Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ

Հարցազրույց

Տարոն Նավասարդյանը կայուն զարգացման փորձառու մասնագետ է հանքարդյունաբերության ոլորտում, ներկայումս զբաղեցնում է Կայուն զարգացման տնօրենի տեղակալի պաշտոնը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։  Ունի Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան և բազմամյա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի կառավարման, աշխատանքի անվտանգության և ESG ռազմավարությունների մշակման ու իրականացման ոլորտներում։

Իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ԱԱԱ մենեջերի, բնապահպանական նախագծերի ղեկավարի և բնապահպանական վերահսկողի պաշտոններ՝ ներգրավված լինելով խոշոր արդյունաբերական և հանքարդյունաբերական նախագծերում։

Մասնակցել է միջազգային վերապատրաստումների և ծրագրերի, այդ թվում՝ Cambridge Institute for Sustainability Leadership ծրագրին, ինչը նպաստել է ժամանակակից կայուն զարգացման գործիքների և մոտեցումների կիրառմանը։

Առանձնանում է ռազմավարական մտածողությամբ, բարձր պատասխանատվությամբ և կազմակերպության կայուն զարգացման արդյունավետ կառավարման կարողություններով։

- Պարոն Նավասարդյան, նախ ճշտենք՝ Կենսաբազմազանության ոլորտի պահպանման կամ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների կարևորությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության առաջնահերթությունների շարքում

- «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համար կենսաբազմազանության պահպանումը և ընդհանրապես բնապահպանական պատասխանատու կառավարումը հանդիսանում են կայուն զարգացման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Մեզ համար սա միայն օրենսդրական պահանջների կատարման հարց չէ, այլ նաև երկարաժամկետ պատասխանատու բիզնես վարելու սկզբունքային մոտեցում։

Հաշվի առնելով, որ ընկերությունը գործում է էկոլոգիական տեսանկյունից զգայուն տարածաշրջանում, մենք կարևորում ենք արտադրական գործունեության և բնական միջավայրի պահպանության միջև հավասարակշռության ապահովումը։

Այդ պատճառով հատկապես վերջին տարիներին բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը ներառվել են ընկերության կառավարման, գնահատման և հաշվետվողականության համակարգերում։

- Ի՞նչ կոնկրետ խնդիրներ է դրել իր առջև «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ի՞նչ արդյունքներ է գրանցել 2021 թվականից ի վեր:

- 2021-2022 թվականներից ի վեր ընկերությունն իր առջև դրել է մի շարք կարևոր խնդիրներ՝

  • համակարգել բնապահպանական կառավարումը միջազգային լավագույն փորձին համապատասխան,
  • բարելավել մոնիթորինգի և տվյալների հավաքման մեխանիզմները,
  • իրականացնել կենսաբազմազանության և էկոհամակարգերի ավելի խորքային ուսումնասիրություններ,
  • բարձրացնել հաշվետվողականությունը հանրության և շահագրգիռ կողմերի առջև և այլն:

Այս ուղղություններով վերջին տարիներին գրանցվել են մի շարք արդյունքներ։ Ընկերությունն արդեն մի քանի տարի հրապարակում է կայուն զարգացման տարեկան զեկույցներ, նախորդ տարի իրականացրել է կենսաբազմազանության ուսումնասիրություն միջազգային չափորոշիչներին համապատասխան, իսկ ներկայումս առաջին անգամ պատրաստում է նաև TNFD հաշվետվություն, ինչը կարևոր քայլ է կենսաբազմազանության հետ կապված ռիսկերի և ազդեցությունների բացահայտման, գնահատման ու կառավարման ուղղությամբ։

- Կենսաբազմազանության կամ բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները չափելու կամ գնահատելու համակարգը (և ոչ միայն կոմբինատում):

- Կենսաբազմազանության և բնապահպանական աշխատանքի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն այն դեպքում, երբ առկա են հստակ ցուցանիշներ, համադրելի տվյալներ և ժամանակային կտրվածքով վերլուծություն։ Մեր ընկերությունում այս ուղղությամբ կիրառվում է մի քանի շերտից բաղկացած մոտեցում՝

  • դաշտային ուսումնասիրություններ և բազային գնահատումներ,
  • պարբերական մոնիթորինգ,
  • լաբորատոր և գործիքային վերահսկողություն,
  • միջազգային խորհրդատուների ներգրավմամբ գնահատումներ,
  • կայուն զարգացման հաշվետվությունների միջոցով բացահայտում և հանրայնացում։

Ընդհանուր առմամբ՝ ոլորտի գնահատման համակարգը Հայաստանում դեռ զարգացման փուլում է, սակայն մասնավոր հատվածում արդեն ձևավորվում է մի մոտեցում, որի հիմքում ոչ միայն ազդեցությունների արձանագրումն է, այլև դրանց կանխարգելումը, մեղմացումը և վերականգնողական միջոցառումների արդյունավետության չափումը։

- Ոլորտի կառավարման ի՞նչ համակարգ է ներդրված «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ում:

- Ընկերությունում ներդրված է բազմաբաղադրիչ կառավարման համակարգ, որի շրջանակում բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը դիտարկվում են ոչ թե մեկուսացված, այլ ընդհանուր կայուն զարգացման և ռիսկերի կառավարման տրամաբանության մեջ։

Այս համակարգը ներառում է՝

  • բնապահպանական կառավարման ներքին ընթացակարգեր,
  • մոնիթորինգի և հաշվետվության մեխանիզմներ,
  • արտադրական և բնապահպանական ստորաբաժանումների փոխգործակցություն,
  • արտաքին մասնագիտական կազմակերպությունների ներգրավում,
  • ղեկավարության մակարդակով վերահսկողություն և որոշումների ընդունում։

Վերջին շրջանում նաև առավել համակարգված կերպով ինտեգրվում են բնության հետ կապված ռիսկերի բացահայտման և կառավարման մոտեցումները, այդ թվում՝ TNFD շրջանակի միջոցով։

Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբԵրբ հասկանում ես, որ առաջնային են գերազանց որակը և մատչելի գները. «Փաստ»Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա