Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա Տոնոյան Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ» Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան


Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման թեմա դարձավ ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, ներկա պահին քննարկում են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այստեղ կա մի քանի նրբերանգ, որոնք չի կարելի անտեսել

Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։

Եկեք գնահատենք պարզ՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով մի քանի հարցի:

Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով «թափ տալ» լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։

Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի։ Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված, պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայներ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խոհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։

Սա՝ միևնույն ժամանակ չբացառելով փողոցային պայքարի տարբերակը, քանզի մեկը մյուսին ամենևին չեն խանգարում:

Խորհրդարան չանցած ընդդիմությունը չի կարող փոշիացնել իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները: Այդքան մարդ քվե է տվել, ու չի կարող այդ քվեն կորչել: Իհարկե, դա բացառապես ընդդիմադիր ուժերի որոշելիքն է, ու նրանց ընտրողները նաև պետք է վստահեն: Այդպիսի որոշում կայացնելը չի կարող լինել «ոտքի վրա»՝ հատկապես, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարվել է ՍԴ դիմելու մասին, ընդդիմադիր ուժերը ուսումնասիրություններ և քննարկումներ են իրականացնում, ինչպես հենց իրենք են ասել, և վերջապես՝ վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, ու պարզ չէ ԱԺ-ի վերջնական կազմը: Այդուամենայնիվ, գերակշռող է կարծիքը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինստիտուցիոնալ պայքար սկսելու համար, ինչպես դա արեց, օրինակ՝ այսօրվա իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո 7 տոկոս ձայն ստացած նորաթուխ ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «Ելք» դաշինքի, վերցրեց մանդատները և սկսեց ինստիտուցիոնալ պայքարը՝ խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանային ընդդիմադիր ռեսուրսը օգտագործելով իշխանությունների դեմ պայքարի համար, որը հիմք հանդիսացավ ժամանակին փողոցային պայքար գեներացնելու և իշխանափոխություն անելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՄեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»