Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական հաղթանակի վրա վստահ իշխանության ներկայացուցիչներն իրենց մրցակիցների հանդեպ դիմում են քայլերի, որոնք չպետք է բնորոշ լինեն «վստահի» հոգեբանությունն ունեցողին։ Գործողություններն ու խոսքը ցայտնոտային են, հախուռն, կտրված իրականությունից։ «Վստահություն, բնականաբար, չունի, նույնիսկ մարդու մտքերի արտահայտումից երևում է՝ ներքին վստահությունը կա, թե չկա։ Եթե լինում է ներքին վստահություն, ձայնի տոնայնությունից, տեմբրից, նրա բերած հիմնավորումներից պարզ է դառնում՝ մարդուն կարելի է հավատալ, արժանահավատ է խոսում, թե ոչ։ Իշխանությունների խոսույթը և արժանահավատությունը շատ տարբեր բաներ են, բացարձակ համադրելի չեն։ Խոսում են ինչ-որ բանի մասին, որը չի կարող իրականություն լինել, այն է՝ 65 տոկոս ձայն հավաքելը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ստում են, ինչպես նաև յուրաքանչյուրս իր շրջապատում մարդկանց հետ զրույցի ընթացքում ևս տեսնում է, որ նրանք ստում են։ Չկա այդպիսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ կողմից՝ իմ ազգը չի կարող ուղղակի ներել Նիկոլ Փաշինյանին. պետության շարունակական մասնատումներ, հանձնումներ, պետության հիմքերի խարխլումներ, հարձակումներ տարբեր սոցիալական խավերի վրա, դրանք բոլորը, որ հանրագումարի բերենք, ուղղակի հնարավոր չէ ներել այս մարդուն, հետևաբար քարոզչությունը տպավորություն է ստեղծում, որ, այնուամենայնիվ, իրենց բնավորության համաձայն, փորձում են մարդկանց մանիպուլացնել և խաբել, որպեսզի մարդը ընտրություն կատարելու ժամանակ հետևյալ կերպ մտածի՝ մեկ է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, գնանք մեր ձայնը տանք իրեն և իշխանության հետ պրոբլեմներ չստեղծենք։ Սա է Փաշինյանի քարոզչական հիմնական նպատակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ստացվում է, որ իր գործողություններով և խոսույթով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ասել՝ մենք վերընտրվելու ենք, մի գնացեք ընտրատեղամաս։ Ոչ մեկ անգամ ենք խոսել այն մասին, որ ընտրություններին բարձր մասնակցությունն է Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու առաջին նախապայմանը։ «Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը շատ ակտիվ է ընտրական պրոցեսներում։ Եթե հատկապես մարզերում դիտարկում ենք ընտրությունների օրվա պատկերը, տեսնում ենք, որ, կարծես թե, ինչ-որ տոնակատարություն լինի։ Մարդիկ շատ երջանիկ, ուրախ, մեկը մյուսի հետ շատ լավ շփումներով գնում են ընտրությունների, ինչ-որ խմբերով ճաշկերույթներ են կազմակերպում և այլն։ Այս ակտիվ էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրության։ Ընդդիմության ձայները, այսինքն՝ մեր էլեկտորատը, շատ ավելի պասիվ է։ Մեկն իր բիզնես գործունեությունից հոգնած տուն է վերադառնում, ընտրատեղամաս չի մտնում, հաջորդը՝ աշխատանքից, մեկ ուրիշն ուղղակի տանից դուրս չի գալիս այդ օրը և այլն։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս։ Նման պարագայում արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրություններին ընդառաջ և դեռ ամիսներ առաջ իրավական տիրույթում բազմաթիվ գործընթացներ սկսվեցին, որոնց ընթացքում հոգևոր հայրերից մինչև գործարար, քաղաքացուց մինչև քաղաքական շարժումներին մասնակցող կանայք ձերբակալվեցին, նաև կալանավորվեցին։ Կարծիք կա, որ ապրիլմայիս ամիսներին նման ճնշումները կարող են սաստկանալ։ Բայց մյուս կողմից՝ սա կարող է նաև փողոցային պայքար գեներացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը ևս բացառված չէ։ «Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որովհետև նրա համար իշխանության պահպանումը և իր վերարտադրությունը կենաց-մահու կռիվ է։ Հետևաբար, գնալու է յուրաքանչյուր քայլի, գնալու է ձերբակալությունների, այդ թվում՝ հաշվարկված է գնալու, այսինքն՝ այնպիսի ձերբակալությունների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քարոզարշավի վրա՝ ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու առումով, բայց և, միևնույն ժամանակ, համընդհանուր փողոց չգեներացնի։ Այսպիսի հաշվարկված ձերբակալությունների միանշանակ գնալու է, և ձերբակալություններն ամենափափուկ գործիքներն են, որ կիրառելու է։ Օրերս մեր թիմակիցներից մեկն ընդամենն իր շրջապատի հետ շփումներում, պահպանելով խոսույթը, նշել էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, դրան միանգամից հետևել էր զինկոմիսարիատից ծանուցումը՝ 25-օրյա վարժանքների մեկնելու։ Հաջորդի դեպքում՝ բիզնեսի վրա հարձակումներ, մեկ ուրիշին ոստիկանությունը կանչում է և հետը զրույց է ունենում։ Այսպիսի տարբեր միջամտություններ անընդհատ լինում են»,-հավելում է նա։

Զրույցի ավարտին՝ տնտեսության մասին։ Անհանգստացնող են Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները՝ Ջերմուկի արտահանման, կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված և այլն։ «Նախ՝ անդրադառնամ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը։ Դեռևս վստահ չեմ, որ այդ հանդիպումը տնտեսական օրակարգի շուրջ է եղել, ենթադրում եմ՝ քաղաքական, ընդ որում՝ Ռուսաստանի շահերից բխող որոշակի զրույց է եղել։ Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիք է ունեցել ռուսական կողմը, և որքանն է բավարարվել, բայց ամեն դեպքում դեռևս տնտեսական մեսիջներ են գալիս Ռուսաստանից՝ հնարավոր վատատեսական սցենարներ, « Ջերմուկի», Լարսի անցակետով տարբեր ապրանքների հետ կապված սերտիֆիկացման հարցեր ու բարդություններ և այլն, բայց հողի վրա ռեալ աշխատանք, որ արգելվի Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կամ առևտրաշրջանառության վրա էական ազգություններ լինեն, փառք Աստծո, դեռևս չունենք։ Եթե հանկարծ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեն, որ պետք է Հայաստանին տնտեսական պատժի ենթարկեն, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ կվտանգվի։ Սկսենք վառելիքա-էներգետիկ համակարգից։ Հայաստանի էներգետիկայի 72 տոկոս հումքը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մոտավորապես 30-ից 31 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, մոտավորապես 30-ից 32 տոկոսն ատոմակայանն է ապահովում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառում։ Սա ենթադրում է արդեն հոսանքի անջատումներ, ինչն իր հերթին բերելու է արտադրության կանգ, և լրացուցիչ, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների փնտրտուքը հանգեցնելու է գնաճի, ընդ որում՝ եթե հնարավոր լինի գտնել այդ աղբյուրները։ Վառելիքային մակարդակում ևս, բնականաբար, հանգեցնելու է գնաճի, հերթերի, և շատ տրանսպորտային միջոցներ չեն կարողանալու օգտվել դրանից, որովհետև պետք է քվոտավորված օգտագործեն։ Օրինակ՝ թեկուզ նույն վառելիքային համակարգը առաջնահերթություն կարող է սահմանել բավարարել միայն բանակի պահանջարկը։ Հետևաբար, առևտրային շրջանառության մեջ վառելիքի դեֆիցիտն էական ազդեցություն է թողնելու։ Ապրանքների արտահանման մասով. Հայաստանի արտահանման հիմնական շուկան՝ խմիչքների, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն, Ռուսաստանն է։ Կտեսնենք գյուղատնտեսների գյուղարտադրանքի փտումներ, դրանց վաճառքի կանգ, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, այդ թվում՝ տնային տնտեսությունների դժգոհություններ և բողոքի ակցիաներ, կտեսնենք գործարանների փակումներ, աշխատատեղերի կրճատումներ, համատարած գործազրկություն՝ իրենց բոլոր բացասական հետևանքների շղթայական ռեակցիայով, այսինքն՝ գործազրկությունը կբերի աղքատության, աղքատությունը կտանի արտագաղթի տրամադրվածության։ Շատ վնասակար հետևանքներ կլինեն, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք Չալաբյան