Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա Տոնոյան Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ» Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»


Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոքր պետության ղեկավարի նկատմամբ արտաքին դերակատարների ընդգծված և հրապարակային աջակցությունը նշան է կայունության, ներդրումային կանխատեսելիության ու միջազգային ինտեգրման, ուստիև՝ դրական միտում, օրինակ՝ Հայաստանի պես երկրի համար, որտեղ անվտանգային տուրբուլենտությունն ու տնտեսական խոցելիությունը սուր իրականություններ են։

Սակայն փոքր պետությունների քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների և ընտրական վարքաբանության ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ նման աջակցությունը հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի, որի յուրաքանչյուր օղակը սահմանում է ոչ թե ազգային ռազմավարության ազատ ձևակերպման հնարավորությունը, այլ արտաքին օրակարգերի ներմուծման պարտավորությունը։ Առավել ևս, երբ այդ ղեկավարը չունի հանրային աջակցություն:

«Օգնելու» հռետորաբանության և «կառավարման վրա ազդելու» իրական մեխանիզմների միջև երկփեղկվածությունը հատկապես տեսանելի է այն ժամանակ, երբ աջակցությունը զուգորդվում է իշխանության «վերարտադրելիության» ցանկության հետ. այսինքն՝ ոչ միայն տվյալ պահի քաղաքական կազմավորումը պահելու, այլև այն երկարաձգելու ակնկալիքով։ Այստեղ փոքր պետության շահերի աղճատումը սկսում է ընդլայնվող շրջան գծել, որովհետև արտաքին ուժերի ռացիոնալ ընտրությունը ռեալպոլիտիկի տրամաբանությամբ է պայմանավորված՝ նրանք պաշտպանում են այն դերակատարին, որի կանխատեսելի վարքագիծն առավելագույնս համապատասխանում է իրենց առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ նախապատվությունները բախվում են տվյալ երկրի կենսական շահերին։

Երբ արտաքին դերակատարների «խիստ աջակցության» գործիքակազմը առարկայանում է, փոքր պետության ներսում ձևավորվում է «պատվիրված կայունության» ռեժիմ, որտեղ իշխանության շարունակականությունը դառնում է ոչ թե արդյունք լայն հանրային վստահության և ինստիտուցիոնալ արդյունավետության, այլ արտաքին ակնկալիքների բավարարումից բխող ներգրավվածության։

Փոքր պետության դեպքում անվտանգային օրակարգը միշտ էլ ծանրակշիռ է, և հենց այստեղ է, որ «աջակցության» սիմվոլիկան դառնում է գործնական լծակ։ Երբ արտաքին դերակատարները պարզ ազդակ են ուղարկում, որ աջակցում են առաջնորդի վերարտադրությանը, դա սովորաբար պայմանավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչով՝ կանխատեսելիություն, ենթարկվողություն և ծախսերի տեղափոխում։

Կանխատեսելիությունը վերաբերում է նրան, որ նույն թիմի հետ շարունակական աշխատանքը նվազեցնում է բանակցային անորոշությունը և արգելափակում է քաղաքական շրջադարձերը, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ենթարկվողությունը վերաբերում է կոնկրետ պահանջների կատարմանը՝ լինի դա սահմանազատման հարցում միակողմանի քայլերի հանդուրժում, պատմական-մշակութային օրակարգի թիրախավորում հանուն «խաղաղության խորհրդանիշերի», թե անվտանգության բազմավեկտորության արհեստական նեղացում հօգուտ մեկ առանցքի։ Իսկ ծախսերի տեղափոխումը նշանակում է, որ արտաքին դերակատարն իր տարածաշրջանային ծրագրերի քաղաքական, ֆինանսական կամ իմիջային մի մասը «վերջնականացնում» է փոքր պետության հաշվին՝ ակնկալելով, որ վերջինս կընդունի որոշումների այնպիսի փաթեթ, որը ներսում բարձր գին ունի, բայց դրսում ներկայացվում է իբրև մեծ ձեռքբերում։ Արդյունքում փոքր պետությունը դառնում է ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ։ Առաջին հայացքից այն օգտվում է «հովանավորության» տանիքից, բայց երկարաժամկետում կորցնում է ինքնուրույն ծրագիր գծելու և այն պաշտպանելու կարողությունը։

Հայաստանի օրինակով հաճախ դիտարկվող պարադոքսն այն է, որ թվում է, թե իշխանությունն արտաքին աջակցության միջոցով գեներացնում է խաղաղության և զարգացման հնարավորություն, մինչ իրականում աճում են այն ռիսկերը, որոնք բախվում են համազգային շահերի հետ։ Ի մասնավորի՝ մի կողմից իշխանությունը քայլեր է անում, որոնք ընկալվում են որպես միակողմանի զիջումներ թուրքադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, իսկ մյուս կողմից՝ անընդհատ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անտեսելով տնտեսական և անվտանգության փոխկապակցվածությունը։ Ուստի, բնական է, որ իշխանությունը ստանում է միաժամանակ տարբեր ուղղություններից «աջակցություն», բայց այդ աջակցությունների կոնվերգենցիան չի ծառայում պետության շահերին, այլ միտված է տարբեր արտաքին օրակարգերի հատման կետին, որտեղ Հայաստանը վերածվում է հարմարեցվող փոփոխականի։

Արևմուտքի կողմից շեշտվող «ժողովրդավարական լեգիտիմության» դրոշմը և Թուրքիայի կողմից տրվող «գործնական շփումների» պատրանքը կարող են կարճաժամկետ կտրվածքով ապահովել իշխանության պահպանման հարթություն, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք դառնում են նոր պահանջների պատվանդան, որոնք ուղղված են արտաքին դերակատարների շահերի սպասարկմանը՝ «պահպանել կուրսը», «չվերադառնալ անցյալին», «չխաթարել ձեռք բերվածը»։ Այդպիսով՝ իշխանության «վերարտադրությունը» ստանում է ոչ թե ներքին որակավորման գնահատական, այլ արտաքին պատվերի հավաստագիր։

Անշուշտ, փոքր պետությունը չի կարող և չպետք է իզոլացվի աշխարհի մեծ գործընթացներից. դաշնակիցների, գործընկերների, տնտեսական շուկաների, տեխնոլոգիական կապերի բացակայությունը կործանարար է։ Հարցն այստեղ դրվում է այլ կերպ՝ արտաքին աջակցությունը պետք է լինի ոչ թե իշխանության անձնավորված վերարտադրության, այլ ինստիտուտների ամրապնդման և ինքնիշխան օրակարգի տարողունակության վրա կենտրոնացած։ Երբ աջակցությունը գնալով ավելի է կապվում կոնկրետ ղեկավարի մնալու հետ, տեղի է ունենում ինստիտուցիոնալ վերադասավորում. պետությունը նեղանում է անձի չափերով, իսկ անձը լայնանում է պետության չափերով։ Սա երկու մակարդակով կործանարար է. ներսում այն խեղում է օրենքների գերակայությունը, դատական անկախության հնարավորությունը և հաշվետվողականության մեխանիզմները, դրսում այն մարում է բանակցային պաշարը, որովհետև արտաքին դերակատարները դիտարկում են ոչ թե պետության շահերը, այլ ղեկավարի թույլ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՄեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը