Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև միջադեպը առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին. Աբրահամյան «Ուժեղ Հայաստանը» Մասիսում է Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ» Կրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ» «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ» Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»


Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ

Հարցազրույց

Տարոն Նավասարդյանը կայուն զարգացման փորձառու մասնագետ է հանքարդյունաբերության ոլորտում, ներկայումս զբաղեցնում է Կայուն զարգացման տնօրենի տեղակալի պաշտոնը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։  Ունի Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան և բազմամյա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի կառավարման, աշխատանքի անվտանգության և ESG ռազմավարությունների մշակման ու իրականացման ոլորտներում։

Իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ԱԱԱ մենեջերի, բնապահպանական նախագծերի ղեկավարի և բնապահպանական վերահսկողի պաշտոններ՝ ներգրավված լինելով խոշոր արդյունաբերական և հանքարդյունաբերական նախագծերում։

Մասնակցել է միջազգային վերապատրաստումների և ծրագրերի, այդ թվում՝ Cambridge Institute for Sustainability Leadership ծրագրին, ինչը նպաստել է ժամանակակից կայուն զարգացման գործիքների և մոտեցումների կիրառմանը։

Առանձնանում է ռազմավարական մտածողությամբ, բարձր պատասխանատվությամբ և կազմակերպության կայուն զարգացման արդյունավետ կառավարման կարողություններով։

- Պարոն Նավասարդյան, նախ ճշտենք՝ Կենսաբազմազանության ոլորտի պահպանման կամ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների կարևորությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության առաջնահերթությունների շարքում

- «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համար կենսաբազմազանության պահպանումը և ընդհանրապես բնապահպանական պատասխանատու կառավարումը հանդիսանում են կայուն զարգացման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Մեզ համար սա միայն օրենսդրական պահանջների կատարման հարց չէ, այլ նաև երկարաժամկետ պատասխանատու բիզնես վարելու սկզբունքային մոտեցում։

Հաշվի առնելով, որ ընկերությունը գործում է էկոլոգիական տեսանկյունից զգայուն տարածաշրջանում, մենք կարևորում ենք արտադրական գործունեության և բնական միջավայրի պահպանության միջև հավասարակշռության ապահովումը։

Այդ պատճառով հատկապես վերջին տարիներին բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը ներառվել են ընկերության կառավարման, գնահատման և հաշվետվողականության համակարգերում։

- Ի՞նչ կոնկրետ խնդիրներ է դրել իր առջև «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ի՞նչ արդյունքներ է գրանցել 2021 թվականից ի վեր:

- 2021-2022 թվականներից ի վեր ընկերությունն իր առջև դրել է մի շարք կարևոր խնդիրներ՝

  • համակարգել բնապահպանական կառավարումը միջազգային լավագույն փորձին համապատասխան,
  • բարելավել մոնիթորինգի և տվյալների հավաքման մեխանիզմները,
  • իրականացնել կենսաբազմազանության և էկոհամակարգերի ավելի խորքային ուսումնասիրություններ,
  • բարձրացնել հաշվետվողականությունը հանրության և շահագրգիռ կողմերի առջև և այլն:

Այս ուղղություններով վերջին տարիներին գրանցվել են մի շարք արդյունքներ։ Ընկերությունն արդեն մի քանի տարի հրապարակում է կայուն զարգացման տարեկան զեկույցներ, նախորդ տարի իրականացրել է կենսաբազմազանության ուսումնասիրություն միջազգային չափորոշիչներին համապատասխան, իսկ ներկայումս առաջին անգամ պատրաստում է նաև TNFD հաշվետվություն, ինչը կարևոր քայլ է կենսաբազմազանության հետ կապված ռիսկերի և ազդեցությունների բացահայտման, գնահատման ու կառավարման ուղղությամբ։

- Կենսաբազմազանության կամ բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները չափելու կամ գնահատելու համակարգը (և ոչ միայն կոմբինատում):

- Կենսաբազմազանության և բնապահպանական աշխատանքի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն այն դեպքում, երբ առկա են հստակ ցուցանիշներ, համադրելի տվյալներ և ժամանակային կտրվածքով վերլուծություն։ Մեր ընկերությունում այս ուղղությամբ կիրառվում է մի քանի շերտից բաղկացած մոտեցում՝

  • դաշտային ուսումնասիրություններ և բազային գնահատումներ,
  • պարբերական մոնիթորինգ,
  • լաբորատոր և գործիքային վերահսկողություն,
  • միջազգային խորհրդատուների ներգրավմամբ գնահատումներ,
  • կայուն զարգացման հաշվետվությունների միջոցով բացահայտում և հանրայնացում։

Ընդհանուր առմամբ՝ ոլորտի գնահատման համակարգը Հայաստանում դեռ զարգացման փուլում է, սակայն մասնավոր հատվածում արդեն ձևավորվում է մի մոտեցում, որի հիմքում ոչ միայն ազդեցությունների արձանագրումն է, այլև դրանց կանխարգելումը, մեղմացումը և վերականգնողական միջոցառումների արդյունավետության չափումը։

- Ոլորտի կառավարման ի՞նչ համակարգ է ներդրված «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ում:

- Ընկերությունում ներդրված է բազմաբաղադրիչ կառավարման համակարգ, որի շրջանակում բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը դիտարկվում են ոչ թե մեկուսացված, այլ ընդհանուր կայուն զարգացման և ռիսկերի կառավարման տրամաբանության մեջ։

Այս համակարգը ներառում է՝

  • բնապահպանական կառավարման ներքին ընթացակարգեր,
  • մոնիթորինգի և հաշվետվության մեխանիզմներ,
  • արտադրական և բնապահպանական ստորաբաժանումների փոխգործակցություն,
  • արտաքին մասնագիտական կազմակերպությունների ներգրավում,
  • ղեկավարության մակարդակով վերահսկողություն և որոշումների ընդունում։

Վերջին շրջանում նաև առավել համակարգված կերպով ինտեգրվում են բնության հետ կապված ռիսկերի բացահայտման և կառավարման մոտեցումները, այդ թվում՝ TNFD շրջանակի միջոցով։

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա ԿոստանյանԽաղաղության օրակարգը չպետք է նշանակի հրաժարում արժանապատվությունից․ Արսեն ԳրիգորյանՄենք, ցավոք սրտի, այդպես էլ լավ քաղաքական էլիտար չունեցանք․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CEBA) հետԿոմպրոմատը ՝ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է,ինչով էլ զբաղված է Նիկոլը. Էդուարդ Շարմազանով«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Աջափնյակում են․ ուղիղԱդրբեջանական ցեմենտը Հայաստան ներկրելու համար Ալիևի պահաջն է դա Հունիսի 7-ը Փաշինյանի համար բացառիկ շանս է, որ հեռանա, այլապես կստանա հեղափոխություն․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության հարցերը լուծված են. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար ՎարդանյանԼրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը Կապանում է․ ուղիղ