Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան


«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, որոնց համաձայն՝ Ազգային ժողովում լինելու են ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստանը» դուրս մնաց խորհրդարանից։ ԿԸՀ-ն ավելի վաղ նաև չեղյալ էր հայտարարել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ, ի դեպ, ԲՀԿ-ն մեծ թվով ձայներ էր հավաքել։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանն ասում է՝ ականատես եղանք տոտալիտար, բռնապետական համակարգի հերթական դրսևորմանը, երբ քաղաքականությունը ծառայեցվեց մեկ մարդու շահերին։ «Քաղաքական գործընթացը՝ վերից վար, ծառայեց զուտ մեկ անձի քմահաճույքներին։ Քարոզարշավը նոր էր սկսվել, նա սկսել էր էպիտետներ հնչեցնել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին։ Այդ օրերին կանխազգացում ունեի, որ հետագա ընթացքը լինելու է մոտավորապես այս տրամաբանությամբ՝ ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց ցանկալի տեսքով խորհրդարան ստանան։ Պետք է նաև հաշվի առնենք «Ուժեղ Հայաստանի» հետ կապված վերջին դրվագը, երբ քարոզարշավի վերջին օրը՝ գիշերվա կեսին, ԿԸՀ հայտնի նիստը հրավիրեցին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լուրջ դեմքով, խորիմաստ հայացքով փորձում էր հակադարձել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին, թե՝ մի ամբողջ կուսակցության չեմ կարող զրկել ընտրությանը մասնակցելու իրավունքից և այլն։ Եթե փորձենք համադրել մյուս կուսակցության դրվագով տեղի ունեցածը, ստացվում է՝ երեք տեղամասի իքս թվով ձայների վերահաշվարկի կամ ինչ-որ ֆոկուսի արդյունքում մի ամբողջ կուսակցություն զրկվում է 50 հազարից ավելի ձայնից։ Քաղաքացու քվեն ոտնահարվեց, ցույց տվեցին, որ թքած ունեն քաղաքացու քվեի վրա, այսինքն՝ եթե այդ քվեն իրենցը չէ, նշանակում է, որ նրանք կարող են դրա հետ վարվել այնպես, ինչպես ուզում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

ԿԸՀ նախագահը արձագանքել էր վերաքվեարկություն նշանակելու պահանջին` նշելով՝ պարտադիր չէ վերաքվեարկություն իրականացնել այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրության արդյունքները չեղարկվել են։ «Հղումներ էր անում Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին։ Բա ինչո՞ւ չի ասում, որ մեկ ամբողջ ամիս Փաշինյանը փողոցներում ասել է՝ «նստեցնելու եմ, դատելու եմ, ունեզրկելու եմ»։ Մեկ ամիս մարդկանց սպառնացել են, վախեցրել, ձերբակալել ու կալանավորել, ձայնագրություններ հրապարակել, որոնց հիմքը դեռ պետք է հասկանալ։ Հեշտ է միայն ձայնագրությունները հիմք ընդունելով վերդիկտներ կայացնել։ Այո՛, եթե խախտումներ արվել են, պետք է լինի պատասխանատվություն։ Մյուս կողմից՝ չի եղել մի դեպք, որ պատգամավորի թեկնածուներին ձերբակալելու համար դատարանը կամ հակակոռուպցիոնը դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով, և վերջինս, ասենք մերժի, ասի՝ թեկնածու է, թողեք քարոզարշավը վերջանա, իր անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ապագայում արդեն բոլոր գործողությունները կարվեն։

Այս ամենն անտեսվել է։ Փորձում են ցույց տալ, որ գերժողովրդավար են, բայց դա հերթական ծխածածկույթն է։ Բոլորս տեսանք, թե ինչպես մի ամբողջ կուսակցության ասացին՝ չեք լինելու խորհրդարանում, որովհետև չենք ուզում, որովհետև մեզ համար երեք հինգերորդի խնդիր ենք լուծում այնտեղ։ Մարդիկ հասան իրենց մուրազին, չնայած դեռ կա սահմանադրական մեծամասնության հարցը, բայց երեք հինգերորդի խնդիրը կարգավորեցին։ Պետք է արձանագրել , որ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Փաշինյանի գլխավորությամբ, իր հայտարարած նշաձողին չի հասել, չի լուծել իր առջև դրած գերխնդիրը՝ ունենալ 65 տոկոսանոց մեծամասնություն, չունի սահմանադրական մեծամասնություն, չունի իր համար ցանկալի խորհրդարան։ Հերթական անգամ Փաշինյանը ցույց տվեց, որ դասական բռնապետ է և չի կարող հանդուրժել ժողովրդավարական դրսևորում, որքան էլ փորձում է ասել՝ ամենալեգիտիմն եմ, մարդասերն եմ և այլն։

Իր ցույց տված սրտիկները մեր գլխին կախված մուրճեր էին։ Այստեղ նաև մեկ կարևոր ու դրական դիտարկում պետք է անել։ Հավաքական ընդդիմությունն այսօր ստացել է երկուսուկես անգամ շատ քվե, քան 2021 թվականին։ Սա վկայում է այն մասին, որ հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ վստահությունը կրկնակի նվազել է։ Այստեղ պետք է նաև խոսենք այն բազմաթիվ մեխանիզմների մասին, որոնք իշխանությունները կիրառել են ընտրական պրոցեսի ընթացքում։ Սարքերը չեն աշխատել, 75 հազարից ավելի անձնագրեր ձեռքով են մուտք արվել, զինծառայողների քվեարկության հայտնի դեպքերը, ընտրատեղամասերում հանձնաժողովականների պահվածքը։ Հանձնաժողովների հետ կապված պետք է արձանագրել, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ, գործից անտեղյակ, տգետ անձնակազմ էր հավաքագրված, որոնք ընդհանրապես գաղափար չունեին, թե ինչ պետք է անեն, գաղափար չունեին արձանագրություն կազմելու մեխանիզմի մասին։ Ցավոք, հիմնականում դիլետանտ նախագահներ էին հավաքագրել, որոնք ընտրատարածքային հանձնաժողովի համար գլխացավանք էին։ Տեսանք, թե այդ օրերին ինչպիսի խայտառակ արձանագրություններ են մուտքագրել ընտրատարածքային հանձնաժողովներ։ Խայտառակ անգրագետ տեքստեր էին գրված, տարրական թվաբանություն չիմացող մարդիկ էին ներկայացված հանձնաժողովներում, հետևաբար՝ պատկերը դա էր լինելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հովասափյանը նշում է, որ մոտ քսան տարի մասնակից է եղել բազմաթիվ ընտրությունների՝ ՏԻՄ ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի կազմակերպչական գործընթացին, նախագահական ընտրությունների, երեք խորհրդարանական ընտրությունների։ «Ընտրատեղամասում ձայներ կեղծելը գործնականում զրոյական մակարդակի է հասցված։ 2017 թվականին ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը աշխարհի հինգ լավագույն համակարգերից մեկն է։ Մատնահետքերի, ցուցակների հրապարակման գործընթացներն այնպիսին են, որ ընտրատեղամասում ընտրախախտում, ընտրակեղծիք կազմակերպելը գրեթե զրոյացրել են։ Սա լավ աշխատող մեխանիզմ է։ Հանձնաժողովականները պրոֆեսիոնալ, թրծված, գործին տիրապետող մարդիկ են եղել, ովքեր հասկացել են, թե որ փուլում ինչ պետք է անել, նույնիսկ անհրաժեշտության դեպքում խորհուրդ տվել հանձնաժողովի նախագահին, թե որ իրավիճակում ինչպես պետք է վարվել։ Հանձնաժողովը կատարել է իր բուն գործառույթը, այն է՝ պետք է կազմակերպել գործընթացը, ոչ թե քարոզարշավ կատարել։ Լինելով հանձնաժողովի նախագահ՝ չեմ խառնվել քաղաքական գործընթացներին, ուղիղ մեկ ամիս ոչ մի գրառում, հրապարակային խոսք չեմ ունեցել, սակայն ֆիքսել եմ իշխանության ներկայացուցիչ նախագահների պահվածքը, ովքեր ներգրավված են եղել քարոզարշավի մեջ, ինչն օրենքով արգելված է։ Գործ ենք ունեցել հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ, որի արդյունքները տեսնում ենք հողի վրա»։

Մյուս կողմից՝ կարծիք կա, որ ընտրությունների վրա իրենց ազդեցությունն ունեցան նախընտրական շրջանում հնչած սպառնալիքները, ընդհուպ սպասվող պատերազմի մասին և այլն։ «Փաշինյանը հայտարարում էր՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենամ, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Հիմա ցանկացածն իրեն պետք է դիմի այդ հարցով՝ հիմա չունեք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին ունենալո՞ւ ենք պատերազմ։ Կասկած չունեմ, որ ունի այդ հարցի պատասխանը, քանի որ նա բոլոր հարցերի պատասխանն ունի, նա գալակտիկայի միակ մարդն է, որը ցանկացած հարցի հետ կապված ունի որոշակի բացատրություն, մեկ էլ երևի այդպիսին Թրամփն է։

Հիմա գլխավորի մասին. մարդիկ ունեն որոշակի զգացմունքային մոտեցում հարցերի վերաբերյալ, երբ հայտարարում է՝ «նստեցնելու եմ, պատերով եմ տալու» և այլն։ Այս ամենը հիմնականում ազդում է (կարող է մի քիչ կոպիտ հնչել) փոքր IQ ունեցող որոշակի հատվածի վրա, որովհետև նրանք սիրում են տեսարաններ, նրանք հաճույք են ստանում դրանից։ Հռոմեական «Հաց և տեսարան» պատմությունը բոլոր ժամանակներում կիրառված գործընթաց է։ Նա ասում է՝ սիրում եմ, սրտիկներ, պաչիկներ է ուղարկում, բայց դա իր դարձերեսն է։ Իր իրական դեմքն այլ է։ Այս մարդն անհավասարակշիռ, վայրկենական ամեն ինչին ռեակցիա տվող, շատ արագ ափերից դուրս եկող, անկառավարելի մարդ է, նա շատ զգայուն է, էմոցիոնալ և ցանկացած իրավիճակում ռեակցիա է տալիս շատ բուռն կերպով, ափերից դուրս է գալիս, կառավարումը՝ կորցնում։ Մնացածը շղարշ է, որի տակ քողարկված է իր իրական դեմքը։ Այդ մարդն ունի տրավմաներ, չի սիրում կայացած քաղաքական մարդկանց, չի սիրում հարուստ, կայացած մարդկանց, չի սիրում արժեք ստեղծած մարդկանց, նա շատ լուրջ խնդիրներ ունի։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կա