Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ Կարապետյան ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»


Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում

Lifestyle

Ծննդյան քարտեզը մոլորակների դիրքերի պատկերումն է Ձեր ծննդյան պահին։ Աստղագուշակության մեջ բոլոր երկնային մարմինները պայմանականորեն կոչվում են մոլորակներ և յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը։ Մոլորակները բաժանվում են անձնական և բարձրագույն։ Անձնական մոլորակները ձևավորում են Ձեր անհատականության հիմքը, իսկ բարձրագույններն արտացոլում են հասարակության մեջ Ձեր դրսևորումը, հոգևոր զարգացումն ու լայնամասշտաբ փոփոխությունները։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ, թե Ձեր ծննդյան քարտեզում յուրաքանչյուր մոլորակ ինչ դեր է կատարում։

Արև

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է ընտանիքում առաջնորդի կերպարի համար, որպես կանոն՝ հոր կամ այն անձի, որը Ձեր համար կատարում է գլխավոր ծնողի դերը։ Արևը նաև կապված է հասարակության մեջ ճանաչման, հանրայնության, արտահայտիչ արտաքինի, խարիզմայի և գիտակցության հետ։ Ձեր կենդանակերպի նշանը այն նշանն է, որի մեջ գտնվում է Արևը․ այն ձևավորում է Ձեր անձի հիմնական գծերը և դրա հիման վրա էլ կազմվում են տարածված ընդհանուր հորոսկոպները։ Ձեր ծննդյան քարտեզում ուժեղ Արևը ձեզ խարիզմայով և ամուր առողջությամբ է օժտում, մինչդեռ թույլ Արևը ձեզ ավելի համեստ և անապահով է դարձնում։

Լուսին

Անձնական մոլորակ, որը ի տարբերություն Արևի, պատասխանատու է ոչ թե Ձեր արտաքին դրսևորման, այլ զգացմունքային վիճակի, ենթագիտակցության, իրական կարիքների և ընդհանուր հուզական կայունության համար։ Լուսինը նաև արտացոլում է ձեր մոր կամ ձեր կյանքում մայրական դեր խաղացող անձի կերպարը:

Կենդանակերպի այն նշանը, որտեղ գտնվում է Ձեր Լուսինը, որոշում է, թե ինչպիսին եք Դուք հոգեբանական և զգացմունքային առումով՝ ինչպես եք հաղթահարում դժվարությունները, ինչպես եք վարում Ձեզ կոնֆլիկտների ժամանակ և որքանով եք կարողանում ինքնատիրապետում պահպանել։ Ծննդյան քարտեզում ուժեղ Լուսինը բերում է հուզական կայունություն և լավ ինտուիցիա, մինչդեռ թույլ Լուսինը վկայում է հուզական մեկուսացման և անկայուն արձագանքներ մասին:

Վեներա

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է սիրո, նյութական արժեքների, ֆինանսների և հաճույքների համար։ Վեներայի նշանը ծննդյան քարտեզում արտացոլում է Ձեր վերաբերմունքը այս բոլոր ոլորտների նկատմամբ, ինչպես նաև՝ որքան դիվանագիտական եք, որքան եք գնահատում գեղեցկությունը և ինչպես եք վերաբերվում գումարին։

Կանանց ծննդյան քարտեզում Վեներան նաև նկարագրում է արտաքին դրսևորումը՝ բնավորության նրբերանգները, վարքագիծը և սովորությունները։ Տղամարդկանց քարտեզում այն նաև ցույց է տալիս իդեալական կնոջ կերպարը։

Ուժեղ Վեներան ծննդյան քարտեզում տալիս է հմայք և լավ ճաշակ, մինչդեռ թույլ Վեներան կարող է հաղորդել քմահաճույք և չափազանց դրամատիզմ:

Մարս

Մեկ այլ անձնական մոլորակ, որը պատասխանատու է կամքի ուժի, ակտիվության, սեռական բնույթի էներգիայի և նախաձեռնողականության համար։ Մարսի գտնվելու նշանը Ձեր ծննդյան քարտեզում ցույց է տալիս թե որքան հավակնոտ և նախաձեռնող եք Դուք, որքան կենսական ու ֆիզիկական էներգիա ունեք, և որքան ուժեղ է Ձեր կամային բնավորությունը։

Տղամարդու ծննդյան քարտեզում Մարսը ցույց է տալիս ֆիզիկական և մտավոր ուժը, իսկ կնոջ քարտեզում՝ իդեալական տղամարդու կերպարը։

Ուժեղ Մարսը տալիս է վճռականություն և համարձակություն, մինչդեռ թույլ Մարսը բերում է պասիվություն և կամքի թուլություն:

Մերկուրի

Անձնական մոլորակ է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի, ուսման և հաղորդակցության համար։ Մերկուրիի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է Ձեր հաղորդակցական կարողությունները, այդ թվում՝ գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ցույց է տալիս, թե որքան լավ եք կարողանում երկխոսություն վարել և շփվել լսարանի հետ, ինչպես նաև, Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ունակությունը:

Ուժեղ Մերկուրին տալիս է խոսքի ճարտարություն, համոզելու կարողություն և սուր միտք, մինչդեռ թույլ Մերկուրին արտահայտվում է ուշադրության պակասով, ուսման դժվարություններով և թույլ հաղորդակցական հմտություններով։

Յուպիտեր

Մոլորակ, որը Ձեր ծննդյան քարտեզում պատասխանատու է աշխարհայացքի, հորիզոնների ընդլայնման, հաջողության և սոցիալական ձեռքբերումների համար։ Յուպիտերի գտնվելու կենդանակերպի նշանը ցույց է տալիս, թե որտեղ է Ձեզ սպասվում հաջողությունը և ինչ ճանապարհով կարող եք հասնել հասարակական ճանաչման։

Տունը, որտեղ գտնվում է մոլորակը, ներկայացնում է այն ոլորտը, որտեղ Դուք բնականաբար բախտավոր եք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։ Իսկ Մերկուրիի նշանը բնութագրում է այն, թե ինչ եղանակով կարող եք հասնել հաջողության այդ ոլորտում։

Ուժեղ Յուպիտերը տալիս է լավատեսություն, իմաստություն և կյանքի հանդեպ ծարավ, մինչդեռ թույլ Յուպիտերը կարող է արտահայտվել ագահությամբ, մոլեռանդությամբ և նպատակասլացության պակասով։

Սատուրն

Մոլորակ, որը խորհրդանշում է պատասխանատվություն, կարգապահություն, կառուցվածքային մտածողություն, համբերություն և աշխատանքի արդյունք։ Ձեր Սատուրնի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է, թե որքան կարգապահ, համբերատար և աշխատասեր եք։

Տունը, որտեղ գտնվում է Սատուրնը, ցույց է տալիս կյանքի այն ոլորտը, որտեղ ստիպված եք լինելու առավել մեծ համբերություն ցուցաբերել և ամենամեծ ջանքերը ներդնել՝ չսպասելով ճակատագրի նվերների, այլ ամեն ինչի հասնելով հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով։

Ուժեղ Սատուրն ունեցող մարդուն բնորոշ է բարձր ինքնակարգապահությունը, մինչդեռ թույլ Սատուրնը կարող է արտահայտվել պատասխանատվության վախով, անհամբերությամբ և ինքնատիրապետման անկարողությամբ։

Ուրան, Նեպտուն և Պլուտոն: Բարձրագույն մոլորակներ են, որոնք գտնվում են Արեգակից մեծ հեռավորության վրա և շարժվում են շատ դանդաղ, այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը երբեմն տարածվում է ամբողջ սերունդների վրա։

Ուրան

Անակնկալների և անսպասելի փոփոխությունների մոլորակ, որը պատասխանատու է նորարարությունների, ազատության և փոխակերպումների համար։ Ուրանի ցիկլը տևում է մոտ 84 տարի՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանում նյոթ տարվա ընդմիջումով։ Այս մոլորակը կապված է հանկարծակի փոփոխությունների, ներշնչումների, հեղափոխական գործընթացների և տեխնոլոգիական առաջընթացների հետ։

Եթե Ուրանը ուժեղ է ծննդյան քարտեզում, մարդը դառնում է նորարար և «սպիտակ ագռավ», մինչդեռ թույլ Ուրանի դեպքում կարող է նկատվել հակվածություն դեպի քաոս և կործանում։

Նեպտուն

Ֆանտազիաների, երազանքների և պատրանքների մոլորակ, որը պատասխանատու է հոգևորության, ինտուիցիայի և խորհրդավորության համար։ Նեպտունի ցիկլը մոտ 165 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է մոտ 14 տարի։ Այս մոլորակը կապված է խոր զգայունության, ստեղծագործական երևակայության և ներքին հոգևոր ընկալման հետ։

Ուժեղ Նեպտունը ծննդյան քարտեզում տալիս է նուրբ զգայունություն, երաժշտական տաղանդ, բարձր կարեկցանք, մինչդեռ թույլ Նեպտունը կարող է արտահայտվել կախվածությունների հակվածությամբ, իրականությունից փախուստով և անորոշությամբ։

Պլուտոն

Մոլորակ, որը պատասխանատու է խորը ներքին փոխակերպումների, իշխանության, վերածնման և մասշտաբային ճգնաժամերի համար։ Սա ամենադանդաղ շարժվող մոլորակն է․ նրա ցիկլը մոտ 248 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է տարբեր ժամանակ՝ մոտ 12-ից մինչև 30 տարի, քանի որ շարժվում է ոչ ստանդարտ ուղեծրով և ցիկլային փուլերով։

Ուժեղ Պլուտոնը ծննդյան քարտեզում տալիս է մագնիսականություն և գրավչություն, ինչպես նաև կյանքի հանդեպ ուժեղ կամք և բարձր դիմակայունություն՝ բառացիորեն բարձր կենսունակություն, մինչդեռ թույլ Պլուտոնը կարող է արտահայտվել մանիպուլյատիվ վարքագծով և ինքնաոչնչացման միտումներով։

Այն մասին, թե հստակ որ կենդանակերպի նշաններում է տվյալ մոլորակը ուժեղ կամ թույլ, կարդացեք խորագրի հաջորդ նյութերում։

ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ. Գ. ԾառուկյանՀայաստանից այժմ ցանկացած ապրանք Եվրոպա արտահանելու համար պետք է մաքսատուրք վճարենք, տարիներ առաջ չէինք վճարում․ Նաիրի Սարգսյան Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ Մայիսի 9-ի իրական իմաստը և մեր վերաբերմունքը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» սատարում է «Ուժեղ Հայաստանին» և մասնակցում է քարոզարշավին. Մենուա Սողոմոնյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին. «Սրբազան պայքար»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված. Էդմոն ՄարուքյանԲերդի տարածաշրջանում գրանցվեց խոշոր հաշվով պարտություն. ՔՊ այս շրջանում այլևս չկա. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոստմանը, և ինչու որևէ դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա երրորդ անգամ դրանք «իրականացնելու» հնարավորություն ստանա. ՉալաբյանՆոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ ԿարապետյանԴավաճանությունը միշտ չէ, որ գալիս է բացահայտ թշնամուց․ հաճախ այն գալիս է ամենամոտ կանգնածներից. Սերոբ Գասպարյան«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀամայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում