Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի մարտի տվյալներն արտացոլում են հանրապետությունում սպառողական գների 4,5 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ գնաճային ցուցանիշը կազմել էր 3,3 տոկոս, ինչը վկայում է գնաճի զգալի արագացման մասին և բացահայտում, որ տնտեսական համակարգը հայտնվել է որոշակի ճնշման տակ, որի առաջնային դրսևորումը սննդամթերքի գների անհեռանկարային բարձրացումն է։

Սննդամթերքի գների աճի տեմպերի արագացումը՝ 5,4 տոկոսից մինչև 7,8 տոկոս, հատկապես անհանգստացնող է այն տեսանկյունից, որ պարենային ապրանքները կազմում են հայ ընտանիքների սպառողական զամբյուղի զգալի մասը, և այդ կատեգորիայի թանկացումն անմիջապես զգացվում է՝ քաղաքացիների գնողունակության նվազման տեսքով։

Սննդամթերքի գների աճի արագացման հիմնական պատճառներից մեկը, որը պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում, կապված է Իրանի՝ որպես Հայաստանի կարևոր առևտրային գործընկերոջ՝ վերջերս ձեռնարկած քայլերի, ամսնավորաբար իրանական ծագման սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների՝ արտահանման արգելքի հետ։ Այս սահմանափակումը, որը գործի է դրվել ավելի քան մեկ ամիս առաջ՝ պայմանավորված տարածաշրջանում պատերազմական իրավիճակի սրմամբ և Թեհրանի ծրագրով՝ բավարարելու սեփական ներքին շուկայի աճող պահանջարկը, էական հետևանքներ է ունեցել Հայաստանի սպառողական շուկայի համար։ Չնայած պաշտոնական վիճակագրական տվյալները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, տնտեսական ոլորտի պատասխանատու մարմինների կանխատեսումներն արդեն նախազգուշացնում են, որ իրանական սննդամթերքի արտահանման արգելքը կունենա մեկուկես կամ նույնիսկ գրեթե երկու տոկոս ազդեցություն ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա, ինչը լրացուցիչ տնտեսական ճնշում է ստեղծում։

Բայց, երբ վերլուծում ենք 2026 թվականի առաջին եռամսյակի գնաճային դինամիկան, պարզ է դառնում, որ խնդիրը ոչ միայն կապված է առանձին ամիսների տատանումների հետ, այլ ներկայացնում է ավելի համակարգային բնույթ ունեցող երևույթ։ Եռամսյակային հիմքով գնաճը կազմել է 3,2 տոկոս՝ նախորդ տարվա 2 տոկոսի դիմաց, ինչը նշանակում է գնաճային ճնշման զգալի ուժեղացում և տնտեսական միջավայրի անկայունացում։ Այս աճի հիմքում նորից ընկած է պարենային ապրանքների գների բարձրացման արագացումը՝ 3,7 տոկոսից մինչև 6,8 տոկոս, որը համարյա կրկնապատկում է նախորդ ժամանակաշրջանի գնաճային տեմպերը և ցույց է տալիս, որ սննդամթերքի շուկան գտնվում է լուրջ թերհավասարակշռվածության վիճակում։

Սննդամթերքի գների աճի ինտենսիվ դինամիկան ստեղծում է լուրջ մարտահրավերներ Հայաստանի բնակչության մեծ զանգվածների համար՝ հատկապես նկատի ունենալով, որ հասարակության զգալի մասի եկամուտները չեն աճում գնաճին համապատասխան տեմպերով։ Սննդամթերքի ծախսերը կազմում են ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների ամսական բյուջեի զգալի մասնաբաժինը։ Իսկ երբ այդ ապրանքների գները բարձրանում են 7-8 տոկոսի չափով, այն ուղղակի և ճնշող ազդեցություն է ունենում կենսամակարդակի վրա։ Մարդիկ ստիպված են լինում կրճատել սննդի սպառումը, անցնել ավելի էժան, բայց հաճախ ավելի պակաս որակյալ արտադրանքի, սահմանափակել այլ անհրաժեշտ ծախսերը՝ հրաժարվելով առողջապահությունից, կրթությունից, մշակութային ծրագրերից։ Սա հանգեցնում է սոցիալական անհավասարության խորացման, աղքատության մակարդակի բարձրացման, սոցիալական լարվածության աճի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել հասարակական կայունության համար։

Առանձնահատուկ ուշադրություն են պահանջում նաև շուկայական վարքագծի այն դրսևորումները, որոնք կապված են գների արհեստական բարձրացման և անբավարար վերահսկողության հետ։ Նախատոնական շրջաններում կամ ընդհանուր գնաճային ֆոնի պայմաններում որոշ վաճառողներ և միջնորդներ միանգամից և անհարկի ավելի են բարձրացնում գները՝ օգտվելով իրավիճակից և փորձելով ստանալ լրացուցիչ շահույթ՝ սպառողների հաշվին։ Այս պրակտիկան, որը գնահատվում է որպես անբարեխիղճ տնտեսվարում և սպառողների իրավունքների խախտում, ցավալիորեն տարածված է և կապված է հանրապետությունում շուկայական վերահսկողության մեխանիզմների անբավարար գործունեության հետ։

Պետական վերահսկող մարմինները, որոնք պարտավոր են ապահովել արդար մրցակցություն և սպառողների պաշտպանություն, հաճախ ի զորու չեն արձագանքել գների անհիմն բարձրացմանը, կատարել համակարգված և արդյունավետ ստուգումներ, կիրառել պատժամիջոցներ խախտողների նկատմամբ։ Վերահսկողության անարդյունավետությունը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը խրախուսում է անբարեխիղճ գործարարներին շարունակելու իրենց գործելակերպը, ինչի արդյունքում էլ վտանգվում է շուկայի առողջ զարգացումը։

Պատշաճ վերահսկողության բացակայությունը նշանակում է նաև, որ սպառողները մնում են անպաշտպան և չեն ունենում արդյունավետ մեխանիզմներ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ բախվելով այնպիսի իրավիճակների, որոնց դեմ պայքարելու հնարավորություն չունեն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՔոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացում