Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»


Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք: Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց: Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը: «Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:

Վերը ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք՝ ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախօրեին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի (շատ մեղմ ասած) «հարցումը», որը ոչ մի աղերս չունի փաստացի իրականության հետ: Առավել ևս, որ «Բրևիս» ընկերությունը հետո նշել է, թե EuroNews-ով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:

Չնայած նման հերքմանը, այնուամենայնիվ, Արևմուտքի նման «հիբրիդային պատերազմին» կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական «հարթակ» չէ:

Դեռ մի կողմ դնենք այն, որ այդ «հարցմամբ» Փաշինյանին մի այլ կարգի տոկոսներ են նկարել: Շատ ավելի հետաքրքիր են կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները և այն, թե ով է սկզբնաղբյուրը, և ովքեր են տարածել Հայաստանում: Նախ՝ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես «հեռախոսային հարցում»: Ընդհանրապես, հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտվել մեր երկրում, մեր հասարակության մեջ ու մեր պայմաններում: Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանապետական ճնշման և համատարած գաղտնալսումների «քաղաքականություն» են վարում, շատ-շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային նման զրույցներից, առավել ևս՝ խուսափում են հեռախոսով ասել, թե որ ուժին են պատրաստվում ձայն տալ: Վերը նշված թվերը, այն է՝ պատասխանել է հազիվ 0,3-05 տոկոսը, վկայում են նաև դրա մասին:

Ինչ վերաբերում է հանրային կարծիքին ու իրական տրամադրություններին, ապա «դաշտային պայմաններում» իրականացված ոչ հեռախոսային հարցումների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում: Մեր ունեցած տեղեկություններով, պատկերը «եվրոհիբրիդային» հարցումներից էապես է տարբերվում, եթե չասենք, որ լրիվ հակառակն է:

Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին: Էլ ավելին՝ նրանք շատ հեռու են դրանից: Պարզ ասած՝ Փաշինյանն առավելագույնը կարող է հաջորդ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնել:

Փոխարենը, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ, նոր իշխանություն ձևավորելու շատ իրական հնարավորություն ունեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ոչ միայն երեք խոշոր ուժերը ձևավորում են իշխանություն, այլև անցողիկ շեմը կարող է հաղթահարել ևս 2-3 ուժ, օրինակ՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:

Այս ամենի մեջ, արդեն անկախ բոլոր հարցումներից, առանցքայինը տրամադրությունն է, կոնկրետ՝ քվեարկությանը ակտիվ մասնակցելու տրամադրվածությունը, որը բարձր է: Իսկ դա ամենից կարևորն է ու կարող է վճռորոշ նշանակություն ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ