Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»


«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ

Lifestyle

Արմենիա հեռուստաընկերության եթերում շուտով հեռուստադիտողը կտեսնի նոր ժամանցային նախագիծ՝ «Մամայի բալա» սիթքոմը՝ սիրված և ճանաչված դերասանների մասնակցությամբ։

Գլխավոր դերերում են Պոնչը, Ագնեսա Շահնազարյանը, Ավետ Զոհրաբյանը, Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանը, Սամվել Սարգսյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։ Սիթքոմի սցենարի հեղինակներն են Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը, իսկ ռեժիսորը՝ Գևորգ Ենոքյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում ու զրուցել ստեղծագործական թիմի ու դերասանների հետ: 

«Ես մարմնավորում եմ հենց մամայի բալայի կերպարը». Պոնչ

Դերասան Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի խոսքով՝ սիթքոմում ինքը մարմնավորում է հենց «մամայի բալայի» կերպարը, որը բազմաթիվ զավեշտալի իրավիճակների կենտրոնում է հայտնվում։

«Չեմ ուզում շատ բացել փակագծերը, որպեսզի հետաքրքրությունը չկորի։ Թե որքանով է ստացվել, դեռ չեմ հասցրել տեսնել, բայց վստահ եմ՝ լավ աշխատանք է ստացվել, որովհետև թիմը շատ պրոֆեսիոնալ է։ Բոլորը աշխատում են, որպեսզի սիթքոմը հաջողվի, իսկ Արմենիա TV-ն արդեն հաջող փորձ ունի այս ժանրում»,- նշեց նա։

Դերասանի խոսքով՝ սիթքոմը պատմում է ուսանողների մասին, որոնք ապրում են մեկ հարկի տակ և մշտապես հայտնվում զվարճալի իրավիճակներում։ Պոնչը խոսեց նաև իր խաղընկերուհու՝ Ագնեսա Շահնազարյանի մասին, ով մարմնավորում է իր մայրիկին։

«Ագնեսա Շահնազարյանի հետ նկարահանման հրապարակում միանգամից հասկացել ենք իրար, և շատ հետաքրքիր ու զվարճալի դուետ է ստացվել»,- ասաց դերասանը։ Նա ընդգծեց նաև, որ նախագծի հիմքում ուժեղ սցենարն է։

«Սցենարի հեղինակներ Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը հումորի մեծ պաշար են տվել մեզ, դրա համար էլ սիրով ու ուրախությամբ ենք գալիս նկարահանման հրապարակ»,- հավելեց Պոնչը։

«Բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք». Ռաֆայել Ջալալյան

«Սիթքոմը երիտասարդների մասին է, ուսանողների, որոնք ապրում են մի հարկի տակ։ Հայաստանում շատ տարածված երևույթ է, երբ ուսանողները համատեղ բնակարան են վարձում։ Մեզ մոտ հենց այդ իրավիճակն է․ տարբեր բնավորությունների տեր տղաներ և աղջիկներ ապրում են տիկին Սվետայի տանը, որովհետև այն համալսարանին մոտ է և մատչելի»,- պատմեց նա։

Սակայն, ինչպես նշում է հեղինակը, ամեն ինչ այդքան հարթ չէ։ «Տիկին Սվետան շատ խիստ կին է, իսկ նրա որդին՝ մամայի բալան, ամեն կերպ խառնվում է ուսանողների կյանքին»,- նշեց Ռաֆայել Ջալալյանը։ Նրա խոսքով՝ սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 16 մասից։ «Բոլորս հույս ունենք, որ նախագիծը մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի»,- հավելեց նա։ Հեղինակը նաև անդրադարձավ սիթքոմի անվանը։ ««Մամայի բալա» հասկացությունը շատ հայկական է։ Տարբեր մակարդակների մամայի բալաներ կան․ մեկը կարող է մինչև 30 տարեկանը մայրիկից կախված լինել, մյուսը՝ ավելի քիչ, բայց իրականում բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք մնում»,- ընդգծեց նա։

«Հումորային ժանրում նկարահանվելն ավելի բարդ է, քան թվում է». Սամվել Սարգսյան

Դերասան Սամվել Սարգսյանը սիթքոմում մարմնավորում է Գոռ Վարդանյանին՝ բանակից նոր զորացրված երիտասարդի։

«Կերպարս ավագ սերժանտ է, ով նոր է վերադարձել բանակից և դեռ ապրում է այդ միջավայրի կանոններով։ Տանը տեղի ունեցող ամեն ինչին նա սկզբում մի քիչ կաշկանդված է վերաբերվում, բայց հետո դառնում է բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցը»,- պատմեց դերասանը։

Սամվել Սարգսյանի խոսքով՝ սա իր առաջին հումորային նախագիծն է, և ժանրն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։

«Բեմում հումոր խաղալն ավելի հեշտ է թվում, քան նկարահանման հրապարակում։ Երբ կատակները կարդում ենք, հաճախ ինքներս ենք շատ ծիծաղում, ու դժվար է լինում մեզ զսպել նկարահանման հրապարակում»,- ասաց նա։

Դերասանը կարևորեց նաև նկարահանման խմբի մթնոլորտը։ «Թիմը շատ դրական էներգիա ունի։ Բոլորը պատրաստ են օգնել թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս, և դա շատ կարևոր է»,- նշեց նա։

«Առաջին անգամ եմ նկարահանվում սիթքոմի ժանրում».Ավետ Զոհրաբյան

Դերասան Ավետ Զոհրաբյանն առաջին անգամ է նկարահանվում սիթքոմի ժանրում: «Մարմնավորում եմ Դավիթի կերպարը, շատ բարի մարդ է, մի քիչ կոմպլեքսավորված, փակված ինքն իր աշխարհում, հայտնվում է այս տանն ու սկսում է կամաց-կամաց բացվել:

Շատ յուրահատուկ է այս կերպարը, ու ինձ համար էլ նոր: Շատ լավ թիմ է ու շատ պրոֆեսիոնալ մարդիկ են, բոլորը շատ սիրել են բոլորին»,- նշեց Ավետ Զոհրաբյանը:

Նույն տանն ապրող ուսանողներ, որոնք դարձել են ընկերուհիներ…

Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանն ու Անուշ Առաքելյանը սիթքոմում մարմնավորում են նույն տանը բնակվող ուսանողուհիների։

Դերասանուհիների խոսքով՝ իրենց կերպարները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ընկերությունը։

«Մենք ժամանակի ընթացքում դարձել են ընկերուհիներ։ Երեքս էլ շատ տարբեր կերպարներ ենք խաղում, ու դա հետաքրքիր է դարձնում պատմությունը: Նկարահանումներն անցնում են շատ լավ ու դրական մթնոլորտում։ Բոլորս հավեսով ենք աշխատում»,- նշեցին դերասանուհիները։

«Մամայի բալա» սիթքոմը եթերում կլինի մայիսի 5-ից։ Թիմը խոստանում է՝ հեռուստադիտողին սպասվում են զվարճալի ու հետաքրքիր սերիաներ։

Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավ