Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»


Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից կամ իշխանություն-ընդդիմություն հակադրությունից՝ հայկական հանրային գիտակցության մեջ շարունակում է բաց մնալ ամենահիմնական հարցը՝ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուրդը կորցրեց Արցախը՝ այն տարածքը, որը ոչ միայն պատմականորեն, մշակութային և քաղաքակրթական առումով եղել է հայկական ինքնության առանցքային հենասյուներից մեկը, այլև դարերի ընթացքում մշտապես բնակեցված է եղել հայերով։

Տասնամյակներ շարունակ միջազգային մակարդակում անգամ ամենաբարդ քաղաքական քննարկումների պայմաններում շատերի մեջ կասկած չէր առաջանում Արցախի հայկական բնույթի վերաբերյալ։ Սակայն այսօր իրավիճակն արդեն հասել է մի կետի, երբ ոչ միայն տեղի է ունեցել տարածքային կորուստ, այլ նաև ընթանում է հայկական մշակութային, պատմական և քաղաքակրթական հետքի համակարգված ոչնչացում։

Այս իրավիճակում բնական է, որ հանրության ներսում կրկին ու կրկին բարձրացվում են պատերազմի ընթացքում թույլ տրված ռազմաքաղաքական սխալների հարցերը։ Յուրաքանչյուր պարտություն իր մեջ պարունակում է քաղաքական որոշումների շղթա, ռազմավարական հաշվարկների սխալներ, երբեմն նաև չօգտագործված հնարավորություններ։ Եվ հենց այս համատեքստում վերջին տարիներին առավել հաճախ քննարկվող հարցերից մեկը վերաբերում է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հայկական կողմի վարքագծին։ Շատերի շրջանում այսօր հարց է առաջանում՝ եթե Ադրբեջանը պատերազմի ընթացքում օգտագործում էր իր ամբողջ ռազմական ներուժը, ներգրավում էր թուրքական աջակցությունը, կիրառվում էին ժամանակակից անօդաչու համակարգեր, հրթիռային հարվածներ, տնտեսական ու տեղեկատվական ամբողջ ռեսուրսը, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի դիմել հակառակորդի ամենախոցելի և ամենազգայուն հատվածներից մեկին՝ էներգետիկ համակարգին հարվածելու ռազմավարությանը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մի երկրի, որի պետական բյուջեի, տնտեսական կայունության և միջազգային ազդեցության առանցքը կառուցված է նավթի և գազի արտահանման վրա։

Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում հայկական կողմից հնչում էին հայտարարություններ և երաշխիքներ այն մասին, որ, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չի դառնա թիրախ։ Հանրային մի զգալի հատվածի համար հենց սա դարձավ ամենամեծ հարցերից մեկը, որովհետև ստեղծվեց տպավորություն, որ նույնիսկ գոյաբանական պատերազմի պայմաններում հայկական կողմը սահմանափակումներ էր դնում սեփական գործողությունների վրա՝ այն դեպքում, երբ հակառակ կողմը նման սահմանափակումներ գրեթե չուներ։

Այս թեման առավել սուր է ընկալվում նաև այն պատճառով, որ ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր։ 21-րդ դարի պատերազմներում էներգետիկ ենթակառուցվածքներն արդեն վաղուց վերածվել են ռազմավարական թիրախների։ Տարածաշրջանային հակամարտությունների ընթացքում հաճախ թիրախավորվում են նավթային և գազային ենթակառուցվածքները, որովհետև ժամանակակից աշխարհում էներգետիկան պարզապես տնտեսություն չէ, այլ աշխարհաքաղաքական գործիք ու լծակ։ Ուստի շատերի համար անհասկանալի է մնում, թե ինչու հայկական կողմը պատերազմի ընթացքում ամբողջ ծավալով չօգտագործեց այդ տրամաբանությունը։

Իհարկե, այստեղ անհրաժեշտ է դիտարկել նաև հակառակ փաստարկները, որովհետև ռազմաքաղաքական որոշումները սովորաբար ունեն բազմաշերտ բնույթ։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Ադրբեջանի հիմնական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները կարող էին հանգեցնել լայնածավալ միջազգային արձագանքի։ ԲաքուԹբիլիսի-Ջեյհան նավթամուղը միայն ադրբեջանական նախագիծ չէ։ Այն ներգրավված է միջազգային խոշոր դերակատարների շահերի համակարգում՝ սկսած Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից մինչև արևմտյան էներգետիկ ընկերություններ։ Այդ ենթակառուցվածքի դեմ հարվածը կարող էր ստեղծել իրավիճակ, որտեղ պատերազմը դուրս կգար միայն հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակից և կարող էր բերել արտաքին ուժերի ավելի կոշտ ներգրավման։ Որոշ գնահատականներով, հայկական կողմը հավանաբար փորձել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կդիտարկվեին որպես տարածաշրջանային էներգետիկ անվտանգության դեմ գործողություն։ Սակայն այստեղ առաջանում է մյուս հարցը՝ եթե պատերազմն արդեն գոյաբանական բնույթ էր կրում, եթե վտանգված էր ամբողջ Արցախի ճակատագիրը, ապա արդյո՞ք չափազանց մեծ չէր այդ ինքնասահմանափակման գինը։

Այս ամբողջ քննարկումը նախընտրական շրջանում ձեռք է բերում նաև ներքաղաքական նշանակություն։ Հանրությունը փորձում է հասկանալ ոչ միայն անցյալի սխալները, այլ նաև ապագայի անվտանգության մոդելը։ Ի վերջո, պատերազմից հետո հասարակության մեջ ձևավորվել է խորքային անվստահություն ռազմաքաղաքական որոշումների արդյունավետության նկատմամբ։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք բոլոր հնարավորությունները օգտագործվել են, արդյո՞ք եղել են չկայացված որոշումներ, որոնք կարող էին փոխել պատերազմի ընթացքը, և արդյո՞ք պետությունն ունեցել է բավարար ռազմավարական կամք։

Այս հարցերը հատկապես կարևոր են փոքր պետությունների համար, որովհետև փոքր երկրները սովորաբար չեն կարող հաղթել միայն ռեսուրսների հաշվին։ Նրանք ստիպված են մտածել ասիմետրիկ ռազմավարությունների, հակառակորդի խոցելիության, տնտեսական և հոգեբանական ճնշման մեխանիզմների մասին։

Այս թեման դեռ երկար կմնա հայկական քաղաքական և հանրային դիսկուրսի առանցքում, որովհետև խոսքը միայն անցյալի մասին չէ։ Խոսքը ապագայի անվտանգության փիլիսոփայության մասին է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ Պետրոսյան