Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան


Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան

Քաղաքական

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ: Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային մեկնաբանությունը վտանգավոր չափով մակերեսային է եղել։ Արտաքին լուսաբանման մեծ մասում քվեարկությունը ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն՝ արևմտամետ կառավարության և իբր ռուսամետ ընդդիմության միջև։ Այս պատմույթը կարող է հարմար լինել օտար լսարանի համար, սակայն այն խորապես մոլորեցնող է։ Այն ազգային խոր ճգնաժամը վերածում է դիվանագիտական կարգախոսի և, այդպիսով, անտեսում տեղի ունեցածի իրական իմաստը։

Այս ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։ Դա գաղափարական մրցակցություն չէր Արևելքի և Արևմուտքի միջև։ Դա, ամենից առաջ, ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։ Հայ ընտրողների հստակ մեծամասնությունը մերժեց հետագա զիջումների, հետագա հանձնման և երկրի պատմական, սահմանադրական ու քաղաքակրթական հիմքերի հետագա կազմաքանդման ուղին։ Պաշտոնական արդյունքը կարող է այլ բան պնդել, սակայն քաղաքական իրականությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը։

Տեղի ունեցածը պարզապես վիճարկվող ընտրություն չէր։ Դա ընտրություն էր, որի լեգիտիմությունը հիմնովին խաթարվել է։ Գործընթացը նշանավորվեց ճնշման, ահաբեկման, վարչական վերահսկողության, ընտրովի իրավակիրառման և հետընտրական գործընթացի մանիպուլյացիայի մթնոլորտով։ Իշխող կուսակցության հաղթանակի պնդումը չի կարող առանձնացվել իշխանության այն լայն մեքենայից, որը ձևավորեց ընտրությունները քվեարկության օրվանից առաջ, ընթացքում և հետո։ Երբ պետական ինստիտուտները դադարում են գործել որպես հանրային կամքի չեզոք պահապաններ և փոխարենը վերածվում են մեկ մարդու իշխանությունը պահպանելու գործիքների, արդյունքը ժողովրդավարություն չէ։ Դա կառավարվող իշխանություն է։

Ուստի կենտրոնական հարցն այն չէ, թե Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա՞ Արևմուտքի, թե՞ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է ունենա ինքնիշխան արտաքին քաղաքականություն՝ հիմնված սեփական ազգային շահի վրա։ Արտաքին քաղաքական կողմնորոշումը չի կարող օգտագործվել որպես դիմակ ներքին անլեգիտիմության համար։ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով եւ ոչ մի աշխարհաքաղաքական պիտակ չի կարող արդարացնել ընտրակեղծարարությունը, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները կամ ինստիտուցիոնալ հավասարակշռության ոչնչացումը։

Հունիսի 7-ի քվեարկությունը շատ ավելի խոր բանի մասին էր, քան դիվանագիտությունը։ Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում։ Նա լսում է Ադրբեջանի պահանջները։ Նա տեսնում է սահմանադրական փոփոխությունների ճնշումը։ Նա հասկանում է «նորմալացման» լեզվի հետևում թաքնված վտանգը, երբ այն կապված է ազգային պահանջների ջնջման, պատմական հիշողության թուլացման և հետագա տարածքային ու քաղաքական զիջումների ընդունման հետ։ Նա գիտի, որ այսպես կոչված ադրբեջանական «անկլավների» հարցը, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ճնշումը և այն մշտական պահանջը, որ Հայաստանը հրաժարվի Արցախի քաղաքական ժառանգությունից, մեկուսացված տեխնիկական հարցեր չեն։ Դրանք ավելի լայն փորձի մաս են՝ Հայաստանը վերաձևելու որպես ավելի թույլ և ավելի հնազանդ պետություն։

Հայաստանին պետք չէ օտար ներողամտություն ներքին ապօրինության հանդեպ։ Հայաստանին պետք չէ ձևական խորհրդարան կամ արհեստականորեն ստեղծված մանդատ։ Հայաստանին պետք չէ կառավարություն, որը օգտագործում է խաղաղության բառապաշարը՝ միաժամանակ հասարակությանը նախապատրաստելով հետագա հանձնման։ Եվ Հայաստանին պետք չէ, որ իր ազգային բանավեճը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծաղրանկարային ընտրության։

Հայաստանի առաջ կանգնած իրական ընտրությունն այլ է։ Դա ընտրություն է արժանապատվության և ենթարկվելու միջև։ Սահմանադրական կարգի և գործադիր գերիշխանության միջև։ Իրական խաղաղության և պարտադրված կապիտուլյացիայի միջև։ Ինքնիշխան ազգային ապագայի և Հայկական հարցը հայկական քաղաքական կյանքից աստիճանաբար դուրս մղելու միջև։

Հայ ժողովուրդն արդեն ավելի հստակ է խոսել, քան ենթադրում են պաշտոնական արդյունքները։ Նա չի քվեարկել նվաստացման նոր շրջանի օգտին։ Նա չի քվեարկել Արցախը ազգային հիշողությունից ջնջելու օգտին։ Նա չի քվեարկել ադրբեջանական յուրաքանչյուր պահանջ անխուսափելի համարելու օգտին։ Նա չի քվեարկել ինքնիշխանությունը արտասահմանյան ծափահարությունների հետ փոխանակելու օգտին։

Նա քվեարկել է Հայաստանի համար՝ նրա արժանապատվության, ինքնության, սահմանադրական կարգի և նրա իրավունքի համար՝ գոյություն ունենալու ոչ թե որպես մեծ տերությունների միջև սակարկության առարկա, այլ որպես ինքնիշխան պետություն»,- նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

 
«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը