Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Չնայած մակրոտնտեսական որոշ ցուցանիշների առկայությանը, կատարողականը ցույց է տալիս կառավարման համակարգային խնդիրների, բարեփոխումների խորքային լճացման և ռազմավարական մտածողության սահմանափակության մի ամբողջ շերտ։

Թվային աճի ցուցանիշները, որոնք հաճախ ներկայացվում են որպես հաջողության հիմնական ապացույց, ավելի ու ավելի են ընկալվում որպես մակերեսային, քանի որ դրանց հիմքում ընկած են ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքները, այլ արտաքին և ժամանակավոր գործոններ, ինչպիսիք են տարածաշրջանային վերադասավորումները, մասնավորապես ռուսական տնտեսության նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում ձևավորված վերաարտահանման ալիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող երկարաժամկետ տնտեսական հիմք հանդիսանալ։

Բարեփոխումների դանդաղումը և կոռուպցիայի ընկալման վատթարացումը, որոնց մասին նշվում է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, կարևոր ազդակ է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան։ Սա ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև քաղաքական կամքի և ինստիտուցիոնալ հետևողականության հարց, քանի որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը, լինելով համակցված ցուցիչ, արտացոլում է ինչպես իրավական մեխանիզմների արդյունավետությունը, այնպես էլ գործադիր իշխանության հաշվետվողականության աստիճանը։ Ցուցիչի նվազումը փաստացի նշանակում է, որ իրականացված բարեփոխումները կա՛մ չեն հասնում իրենց նպատակային արդյունքներին, կա՛մ հասարակության և փորձագիտական հանրության կողմից չեն ընկալվում որպես բավարար, ինչն իր հերթին ազդում է նաև ներդրումային միջավայրի վստահության վրա։

Պետական կառավարման համակարգի թերություններից ծրագրի կատարողականի համատեքստում առանձնացվում է ներքին հսկողության ամբողջական և ֆորմալ շրջանակի բացակայությունը։ Սա կառուցվածքային խնդիր է, որը հանգեցնում է ոչ միայն կառավարման գործընթացների թերի վերահսկման, այլև պատասխանատվության բաշխման անորոշության։ Երբ համակարգը չունի հստակ սահմանված վերահսկողական մեխանիզմներ, որոշումների իրականացումը կախվածության մեջ է հայտնվում անձնական նախաձեռնություններից, ինչը մեծացնում է կամայականության և ոչ արդյունավետ ծախսերի ռիսկերը։

Միևնույն ժամանակ, ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման ոլորտում առկա անհամապատասխանությունները ցույց են տալիս, որ պետական քաղաքականությունը հաճախ չունի միասնական ուղղվածություն և գործում է տարերայնորեն։ Ազգային մակարդակում ընդունված ռազմավարությունները չեն համադրվում ոլորտային ծրագրերի հետ, ինչը հանգեցնում է ռեսուրսների ոչ օպտիմալ բաշխման և ծրագրերի իրականացման ցածր արդյունավետության։

Քաղաքացիական ծառայության գործառնական մշակույթը ևս շարունակում է մնալ կարևոր խնդիր։ Պետական համակարգում առաջնահերթ ուշադրությունը հաճախ տրվում է կատարված գործողություններին ու գործընթացներին («inputs»), այլ ոչ թե դրանց իրական արդյունքներին («outcomes»)։ Սա ցույց է տալիս, որ կառավարման համակարգը դեռ ամբողջությամբ չի անցել արդյունքահեն մոտեցման, որտեղ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է արվել, այլ թե ինչ ազդեցություն է դա ունեցել։ Սա նշանակում է, որ պետական ապարատը կարող է ձևականորեն կատարել իր պարտականությունները՝ ապահովելով գործընթացների իրականացումը, բայց իրական ազդեցություն չունենալ հասարակության վրա։ Արդյունքում ձևավորվում է հաշվետվողականության ձևական համակարգ, որտեղ կարևոր է դառնում ոչ թե ձեռք բերված արդյունքը, այլ պարզապես փաստաթղթերի և կատարված քայլերի առկայությունը։

Ֆիսկալ քաղաքականության շրջանակում խնդիրները ևս ունեն համակարգային բնույթ։ Պետական ձեռնարկությունների, ՊՈԱԿ-ների և հիմնադրամների գործունեության նկատմամբ ֆիսկալ ռիսկերի մոնիտորինգի բացակայությունը ստեղծում է թաքնված պարտավորությունների կուտակման վտանգ, որը կարող է միջնաժամկետ հեռանկարում վերածվել պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Այս կառույցները հաճախ գործում են հարաբերական ինքնավարությամբ, սակայն առանց լիարժեք հաշվետվողականության մեխանիզմների, ինչն էլ բարդացնում է դրանց ֆինանսական վիճակի գնահատումը և վերահսկումը։

Հանրային մասնակցության մակարդակը ևս մնում է սահմանափակ, ինչը լուրջ խնդիր է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հիմնականում ձևական բնույթ է կրում՝ սահմանափակվելով առցանց խորհրդակցություններով, որոնք հաճախ չեն ունենում իրական ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Սա ոչ միայն նվազեցնում է քաղաքականության լեգիտիմությունը, այլ նաև զրկում կառավարությանը արժեքավոր հետադարձ կապից, որը կարող էր նպաստել ավելի արդյունավետ և իրատեսական լուծումների մշակմանը։ Իրական մասնակցային մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքականությունը ձևավորվում է նեղ ինստիտուցիոնալ շրջանակներում՝ առանց լայն հասարակական կոնսենսուսի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԻնչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հեղինակավոր դատավորը հակաիրավական որոշումնե՞ր է կայացնում Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան