտ խրամատներից։ Այդ կերպարը ներքին ազդեցություն ունեցավ հայերի վրա, քանի որ այն շատ նման էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսքին, որը զոհվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Ամեն ինչ նման էր՝ մինչև ամենափոքր մանրամասները. մի լուսանկարում Մոնթեն խոսում է ռացիայով՝ ձեռքը վիրակապված, Փաշինյանի ձեռքին մեգաֆոն է՝ վիրակապված ձեռքով։ Հարվածը 100 %–անոց էր։ Այն ժամանակ անցկացված հարցումների համաձայն, ՀՀ քաղաքացիների ավելի քան 90 %-ը դրական էր գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը։ Ավելին, հարցվածների 36,2 %-ը խորապես համոզված էր, որ նա կկարողանա լուծել երկրի հիմնական խնդիրները հաջորդ վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ ևս 41,5 %-ը կարծում էր, որ նա, ամենայն հավանականությամբ, կհաջողի։ Հարցվածների միայն մոտ 5 %-ն էր կարծում, որ Փաշինյանը կձախողվի։ Ահա թե ինչ է նշանակում քաղաքական գործչի համար ճիշտ կերպար ունենալը։

Իհարկե, այդ կերպարի վրա աշխատել էր խորհրդատուների և քաղաքական ռազմավարների մի ամբողջ թիմ, որոնց անունները մենք երևի շուտ չենք իմանա։ Բանն այն է, որ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները Հայաստանում դժվարին խնդրի առաջ էին կանգնած։ Վրաստանից և Ուկրաինայից տարբերվող բնակչությունն, ընդհանուր առմամբ, չէր հավատում լիբերալ գաղափարներին, չէր ձգտում միանալ Եվրոպային և չէր ձգտում խզել կապերը Ռուսաստանի հետ, հայրենասիրությունը անհավանական էր։ Եվ գտնվեց նրբագեղ լուծում։ Փաշինյանը, որ 2008 թվականին ապացուցել էր, որ կարող է առաջնորդել բողոքի ցույցերը, ներկայացվեց որպես զինվոր-հայրենասեր։ Պետք է ասել, որ «թավշյա հեղափոխության» ճարտարապետները շատ լավ էին ուսումնասիրել հայկական մտածելակերպը։

Բայց հիմա, կարծես, այդ թիմը փոխվել է, քանի որ Փաշինյանի կերպարը վերջերս վերածվել է լիակատար աղետի։ Նախկինում Փաշինյանը ներկայացվել էր որպես զինվորհայրենասեր, բայց նպատակներին հասնելուն զուգընթաց փոխվեց նաև նրա արտաքին տեսքը։ Նախ՝ բեյսբոլի գլխարկն անհետացավ և փոխարինվեց թվիդե գլխարկով, որը Հայաստանի վարչապետը, 1920-ականների նորաձևությանը համապատասխան, կրում է կոստյումի հետ։ Սոցիալական ցանցերում մարդիկ անմիջապես նկատեցին, որ այդ գլխարկը նրան տաքսու վարորդի տեսք է տալիս։ 2024 թվականի նոյեմբերին Փաշինյանը սափրեց մորուքը և վերջնականապես հրաժարվեց ժողովրդական զինվոր–առաջնորդի կերպարից։ Իրոք, Ղարաբաղը կորցնելուց հետո նա այլևս համոզիչ տեսք չուներ այդ դերում։ Այսպիսով, նա որոշեց վերադառնալ իր իրական կերպարին։ Մարդիկ տեսան այն Փաշինյանին, որին ճանաչում էին մինչև 2018 թվականը, և այնպիսին, ինչպիսին նա միշտ էր, չնայած ձևացնում էր, թե ուրիշ մեկն է։ Պարտվելով պատերազմում, հանձնելով տարածքներ և չկարողանալով հասնել ազգային բարգավաճման՝ Փաշինյանը խաղաղությունը հայտարարեց իր գլխավոր արժեքը, իսկ բոլոր մրցակիցներին անվանեց «պատերազմի կողմնակիցներ»։ Եվ գլխարկը դարձավ նրա նոր կերպարի մասը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից կարկանդակներ և եգիպտացորեն ուտելուն՝ նույն գլխարկով և մոխրագույն վերարկուով, ապա դա իսկական աղետ է։ Ակնհայտ է, որ գաղափարն այն է, որ ցույց տրվի առաջնորդի մտերմությունը ժողովրդի հետ։ Սակայն ինչ-ինչ պատճառներով մարդիկ դրանից չեն տպավորվում։ Ի դեպ, Փաշինյանի կողմից ենթադրաբար պատահական ճանապարհամերձ կրպակից խաշած եգիպտացորեն գնելու կադրերը լուրջ կասկածներ են առաջացնում։ Որովհետև հիմա, ասում են, նույնիսկ ռեստորաններում կուսակիցների հավաքույթներին նա իր առանձին բաժակն ունի և իր մատուցողը, որը բացառապես սպասարկում է միայն վարչապետին։ Դե ինչ, մարդկային սերը երբեմն անակնկալներ է մատուցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբԵրբ հասկանում ես, որ առաջնային են գերազանց որակը և մատչելի գները. «Փաստ»Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար