Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ» Կրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ» «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ» Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ» Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»


Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին

Քաղաքական

Երևանում անցկացվող եվրոպական քաղաքական բարձր մակարդակի միջոցառումը վերածվել է ոչ միայն դիվանագիտական իրադարձության, այլև ներքաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ քննարկումների թեմայի։ Մինչ իշխանությունները փորձում են այն ներկայացնել որպես միջազգային ակտիվության և գործընկերային կապերի խորացման կարևոր փուլ, մի շարք փորձագետներ մատնանշում են հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ձևավորվել հատկապես տարածաշրջանային ուժերի բալանսի տեսանկյունից։

Վերջին օրերին առավել ակտիվորեն քննարկվում է այն հանգամանքը, որ Երևան են ժամանում մի շարք երկրների առաջնորդներ, որոնք բացահայտ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ և աջակցում են Ուկրաինային։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանանում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը, որը, ըստ դիտարկումների, կարող է փոխել գագաթնաժողովի ընդհանուր ընկալումը և դրան հաղորդել ավելի ընդգծված անվտանգային և աշխարհաքաղաքական երանգ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, գրում է․

«Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։

Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։ Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ: Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար։

Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։ Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։

Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողովը»։

Փորձագիտական շրջանակներում նաև հնչում են գնահատականներ, որ նման զարգացումները կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Տարբեր վերլուծաբաններ չեն բացառում, որ առաջիկա օրերին հնարավոր են կոշտ արձագանքներ Մոսկվայի կողմից, հատկապես եթե գագաթնաժողովի քաղաքական ուղերձները ընկալվեն որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը տարածաշրջանում։

Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է բարդ հավասարակշռության խնդիր։ Մի կողմից՝ փորձ է արվում խորացնել կապերը եվրոպական և արևմտյան գործընկերների հետ, մյուս կողմից՝ պահպանել հարաբերությունները ավանդական ռազմավարական գործընկերների հետ։ Ցանկացած կտրուկ շեղում կարող է բերել ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական և անվտանգային հետևանքների։

Ակնհայտ է, որ առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Հայաստանի իշխանությունների քայլերը, ինչպես նաև արտաքին դերակատարների արձագանքները կձևավորեն այն միջավայրը, որի ազդեցությունը զգալի կլինի ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակության առօրյա կյանքի վրա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ ՎարդևանյանՀայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանԸնդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՔննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերЮнибанк запустил онлайн-оформление зарплатных картԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առել