Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»


«Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի չորսին և հինգին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ։ «Փաստացի սա մի իրադարձություն էր, որն ուներ ներքին և արտաքին պրոֆիլներ։ Առաջին՝ ներքաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ հերթական անգամ ինքնահաստատվել, հասարակության շրջանում իր համար նոր դիվիդենտներ կուտակել. սա էլեկտորատի չկողմնորոշված որոշակի հատվածին դեպի իր կողմը կողմնորոշելու մի ցուցիչ էր։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ունի բավականին խառը, հակասական մոտեցումներ բոլոր հարցերի վերաբերյալ, ձախ ձեռքը չգիտի, թե աջ ձեռքը ինչ է անում, ինչը խոսում է այդ մարդու հեղհեղուկ և երերուն լինելու մասին։ Իսկ եվրոպական «գայլերի» համար դա նվեր է, որը նրանք պետք է ամեն կերպ ծառայեցնեն իրենց օրակարգերը հնարավորինս շատ արագ տիրաժավորելու նպատակով։ Հայաստանն իրենց համար նոր պլատֆորմ է, ոչ մի անգամ չեն կարողացել Հայաստանում նման տեսարաններ, կադրեր ստանալ, պտտվել փողոցներում, շփվել մարդկանց հետ։ Եթե Մոլդովայում, Ուկրաինայում, որոշ ժամանակ առաջ նաև Վրաստանում կարողանում էին նման տիպի տեսարաններ ստանալ, ապա Հայաստանն իրենց համար այս առումով նորություն էր։ Տարբեր երկրների պատվիրակությունների կազմերն էին բավականին ներկայացուցչական։ Նրանք իրենց օրակարգը Հայաստան էին բերել, Հայաստանից իրենց մեսիջները արտաքին համապատասխան վեկտորներին ուղղեցին։ Նրանք իրենց ասելիքն ուղղեցին համապատասխան կենտրոններին՝ ցույց տալով, որ Հայաստանը մեր հետ է, մեր ընկերն է, մեր կողքին կանգնած է։ Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Բելառուսից Սվետլանա Տիխանովսկայայի Հայաստանում լինելու փաստը։ Վերջինիս կանչում են Հայաստան, որ նա ինչ-որ դասախոսություն կարդա ինչ-որ հարցի վերաբերյալ։ Բնականաբար, իր թեզերի հիմնական շեշտադրությունը լինելու էր հակառուսականությունը։ Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին մեր երկրից այդպիսի ուղերձներ հղեցին։ Այս երկու անհատները բառի բուն իմաստով Ռուսաստանի համար թշնամիներ են։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ իր համար ընդունելի կերպարներ են։ Իսկ նույն Զելենսկին 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի դրոշներ էր Կիևում փակցնում, Ալիևի տեսանյութերն էին ուկրաինական հարթակներում տարածում, ոգևորվում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ողջունում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Անցել է հինգվեց տարի, բայց մարդը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, որով կարողանա գնահատել իրավիճակը, դեպի հետ հայացք գցի, թե ինչ ճանապարհ է անցել։ Մաթևոսյանն է ասել, չէ, կովը հանդում հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ էին մորթել։ Դրա դասական արտացոլումը տեսանք մայիսի չորսին և հինգին՝ հայ ժողովրդի կարճ հիշողությամբ արտահայտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած եվրոպական գագաթաժողովին և դրա հիմնական շեշտադրումներին։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց իր ընտրազանգվածին։ «Սա իր համար շրջադարձային ու գերկարևոր էր։ Նա ցույց տվեց իր ընտրազանգված կոչվածին, թե՝ Հայաստանի քաղաքական դաշտի ուժեղ տղեն եմ, ինչ ուզեմ կանեմ, կողքիս կանգնած են ֆոն դեր Լայենի, Կոշտայի, Մակրոնի նման մարդիկ, որոնց հետ շատ ընկերական հարաբերություններ ունեմ, կարող եմ խոսել ամեն ինչի մասին։ Նաև Ալիևը տեսակապով ելույթ ունեցավ։ Նա բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցնում, թեման նորից տանում էր դեպի ադրբեջանական օրակարգ՝ հայտարարելով, որ «սեպարատիստներն» են գերեվարված Բաքվում։ Նա խոսքը վերջացրեց, իսկ Հայաստանից ծափահարեցին։ Նույն օրը, երբ Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանն էր քանդվել, վանդալիզմի հերթական դեպքն էր արձանագրվել, Ալիևը տեսակապով խոսում էր «քաղաքակիրթ, ժողովրդավար» Եվրոպայի ներկայացուցիչների հետ, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի մայր տաճարն է քանդվել, հետո Ցեղասպանությանը նվիրված հուշարձանն է ավերվել, պղծվել, վանդալիզմի ենթարկվել Ստեփանակերտում։ Դրա մասին քար լռություն էր։ Բայց չէ որ մարդկության պատմության մեջ եվրոպական քաղաքակրթություն կոչվածը կարևոր նշանակություն է ունեցել, բացառապես քաղաքական շահերով չեն առաջնորդվել։ Մինչդեռ Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին։ Սա ցույց տվեց, թե ինչպիսի աշխարհում ենք այսօր ապրում, թե ինչպիսի աշխարհակարգ է ներկայում հեգեմոնը, ովքեր են ղեկավարում մոլորակը, և ինչ արժեհամակարգերի կրողներն են դրանք։ Կամ Մակրոնի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը եվրոպական երկրների ղեկավարները հնարավորություն չեն ունեցել Հայաստան այցելելու։ Այս հայտարարությունը ցույց է տալիս այդ մարդու անլրջության աստիճանը։ Նա ատոմային պետության ղեկավար է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ի վերջո, Ֆրանսիայի ղեկավար, մի երկրի, որն ունեցել է պատմական ավանդույթներ, քաղաքական կուլտուրայի լուրջ ավանդույթներ ունեցող գերտերություն է, որը մարդկության պատմության մեջ իր ֆունդամենտալ դերն է ունեցել։ Այդ ժողովուրդը, քաղաքակրթությունը հետք է թողել մարդկության պատմության, քաղաքական պատմության մեջ։ Մարդկությանը Ֆրանսուա Միտերան, Շառլ դը Գոլ, Նապոլեոն Բոնապարտ, Լուի 12-րդ թագավոր տված ազգին ներկայացնում է Մակրոնը և նման տիպի ցնդաբանություն է ասում։ Նա չգիտի՞, որ Ֆրանսիայի երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին իրենց կառավարման տարիներին այցելել են Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը։

Անցնող ութ տարին եվրոպական երկրներից ֆինանսական աջակցություն ստանալու մասին բազմաթիվ հայտարարությունների ենք ականատես եղել՝ ստորագրված փաստաթղթեր, խոստումներ, ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր։ Ընտրությունների շեմին առավել ևս ցանկացած խոստում աջակցություն է գործող իշխանություններին։ Ի դեպ, աջակցությունը ոչ միայն ենթատեքստերով էր, այլ ուղիղ. Մակրոնը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ «Երբ Փաշինյանն առաջին անգամ գնաց Բրյուսել, վերադառնալիս արդեն օդանավակայանում հայտարարում էր եվրոպական 250 միլիոնի աջակցության մասին։ Անցել է ութ տարի, եվրոպական աջակցության հետքը մեր շրջապատում, մեր պետության մեջ ինչ-որ պրոցեսի, նախագծի տեսքով չենք նկատել։ Խոսում էին նաև ԱՄՆ 320 միլիոն դոլար աջակցության մասին։ Դրանից ևս լուր չունենք։ Կասկածներ ունեմ, որ աջակցության այդ ծրագրերը ներքին օրակարգով ներքին խնդիրների, նաև նախընտրական օժանդակության համար օգտագործվող գումարներ են լինելու։ Ասում են՝ պետք է աջակցենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմների դեմ պայքարի։ Ընդ որում՝ այսօր տեսնում ենք, որ այդ հիբրիդային կոչված պատերազմն այժմ իրենց ձեռամբ է իրականացվում՝ Հայաստանի ներքաղաքական օրակարգին ուղիղ կերպով միջամտելով։ Եվրոպական պաշտոնյաներն ուղիղ տեքստով աջակցում են Փաշինյանին։ Սա երեսպաշտություն է, անբարո վարքագիծ։ Մեր օրերում ականատես ենք լինում օրուել յան իրականությանը, այն է՝ բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ մի քիչ ավելի «հավասար» են։ Հիմա Մակրոնը կարող է ինչ-որ հարցով աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկացած այլ երկրի ղեկավար չի կարող ասել, որ սատարում է Հայաստանի այս կամ այն ուժին։ Դա արդեն կլինի միջամտություն Հայաստանի ներքին օրակարգերին։ Սա է այս մարդկանց ժողովրդավարությունը, այս արժեքներով են նրանք փորձում տարածաշրջանում դառնալ գործոն, տարածաշրջանը ենթարկեցնել իրենց և, ըստ այդմ, լուծել իրենց համար ամենաառանցքային խնդիրը՝ տարածաշրջանը ամբողջովին հանել ռուսական ազդեցության գոտուց»,նկատում է քաղաքագետը։

Կրկին հիշեցնում է, իր խոսքով, ամենապարզ ճշմարտությունը։ «Այստեղ Արևմուտքն իր ամբողջ գործիքակազմն ու ասելիքն իրականացնելու է Թուրքիայի ձեռամբ։ Տարածաշրջանում Արևմուտքի միակ դեսպանորդը Թուրքիան է։ Արևմուտքի դեսպանորդը մեր հարավկովկասյան տարածաշրջանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում Թուրքիան է։ Պատահական չէ, որ Սերդար Քըլըչը ևս Հայաստանում էր, ասում էր՝ ինձ տանն եմ զգում, ես և Ռուբեն Ռուբինյանն ունենք նույն մտածելակերպը, նույն արժեհամակարգերի կրողներն ենք։ Ինձ թվում է՝ նա անկեղծացել էր։ Քըլըչը փորձառու, պրոֆեսիոնալ դիվանագետ է, Ռուբեն Ռուբինյանի տարիքի չափ դիվանագիտական ստաժ ունի, նա պատահական ոչինչ չի ասում։ Դրանք խոր, համապատասխան կետին խփող, համապատասխան ազդանշան հասցնող քայլեր են, թիրախներ։ Սա մեր իրականությունն է, մնացածը ծխածածկույթ է։ Համաձայնագրերի ստորագրումը գործընթացի արտաքին տեսքն է, իսկ բուն գործընթացը կատարվում է երեքչորս շերտ ներքևում։ Սա է, որ Հայաստանի քաղաքացին կա՛մ իրականում չի հասկանում, չի ընկալում, կա՛մ ամբողջությամբ կտրվել է իրականությունից, թմբիրի մեջ է և չի գիտակցում, թե Փաշինյանի, Աստված մի արասցե, վերընտրվելն ինչ հետևանքների, խոր ռազմավարական գլոբալ աղետների, անպատմելի պատմական խայտառակությունների, արժեհամակարգային քարուքանդի կարող է հանգեցնել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան