Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»


Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը

Հարցազրույց

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ավանդական ջահերով երթը, նվիրված Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, այս տարի առանձնացավ ոչ միայն իր մասշտաբով, այլև ներքաղաքական հստակ ենթատեքստով։ «Պայքարը շարունակվում է» կարգախոսով անցկացված միջոցառումը կրկին համախմբեց տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող երթուղում՝ վերածելով հիշատակի քայլերթը նաև քաղաքական դիրքորոշման արտահայտման հարթակի։

Ամենամյա երթը կազմակերպում են ՀՅԴ երիտասարդական կառույցները, սակայն այն վաղուց դուրս է զուտ կուսակցական նախաձեռնության շրջանակներից՝ ընդգրկելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական ակտիվիստների և սփյուռքի մեր հայրենակիցների։ Այս տարի ևս երթը ուղեկցվեց խորհրդանշական արարողությամբ՝ թուրքական դրոշի այրմամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական դրոշը չայրվեց, ինչը Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բացատրեց միջոցառման թեմատիկ ուղղվածությամբ՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը կապված է հենց Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հիշատակի հետ։

Ջահերով երթը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում ծաղիկների խոնարհմամբ, այս տարի առանձնացավ մասնակցության աննախադեպ ծավալով։ Մարդիկ բառացիորեն լցրել էին հուշահամալիրի տարածքը՝ վերածելով այն համազգային ցավի ու հիշողության կենդանի խորհրդանիշի։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս մեծաթիվ մասնակցությունը պայմանավորված էր ոչ միայն պատմական հիշողության պահպանման մղումով, այլև ներկա քաղաքական իրողություններով։

Փաստ-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ մարդկանց ակտիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածում ձևավորվել է մտավախություն, որ նման միջոցառումները կարող են ապագայում սահմանափակվել, եթե շարունակվի գործող իշխանության վարած քաղաքականությունը։ «Նախ, մարդիկ վախենում են, որ այսօրվա ջահերով երթը կարող է վերջինը լինել, և սա շատ իրական հեռանկար է, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված բարելավումը, որն իրականում նշանակում է լիակատար ենթակայություն այս պետություններին, կհանգեցնի ցեղասպանության մասին անհարմար ճշմարտությունը հնարավորինս հեռու թաքցնելու փորձերի։ Իհարկե, Թուրքիայի շահերից չի բխում, որ մարդիկ դուրս գան փողոց և հիշեցնեն այդ սարսափելի ոճրագործության մասին», - նշել է Բալասանյանը։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ջահերով երթը վերածվել է նաև քաղաքական բողոքի յուրատեսակ արտահայտության։ «Նրանք չեն ուզում, որ իշխանության մնա մի մարդ, որը պայքարում է հանրապետության պատմական անցյալի դեմ՝ կրկին հաճոյանալու իր նոր ընկերներին, ովքեր իրականում նրա կառավարիչներն են: Երկու ժամկետից հետո մարդիկ հոգնել են Փաշինյանի խոստումներից և նրա պատերազմից սեփական երկրի՝ եկեղեցու, արցախցի փախստականների, պատմական հիշողության դեմ: Հուշարձան գալով՝ նրանք, ըստ էության, ասում են. «Փաշինյան, հեռացիր»»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բալասանյանը նաև հիշեցրեց ժողովրդական հայտնի միտքը՝ «Ընկերացիր թուրքերի հետ, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», շեշտելով, որ պատմական փորձը շարունակում է ձևավորել հասարակական ընկալումները։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային հարաբերությունները կարող են կառուցվել, սակայն ոչ երբեք պատմական արդարության ու ազգային հիշողության հաշվին։ «Թուրքիան դեռ նույնն է. նա, որը 1915 թվականին իրականացրեց ցեղասպանությունը, նա, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է, որը 20-րդ դարի սկզբին գործում էր «Հայաստանն առանց հայերի» թեզով: Հարաբերությունները նույնիսկ նման հարևանի հետ պետք է կառուցվեն, բայց ոչ մեր անցյալի և պատմական արդարության անտեսման հաշվին»,- Փաստ-ի հետ զրույցում եզրափակել է Բալասանյանը։

Այսպիսով, այս տարվա ջահերով երթը ոչ միայն հիշատակի և հարգանքի տուրք էր անմեղ զոհերի հիշատակին, այլև հասարակական տրամադրությունների հստակ արտացոլում՝ ցույց տալով, որ պատմական հիշողությունն ու ներկա քաղաքական օրակարգը Հայաստանում շարունակում են սերտորեն փոխկապակցված մնալ։

Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն Մարուքյան