Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի կռահեցիք, որ վերնագրում նշվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ին: Նրանք առիթ-անառիթ կոկորդ են պատռում, թե՝ «65 տոկոս ձայն ունենք», «սահմանադրական մեծամասնություն ենք ստանալու», «ընդդիմությունը պարտվելու է» և այլն...

Դե, հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին ուղղված է իրենց՝ արդեն իսկ բավականին կասկածներ ունեցող «շարքերին», ինչպես նաև դեռևս «նիկոլական» մնացած փոքրաթիվ զանգվածին: Բայց այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Լավ, եթե այդքան վստահ եք, էլ ինչո՞ւ եք օրնիբուն դրա մասին գոռգոռում: Իր ուժերի վրա վստահը րոպեն մեկ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չունի: Հա, ու երբ վայրկյանը մեկ սկսում եք դրա մասին գոռալ, հիշեցնում եք անտառով անցնող Քաջ Նազարին, որն ինչքան խորանում էր անտառի մեջ, այնքան ձայնն ավելի էր գլուխը գցում...

Իսկապես, եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... անվստահ:

Ահավասիկ, թարմ օրինակ է «Ընտրական օրենսգրքում» նախօրեին ափալ-թափալ արված փոփոխությունը: Փաստորեն Սամվել Կարապետյանի նույնիսկ անունից են վախենում (դե, նաև նկարներից), որ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց մի քանի օր առաջ, իսկ ընտրություններից երկու ամիս առաջ բռնում և «Ընտրական օրենսգրքում» կամայական փոփոխություն են անում: Ըստ որում, բավականին զավեշտալի հիմնավորմամբ, թե՝ պիտի դեռ 24 թվականին արած լինեինք այդ փոփոխությունը, բայց վրիպակ է եղել, նախագահն ուրիշ տարբերակ է ստորագրել:

Չէ, երդվում ենք՝ սա սարկազմ չէ: Ասվածի մեջ ոչ մի ստեղծագործական կամ գեղարվեստական տարր չկա: Իրականում դա ՔՊ-ի ու Փաշինյանի բերած «հիմնավորումն» է: Քաղաքական առումով՝ ինքնասպանիչ հիմնավորում: Համա թե կառավարման մակարդակ է Փաշինյանի մոտ: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, օրենք են ընդունում, նախագահն ստորագրում է, բայց հետո պարզվում է, որ արդեն օրինական ուժ և փաստաթղթի կարգավիճակ ստացած տեքստում վրիպում կամ էական բացթողում կա: Սա, կոչենք իրերն իրենց անունով, վերին աստիճանի անլրջության դրսևորում է:

Լսեք, մի հատ լավ նայեք, էլ ի՞նչ օրենքներ եք ընդունել ու ստորագրել տվել 2018 թվականից հետո, բոլորը ճի՞շտ են գրված, առանց բացթողումների՞:

Ինչ վերաբերում է նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված կամայական միջամտությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ նման կարևոր փաստաթղթում փոփոխություն կատարվում է հապճեպորեն, առանց քաղաքական կոնսենսուսի, միակողմանիորեն, իշխող հակաժողովրդավարական ռեժիմի քմահաճույքով: Կրկնակի խայտառակություն է, որ փոփոխությունը կատարվում է քվեարկության օրվանից ընդամենը երկու ամիս առաջ:

Ընտրական գորընթացների ընդունված տրամաբանությունն այն է, որ ընտրություններից մեկ տարի, կես տարի առաջ չի կարելի ընտրության կանոնները փոփոխել: Դա արդար, ժողովրդավարական և մրցակցային ընտրության սկզբունքներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տրորտակ են տալիս այդ սկզբունքները: Կամ, ինչպես «փայլուն» գրագիտություն ցուցադրող նույն Փաշինյանը կասեր, «առ են համարում»: Դե, ինչպես միշտ:

Լավ, նորից հարցնենք՝ ինչո՞ւ են իրենց իսկ խոսքով՝ «65 տոկոսանոց» Փաշինյանն ու ՔՊ-ն այդպես ձեռուոտ ընկել: Ինչո՞ւ են նման կոպիտ խախտումների դիմում: Դա, անշուշտ, պատահական չէ: Նման վարքը խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, «ՔՊ-ի փոխանը մուկ է ընկել»: Եթե ավելի պարզ՝ վախեցած են: Սաստիկ վախեցած են: Վախեցած են՝ իշխանությունը կորցնելու անխուսափելի ու արդեն նշմարվող հեռանկարով: Իսկ վախը, ինչպես նշում են հոգեբանները, սարսափելի բան է:

Փաշինյանական վախերի արտահայտություններից մեկն էլ «արագի մեջ» ինչ-ինչ կասկածելի «սոցհարցումներ» մոգոնելն ու իրենց մասով առասպելական վարկանիշներ հրապարակելն է: Նույն վախին գումարված հիստերիկայի դրսևորում են նաև հիմնական ընդդիմադիրների հասցեին արվող փաշինյանական շրիշակից ցածր հայտարարությունները: Դա մի տեսակ արդեն սովորական է դարձել, քանի որ Փաշինյանը միշտ է այդպիսի բառամթերքով աչքի ընկել, բայց դա էլ է թուլության, վախի ու մանրության դրսևորում:

Նույն փաշինյանական սարսափների, իշխանությունը կորցնելու վախերի մասին է վկայում և այն, որ որոշ շրջանակներ, որոնք իբր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսել են ակտիվացնել հիմնական ընդդիմության դեմ իրենց ելույթները: Հասկացել են, որ Փաշինյանի գործերը լավ չեն: Իսկ Մոսկվա գնալ-գալուց հետո ավելի են վատացել:

Ու այս ամենի հետ կապված՝ ինքնըստինքյան շատ պարզ ու համընկալելի հարց է ծագում. լավ, եթե դուք այդքան վստահ եք, որ 65 տոկոս ունեք (համեստություն են անում, չեն ասում, որ 165 տոկոս ունեն), եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու և այլն, ապա ինչո՞ւ եք այդպես դողէրոցքի մեջ ընկել ու «կողքից» օգնության դիմել:

Հա, ի դեպ, պատահական չէ, որ մի քպական պատգամավոր, այսպես ասենք՝ ևս մեկ «նիկոլփաշինյան», օրեր առաջ ասում էր, թե իրենք մեծամասնություն են ու կարող են օրենք ընդունել, որով կարգելեն, որ բոլորը, ում անունը Սամվել է, ընտրության իրավունք չունենան: Ինչպիսի նեղ, սլացքից զուրկ երևակայություն: Ինչո՞ւ միայն Սամվել: Արգելեք բոլոր Հայկերին, Արամներին, Արմեններին, Անահիտներին, Նարեներին, Գայանեներին, Հայկուհիներին, իսկ Արարատներին ու Մասիսներին միանգամից կալանավորեք: Չէ, սա արդեն նույնիսկ քաղաքական շեղվածություն չէ: Սա տակավին բնորոշման եզրույթ փնտրող երևույթ է: Գումարած՝ հստակ քպական մտածողությունը բնորոշող երևույթ, այն է՝ իրենք թքած ունեն օրենքի և օրինականության վրա, իրենց պետք լինի՝ ինչ աննորմալ օրենք ասես՝ կընդունեն: Իսկ ինչո՞ւ միանգամից «օրենք» չեք ընդունում, որ ով ՔՊ-ի աղետաբեր ռեժիմին դեմ է, ընտրելու իրավունք չունենա: Մեծամասնություն եք, չէ՞:

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթած եվրոչինովնիկնե՞րն են նման խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Իսկ նրանց «բարձր հովանավորությամբ» էլ ի՞նչ հակաժողովրդավարական, ըստ էության՝ օրենքից և կանոններից դուրս քայլերի է դիմելու «աթոռները» կորցնելու վախից դողացող, դրանից հանրության նկատմամբ էլ ավելի ագրեսիվ տրամադրված իշխանությունը:

Իշխանություն, որ սարսափահար է լինում ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի անունից, իսկ մյուս ուժի առաջնորդի ազգանունը լսելիս էլ ջղաձգվում է: Արդեն ութ տարի: Իշխանություն, որը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, թեպետ փորձում է «խաղաղություն» վաճառել: Երևույթը չէ, ընդամենը բառը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՔոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին