Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»


Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է «Վոթցափով» շփվել, ձայնագրել մարդկանց, պահել գրագրությունը, ինքը դրանք պահպանել է, ու քանի որ իշխանությունները վաղուց անցել են «կարմիր գծերը», ինքը շուտով կսկսի հրապարակել դրանք: Եվ ահա օրերս Կարապետյանը հրապարակել է իր և Նիկոլ Փաշինյանի նամակագրության մի քանի «նմուշներ»՝ նշելով. «Փաստ է, որ տեղեկացված էր (Փաշինյանը-խմբ.) մոտալուտ պատերազմի մասին։ Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց»։

Մասնավորաբար, դեռևս 2020 թվականի օգոստոսին, լինելով ՀՀ վարչապետի խորհրդականը, Նիկոլ Փաշինյանին փոխանցել է իր անհանգստությունները թուրք և ադրբեջանցի «դիվանագետների ու ռազմական գործիչների աննախադեպ ակտիվությամբ միջազգային հարթակներում»: Կարապետյանը գրել է. «Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, իսկ հիմա ընթանում է համաձայնեցումը զինվորականների հետ: Հիմնական խոչընդոտը Ռուսաստանն է: Մեր դիվանագիտությունը պասիվ է: Պետք է ակտիվացնել դիվանագետներին ու ռազմական ղեկավարությանը Մոսկվայի հետ կոնտակտների մասով»:

Պաշտպանության նախկին նախարարը նաև հրապարակել է պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր նամակները՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնք կապված են եղել դարձյալ Ռուսաստանի հետ շփումները կարգավորելու, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների հետ կապված ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության հետ: Սակայն այդ բոլոր զգուշացումները Փաշինյանի կողմից անտեսվել են:

«Չնայած համոզում էինք դիմել ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ չդիմեցիր: Փաստաթուղթը պատրաստել ենք ես և Վաղարշակ Հարությունյանը, տվել էինք քեզ, որ դիմենք ՀԱՊԿին 4-րդ հոդվածով, որով ՀԱՊԿ-ն անմիջապես պետք է մտներ, բայց դուք վերցրեցիք ու փոխեցիք 2-րդ հոդվածի, որի համար մենք իրար հետ կռվեցինք: Սակայն վերջերս իմացա, որ նույնիսկ այդ հոդվածով փասթաթուղթն էլ չես ուղարկել ՀԱՊԿ, այսինքն՝ մենք չենք դիմել ՀԱՊԿ-ին, չենք օգտագործել մեր հնարավորությունը: 2022 թվականին նոր դիմել ես ՀԱՊԿ-ին, վերջինս հավաքվում է Հայաստանում, պատրաստվում է փաստաթուղթ, որ ՀԱՊԿ-ի դիտորդները սահմաններին հետևեն իրավիճակին, իսկ հետո պետք է հանեին ադրբեջանցիներին մեր տարածքից: Դու չես ստորագրում այդ փաստաթուղթը: Դու չդիմեցիր ՀԱՊԿ-ին, որովհետև քո գործարքները կտապալվեին»,-դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, թե «սա թռնելու է, երկու օր առաջ ամերիկացիների հետ պայմանավորվել է, իրեն քաղաքական ապաստան են տալու, ինչի դիմաց հանձնել է մեր ընդերքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար