Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև միջադեպը առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին. Աբրահամյան «Ուժեղ Հայաստանը» Մասիսում է Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ» Կրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ» «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ» Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»


Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրներից մեկը իշխանական օրակարգին արձագանքողի դիրքից օրակարգ ձևավորողի, թելադրողի դիրքին անցնելն է:

Տեսեք, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, տարբեր գործիչներ, մեդիա շրջանակներ թեկուզ ծաղրանքով անդրադառնում են Փաշինյանի որևէ քայլին, թեկուզ «պերաշկի» ուտելուն, միևնույնն է՝ փաստացի արձագանքում են իշխանական օրակարգին: Ճիշտ է, բովանդակային առումով «ցիլոն» կամ ինչ-որ բան ուտելը օրակարգ չես համարի, բայց դրա մասին խոսելով, ցանկացած պարագայում, անդրադառնում ես իշխանության գործողություններին կամ ցուցադրություններին, ինչին էլ հենց Փաշինյանը ձգտում է:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «պերաշկի», կարտոֆիլ կամ եգիպտացորենի կողրիկ ուտում և դա ցուցադրում, առանձին անդրադարձի նյութ է: Հակիրճ կարելի է արձանագրել ակնհայտը. նա չունի ասելիք: Նա չունի հանրությանն առաջարկելու բան, բացի պատերազմով սպառնալուց և շոուներ սարքելուց: Իսկ վերջին շրջանում էլ, և սա էական պահ է, Փաշինյանի օրն սկսվում է ընդդիմադիր հիմնական ուժերի հասցեին սպառնալիքներով ու անվանարկումներով, ինչի հերթական դրսևորմանն ականատես եղանք երեկ: Եվ այստեղ շատ կարևոր պահ կա. արդեն Փաշինյանն է սկսում արձագանքել ընդդիմադիր հիմնական ուժերի ներկայացուցիչներին, վերջիններիս հայտարարություններին, առաջադրած թեզերին կամ բնորոշումներին:

Փոքր-ինչ «տնավարի» կամ «խոհանոցային» նկարագրելու պարագայում կարելի է ասել, որ Փաշինյանը ամբողջ գիշեր աչք չի կպցրել, սպասել է, թե երբ լույսը կբացվի, որպեսզի բորբոքված մտնի ֆեյսբուքներն ու խոսի... ընդդիմադիր ուժերի և այդ ուժերի լիդերների մասին: Այսինքն, նրա ուշքն ու միտքն ընդդիմադիրներն են, այլ ոչ թե, ասենք, իր եղած կամ չեղած ծրագրերը, քայլերը:

Մյուս կողմից՝ չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել: Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության:

Ընդդիմադիրները առաջարկում են երաշխավորված խաղաղություն, կայուն անվտանգություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սոցիալական ապահովության և աշխատատեղերի ձևավորման, տնտեսական առաջընթացի ծրագրեր: Ամեն մեկը՝ իր ձևով: Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն կերպով լրահոսում ծանրության նժարը թեքել իրենց առաջարկությունների, ծրագրերի, դրանց հետ կապված քննարկումների կողմը:

Իսկ Փաշինյանի «գիշերհանա» հակաընդդիմադիր բորբոքումները լավագույնս բնութագրում են այն, որ նա էլի անհարիր, անթույլատրելի բառապաշարի է անցել: Չնայած, կներեք, ինչո՞ւ «էլի»: Այսինքն, այդ ե՞րբ էր այդ բառապաշարից հեռու գնացել: Նա, որ իրեն էթիկայի ու էսթետիկայի նվիրյալի տեղ էր դրել, մշտապես անտեսել է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս դեպքում բնորոշն այն է, որ Փաշինյանն իսկապես էլ չունի ասելիք: Դրա համար էլ անցնում է ցածրակարգ վիրավորանքների:

Նրան մնացել է մեկ էլ պետական բյուջեի միջոցներով յուրօրինակ «ընտրակաշառքներ» բաժանելը, թոշակառուների մասին «հանկարծակի» հիշելը, գյուղացիներին անտոկոս վարկեր խոստանալը կամ տալը: Գյուղացիներին, որոնք այդ վարկերից պատրաստվում են օգտվել, պետք է բացատրել, որ դա պետությունն է տալիս, եթե Փաշինյանն ասում է՝ անտոկոս, ապա երբ քվեարկությամբ ու համատեղ ուժերով Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա գյուղացիների համար կարվի ավելին, քան անտոկոսը:

Օրակարգն, իհարկե, կարևոր է: Բայց ոչ պակաս էական է երկրում, հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը: Ներկայում մեր հանրությունը մի տեսակ «ավտոմատացված» ռեժիմի անցած դատապարտյալ է հիշեցնում իր վարքով: Այդ հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է: Հասկանալի է, որ ընտրություններին ավելի մոտ հանրության մեջ համապատասխան տրամադրությունները ավելի նկատելի կլինեն, բայց ընդդիմության խնդիրը արդեն հիմիկվանից այդ ուղղությամբ աշխատելն է:

Առանց տրամադրությունների փոփոխության, դժվար կլինի հասնել իշխանափոխության: Թեպետ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա սոսկական իշխանափոխություն չի լինի, այլ փաշինյանական աղետաբեր իշխանությունից երկիրը, պետության ու ժողովրդի ապագան փրկելու համատեղ ջանք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա ԿոստանյանԽաղաղության օրակարգը չպետք է նշանակի հրաժարում արժանապատվությունից․ Արսեն ԳրիգորյանՄենք, ցավոք սրտի, այդպես էլ լավ քաղաքական էլիտար չունեցանք․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CEBA) հետԿոմպրոմատը ՝ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է,ինչով էլ զբաղված է Նիկոլը. Էդուարդ Շարմազանով«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Աջափնյակում են․ ուղիղԱդրբեջանական ցեմենտը Հայաստան ներկրելու համար Ալիևի պահաջն է դա Հունիսի 7-ը Փաշինյանի համար բացառիկ շանս է, որ հեռանա, այլապես կստանա հեղափոխություն․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության հարցերը լուծված են. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար ՎարդանյանԼրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը Կապանում է․ ուղիղ Ալիևի թեզերը նախընտրական քարոզարշավում․ ի՞նչ անել, ու՞մ ընտրել, որ այս ամենը կասեցվի. Էդմոն ՄարուքյանՓաստաբանը ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ զրպարտության մասով