Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»


Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ

Քաղաքական

Պատմությունը հաճախ կրկնվում է ոչ թե նույնությամբ, այլ իր տրամաբանությամբ։ Հունգարիայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները դարձան հերթական հիշեցումը, որ նույնիսկ ամենաերկարատև իշխանությունները կարող են փլուզվել մի պահի, երբ հասարակությունը որոշում է գործել։ Վիկտոր Օրբանի իշխանության ավարտը՝ գրեթե երկու տասնամյակ տևած կառավարման փուլից հետո, դիտարկվում է ոչ միայն որպես ներքին քաղաքական շրջադարձ, այլև որպես նախադեպ՝ այլ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի։

Օրբանի պարտությունը հաջորդեց մի փուլում, երբ նրան հրապարակավ աջակցություն էր ցուցաբերվել ամերիկացի քաղաքական գործիչ Ջ.Դ. Վենսի կողմից, ինչն ավելի ուշ որոշ շրջանակներում ընկալվեց որպես «վնասակար աջակցություն»։ Սակայն խնդիրը, ինչպես ցույց տվեցին ընտրությունները, ոչ թե արտաքին ազդակներն էին, այլ ներհասարակական հոգեբանական փոփոխությունը։ Հունգարիայի ընտրողը, բարձր մասնակցությամբ՝ մոտ 79 տոկոս, ցույց տվեց իր պատրաստակամությունը փակելու երկարատև քաղաքական շրջանը և ձևավորելու նոր իշխանություն։

Վիկտոր Օրբանն ու Նիկոլ Փաշինյանը հաճախ համեմատվում են իրենց քաղաքական ուղու որոշ ընդհանրությունների պատճառով։ Երկուսն էլ իշխանության եկան որպես ընդդիմադիր գործիչներ՝ խոստանալով համակարգային փոփոխություններ։ Սակայն ժամանակի ընթացքում, երկարատև իշխանությունը բերեց այլ իրականության․ կուտակված ռեսուրսներ, հավատարիմ շրջանակներ և ավելի ու ավելի սահմանափակվող քաղաքական մրցակցություն։ Եթե սկզբում հնչում էին սահմանափակման և ժողովրդավարական վերահսկողության մասին հայտարարություններ, ապա հետագայում այդ սկզբունքները փոխարինվեցին իշխանության պահպանման տրամաբանությամբ։

Հունգարիայում այդ տրամաբանությունն արտահայտվեց ընտրական համակարգի փոփոխություններով և քաղաքական դաշտի վերահսկմամբ։ Հայաստանում քննադատները մատնանշում են այլ մեթոդներ՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ, ձերբակալություններ, մեդիա դաշտի սահմանափակումներ և օրենսդրական փոփոխություններ։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է իշխանության վերարտադրության մեխանիզմներին, որոնք ժամանակի ընթացքում առաջացնում են հանրային դժգոհություն։

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը գրում է․

«Հունգարիայի ներկայիս իշխանությունը կհեռանա: Հունգարիայի ժողովուրդը պարզապես ընտրել է փոփոխությունը առանց վախերի ու վերապահումների: Հայաստանում էլ ժողովուրդը պետք է ընտրի փոփոխությունը առանց վախերի ու վերապահումների: Որովհետև ցանկացած փոփոխություն ավելի լավ է, քան իշխանությունը գրպանում դրած և օրեցօր ավելի ու ավելի հաբռգող ինքնավստահ իշխանության վերարտադրությունը»:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը ու պարտվեց։ Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։ Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն»։

Քաղաքագետ Արեմն Հովասափյանը գրում է․

«Ի վերջո, հունգարական դեպքըցույց է տալիս քաղաքականության ամենապարզ, բայց ամենադժվար ընդունվող կանոնը․ ընտրությունները միայն հաշվարկների խաղ չեն, դրանք նաև պահի, տրամադրության և զանգվածային հոգեբանության արդյունք են։ Իսկ երբ այդ երեքը համընկնում են, նույնիսկ ամենաուժեղ համակարգերը կարող են ջախջախվել»։

Հունգարիայի օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ընտրությունների ելքը կանխորոշվում է ոչ միայն վարչական կամ քաղաքական ռեսուրսներով, այլև հասարակության մասնակցության մակարդակով։ Երբ ընտրողը դառնում է ակտիվ, նույնիսկ ամենակայուն թվացող համակարգերը կարող են կորցնել իրենց դիրքերը։

Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում այս փորձը ստանում է լրացուցիչ նշանակություն։ Եթե իշխանությունը ձգտում է վերարտադրվել՝ հենվելով իր ունեցած լծակների վրա, ապա դրա հակակշիռը կարող է լինել միայն լայն հանրային մասնակցությունը։ Հունգարիայում հենց այդ գործոնն էր որոշիչը՝ վերածելով ընտրությունները իրական փոփոխության գործիքի։

Օրբանի պարտության գլխավոր դասը պարզ է, բայց հաճախ անտեսված․ ընտրության գնալը ոչ միայն իրավունք է, այլև քաղաքական արդյունք ձևավորելու ամենաուժեղ միջոցը։ Իսկ երբ հասարակությունը այդ գործիքը կիրառում է ամբողջ ծավալով, քաղաքական հավասարակշռությունը փոխվում է անխուսափելիորեն։

Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունը