Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել «Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»


«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ զույգ եղբայրն Արտակի հետ էր ծառայում։ Մեր ծննդյան օրն ենք ծանոթացել։ Այդ օրն է եղել մեր առաջին հանդիպումը։ Հետո նա արդեն խոսեց իմ ընտանիքի հետ, և սկսեցինք շփվել։ Ամիսներ տվեց մեր շփումը, այդ ամիսների ընթացքում նշանվեցինք, ամուսնացանք։ 2014 թվականի հուլիսի 25ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելինեն՝ Արտակի կինը։

Արտակը ծնունդով Արցախից է։ Ծնվել է Չայլու գյուղում՝ 1991 թվականին։ Մելինեի խոսքով, 1994 թվականին գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արտակի 22-ամյա եղբայրն էր զոհվել»։

Ամուսնու մասին խոսելիս Մելինեն նշում է՝ անսահման ճշտախոս էր Արտակը։ «Միշտ ճիշտն է խոսել, անկախ նրանից՝ դա մարդուն հաճելի կլինե՞ր, թե՞ ոչ։ Կեղծավորություն անել չէր սիրում։ Հարազատ լիներ, թե օտար միշտ, ամուսինս միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Բարի էր, բոլորին հասնող»։

Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո Արտակն անցել է պայմանագրային ծառայության։ «Ծառայում էր Հաթերքում։ Ջոկի հրամանատար էր»։ Հարցնում եմ՝ բանակն ի՞նչ նշանակություն ուներ Արտակի համար։ «Ես կասեի, որ իր առաջին տունն էր։ Նախ՝ ծառայությունն էր, հետո՝ տունը։ Ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր։ Շատ նվիրված հրամանատար էր»։

Արտակն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «Ողջ ընթացքում դիրքերում է եղել։ Մենք գյուղից դուրս եկանք, Երևանում էինք, չէինք կարողանում իր հետ կապվել։ Նա էլ մեզանից որևէ ինֆորմացիա չուներ։ Երբ զինադադար եղավ, նոր կապ հաստատեցինք իր հետ, և իմացավ, թե որտեղ ենք»։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արտակը եղել է Հաթերքում՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվել տարբեր դիրքեր։ 44-օրյա պատերազմը հաղթահարած Արտակը հայտնվում է մեկ այլ պատերազմում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ «Սեպտեմբերի 1-ին էր Արտակն իջել դիրքերից։ Երկու օր մնաց տանը, «համար 1» տագնապ հայտարարեցին, և Արտակը բարձրացավ դիրքեր։ Ահավոր օր էր։ Մեզ ասացին՝ գյուղից դուրս եկեք, միանգամից տանում ենք օդանավակայան, ձեզ այստեղից հանում ենք, գյուղը, ընդհանուր տարածքը հանձնած է։ Երեխաների համար մի քանի հագուստ ենք վերցրել և վերջ։ Երեք-չորս օր նստել ենք անտառներում»։

Մելինեն այդ օրերին ամուսնու հետ կապ չի ունեցել։ «Դե, նախ բլոկադա էր այդ ժամանակ։ Երկու ժամ էր լույս լինում, կապ ընդհանրապես չկար։ Իսկ սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ հարվածել էին կապուղիներին, ոչ ոք մյուսին չէր կարողանում զանգել, խոսել, ինչ-որ բան փոխանցել։ Սեպտեմբերի 22-23ին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում նոր թույլ կապ ունեցանք»։

Սեպտեմբերի 19-ի գիշերն Արտակը Մելինեին ձայնագրություն է ուղարկել։ «Բայց, դե, կապ չի եղել։ Հարցնում էր՝ ի՞նչ կա, ո՞նց եք։ Այդ ժամանակ նա արդեն վիրավոր է եղել։ Ութ ժամ մնացել է վիրավոր։ Իրենց մոտ օգնություն չի գնացել, որ իրեն դուրս բերեն։ Շտապօգնության վարորդը հեռացել է՝ առանց վիրավորներին իջեցնելու։ Երկրորդ անգամ նորից անօդաչուն հարվածել է»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում Արտակն անմահանում է։ «Նրան դիրքերից իջեցրել են, տեղափոխել են Մարտակերտ, Ստեփանակերտ, հետո՝ Հայաստան»։ Մելինեն ասում է՝ ամուսնու մեդալների հիմնական մասը, պատվոգրերը մնացին Արցախում, չկարողացան գոնե դրանք իրենց հետ վերցնել։

Արտակն ու Մելինեն երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և որդի։ Մելինեն ասում է՝ շատ ջերմ, հոգատար, ուշադիր հայր էր։ Ու հիմա երեխաներն են ուժ տալիս Մելինեին ամուր կանգնել ոտքի վրա և լինել ուժեղ, երբ կորցրել ես սիրելի ամուսնուդ և տունդ։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Արտակ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել է «Մարտական ծառայություն», հետմահու՝ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էԱրցախի ԱԳ նախկին նախարարի ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր. Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները