Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»


«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, ծիծաղկոտ, միշտ ժպիտով։ Չարաճճիություններ ևս անում էր, բայց երբ համեմատում ենք մեր այս սերնդի երեխաների հետ, Ժորաս շատ խելոք էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մայան՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Մանկություն, պատանեկություն, ամեն ինչ կապված է Իջևանի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել։ Միևնույն ժամանակ չի կարող առանձնացնել որևէ առարկա, որն առանձնահատուկ է սիրել։ «Ֆուտբոլ խաղալ էր շատ սիրում։ Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում՝ դհոլի բաժնում, ավարտել գերազանցության դիպլոմով։ Տարբեր փառատոնների է մասնակցել։ Մեր մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրերին ևս ներկայացել են երաժշտական տարբեր համարներով։ Հիմա, երբ պատմում եմ այդ օրերի մասին, մտածում եմ՝ որքան արագ անցան այդ 19 տարիները»։

Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժորան ընդունվել է Իջևանի պետական քոլեջի Ֆինանսներ բաժինը, ավարտել այն բարձր առաջադիմությամբ։ «Քոլեջն ավարտելուց հետո կարող էր համալսարանի արդեն երկրորդ կուրս ընդունվել։ Այդ տարի չստացվեց բուհ ընդունվելը, նախախնամություն էր, թե այլ բան, բայց փաստաթղթերի ներկայացումն ուշացրեցինք։ Սակայն հստակ որոշում ուներ, որ արդեն ծառայությունից վերադառնալուց հետո անպայման կրթությունը կշարունակի համալսարանում»։

Մայրիկն ասում է՝ քոլեջում Ժորայի ուսումնառության երեք տարիները շատ լավ են անցել։ «Ընկերական հրաշալի շրջապատ ուներ, կարծես բոլորն ընտրված երեխաներ լինեին։ Դպրոցական չէր, փաստացի ուսանող էլ չէր, բայց ինչ-որ առումով քոլեջում կարծես ուսանողական կյանք ունեցավ»։ Ապագայի պլանները Ժորան ընտանիքի հետ չի հասցրել քննարկել. վստահաբար, երազանքներ ևս ունեցել է, որոնք իրականություն էր դարձնելու արդեն զորացրվելուց հետո։

2019 թվականի հուլիսի 19-ին Ժորան զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում էր Սյունիքի մարզում՝ Սիսիանի գնդում։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պատճառով նա ծանուցագիր չէր ստացել։ Իր տարիքի տղաները, իր ընկերները, բոլորն արդեն ծանուցագիր էին ստացել, իսկ իրեն զորակոչելու էին օգոստոսին։ Մի օր տուն եկավ, թե գնացել եմ զինկոմիսարիատ, դիմել, որ ամսի 19-ին իմ ընկերների հետ զորակոչվեմ ծառայության։ Իր ընկերներից համարյա բոլորը վիճակահանության արդյունքում ծառայության անցան Արցախում։ Փառք Աստծո, բոլորը տուն վերադարձան»։ Մայրիկն ասում է՝ ծառայելու ընթացքում որդին երբեք չի դժգոհել, սիրով ծառայել է մեկ տարի երկու ամիս... Մինչև պատերազմի սկսվելը։

«Ժորային մեկ տարի դիրքեր չեն բարձրացրել։ Ասել են՝ տան միակ երեխան ես, մնում ես գնդում, դիրքեր չես բարձրանում։ Բայց նա անընդհատ ուզում էր ընկերների հետ դիրքեր բարձրանալ։ Մեզ ասաց, որ դիմել է հրամանատարությանը. «Եթե ձեզ զանգեն, կասեք՝ համաձայն ենք, որ մեր տղան դիրքեր բարձրանա, միևնույնն է, ոչ մի վտանգ չկա»։ Սեպտեմբերի սկզբին առաջին անգամ դիրքեր էր բարձրացել։ Հետո իրենց իջեցրին դիրքերից, բայց պատերազմն սկսվեց, նորից դիրքեր բարձրացան։ Տղաները Սիսիանի դիրքերում են եղել։ Բայց հետո հրաման է գալիս, որ գունդը պետք է տեղափոխվի Հադրութ։ Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաներն արդեն Արցախում էին։ Այդ ժամանակ Հադրութն արդեն ջախջախված էր, երևի թե կիսագրավված»։

Սիսիանում դիրքերում հերթապահություն կատարելու օրերին Ժորան զանգահարել է ծնողներին, իսկ, ահա, Արցախ մեկնելիս զորամասում մնացող ընկերոջը խնդրել է՝ եթե ընտանիքի անդամները զանգահարեն, չասի, որ նա Արցախում է։ «Իհարկե, դա գաղտնի չէր մնալու, հետո արդեն իմացանք։ Հոկտեմբերի 10-ին է զանգահարել մեզ։ Առավոտյան ժամը տասի կողմերն էր։ Դրանից հետո արդեն իրենից լուր չենք ունեցել։ Խառնվեցինք իրար, սկսեցինք բոլորին զանգահարել, բայց չէին կարողանում տղաների հետ կապ հաստատել, նրանցից լուր չունեին։ Հոկտեմբերի 14-ին Ժորաս վիրավորվում է։ Թեթև քերծվածք է եղել պարանոցի հատվածում, պետք է այդտեղից մի քանի հոգով դուրս գային, հոսպիտալացվեին»։ Բայց հարձակում է սկսվում, և տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Տղաները մնացել են այդտեղ։ Գնդից մի խումբ տղաներ վերադառնալիս են եղել «ուրալներով», անօդաչուներ են հարվածել, շատերն այրվածքներ են ստացել, մի մասը զոհվել է։ Տղաների մի մասն է միայն վերադարձել զորամաս»։

Ժորան անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Նա ուշ է տուն «վերադարձել»՝ 2021 թվականի մարտին։ «Ամուսինս այդ ընթացքում անընդհատ գնում էր Արցախ, հետո վերադառնում Հայաստան, նորից գնում Արցախ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հետո մարտի 1-ին ինձ կանչեցին հետազոտությունների։ Մեր ունեցած տեղեկություններով, նա վիրավորվել էր, մեքենայով դուրս եկել ու շրջափակման մեջ ընկել։ Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ավելի հակված էինք այն տարբերակին, որ Ժորան ողջ է՝ կա՛մ գերեվարել են, կա՛մ էլ պատսպարվել է ինչ-որ տեղ, բայց արդյունքում պարզվեց, որ զոհվել է։ Իր մարմինը դուրս են բերել Հադրութից»։

Ապրելու ուժի մասին։ «Տան միակ ու շատ սիրված երեխան էր Ժորաս։ Չգիտեմ, թե հիմա ինչն է ուժ տալիս ապրելու։ Մտածում եմ՝ Ժորայիս ապրեցնելը։ Բացի դա, քույրիկս ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, նրանց օգնությամբ շարունակեցի ապրել։ Նաև այն հույսն ապրեցրեց, որ մի օր մեր ընտանիքում կրկին երեխա կծնվի»։

Հ. Գ. - Ժորա Փարսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա Կոստանյան