Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել «Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»


Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ)

Քաղաքական

«Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները՝ ուղեցույց»։

Այս նախադասությունը տարիներ շարունակ եղել է ոչ միայն «Հայուհի» կենտրոնի կարգախոսը, այլև իմ կյանքի դավանանքը։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ հայկական իրականության մեջ կնոջ ուժը հաճախ սահմանափակվել է միայն տան պատերով կամ լռությամբ, իսկ արժեքները՝ զոհաբերությամբ։ Ես հավատացած եմ, որ հայ կինն արժանի է ավելիին։ Նա արժանի է լինել ազատ՝ իր ընտրության մեջ, իր իրավունքների մեջ և իր երազանքների իրականացման ճանապարհին։

Մենք այսօր ամեն քայլափոխի լսում ենք այն թեզը, թե կնոջ դերը պետության մեջ պետք է բարձրանա։ Բայց եկեք հարց տանք՝ իսկ ի՞նչ է դա տալու մեր պետությանը։ Պատասխանը պարզ է ու միևնույն ժամանակ կենսական. կնոջ ներգրավվածությունը բերելու է այն ողջախոհությունը, հավասարակշռությունն ու իմաստությունը, որոնք այսօր մեր իրականության մեջ կա՛մ խիստ պակասում են, կա՛մ իսպառ բացակայում են։ Կնոջ տեսակետը քաղաքականության մեջ ոչ թե լրացում է, այլ անհրաժեշտություն՝ պետականության հիմքերն ավելի խոհեմ ու կայուն դարձնելու համար։

Այսօր ես կանգնած եմ մի կետում, որտեղ հասկանում եմ՝ միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ, որոնք կերաշխավորեն և կամրագրեն կնոջ բացարձակ դերը պետության ուժեղացման գործում՝ լինել ինքնաբավ, տնտեսապես անկախ և պաշտպանված։ Ուժեղ պետությունը հենց այն պետությունն է, որտեղ կինն ունի հնարավորություններ՝ կերտելու իր սերուդների ճակատագիրը, տնօրինելու իր ստեղծածը և պաշտպանելու այդ սերունդներին։ Հայ կինն է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է ընտանիքը, հասարակությունն ու հայրենիքը։

Հենց այս գաղափարներն իրագործելու համար ես որոշում եմ կայացրել ընդլայնել իմ գործունեության շրջանակները և միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Սա իմ քաղաքական ընտրությունն է, որովհետև ես տեսնում եմ այն ուժը, որն ունակ է իրականացնելու այս տեսլականը։ Ես գնում եմ քաղաքականություն, որպեսզի «Հայուհի» կենտրոնում մեր որդեգրած արժեքները դառնան պետական արժեքներ։ Ես գնում եմ պայքարելու, որպեսզի հայ կնոջ բարձր դերը լինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ պետականության անբաժանելի մաս։
Սակայն ուզում եմ հստակ հայտարարել.

«Հայուհի» կանանց կենտրոնը եղել և մնալու է ապաքաղաքական հարթակ։ Սա իմ ստեղծած անկյունն է, որը երբեք չի՛ դառնալու քաղաքական գործիք կամ քարոզչամեքենա։ Կենտրոնը կշարունակի իր առաքելությունը՝ լինելով ապահով վայր յուրաքանչյուր հայուհու համար՝ անկախ նրա քաղաքական նախասիրություններից։ Ես լքում եմ կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ այն վստահելով պրոֆեսիոնալ թիմի, որպեսզի իմ քաղաքական գործունեությունը որևէ կերպ չստվերի կենտրոնի մաքուր ու անկողմնակալ ընթացքը։
Կենտրոնը կմնա ձերը, իսկ ես կդառնամ ձեր ձայնը քաղաքականության մեջ։

Մենք պետք է կառուցենք մի երկիր, որտեղ կնոջ ուժը չի չափվի նրա համբերությամբ, այլ նրա ազատությամբ ու հաջողություններով։

Մենք պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ կնոջ իրավունքը սուրբ է, իսկ նրա ներուժը՝ պետության շարժիչ ուժը։

Սա իմ ուղին է, և ես հավատում եմ, որ այն տանելու է դեպի իսկապես ազատ ու հզոր հայրենիք։

Եկել է ժամանակը վերափոխելու մեր իրականությունը։ Մենք միասին ենք կերտելու մեր ապագան։

 

Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էԱրցախի ԱԳ նախկին նախարարի ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր. Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը