Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ» Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ» Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»


Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Ո՞վ է իրականում հաղթել Հայաստանի ընտրություններում. Փաշինյանը հասկացել է մի սարսափելի բան՝ իր հաջողության գինը չափազանց բարձր է» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 49,8 %-ի աջակցությունը։ Այդ արդյունքը քաղաքական կուսակցությանը ապահովում է խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը և ինքնուրույն նոր կառավարություն ձևավորելու կարողությունը, սակայն դա բավարար չէ, օրինակ՝ Սահմանադրությունը փոխելու համար։ Քաղաքագետ Արթուր Աթաևն է մեկնաբանել հայաստանյան ընտրությունների արդյունքները tsargrad.tv–ի հեռուստաալիքի «Մենք տեղյակ ենք» հաղորդման ժամանակ։

Սահմանադրական հանրաքվե սկսելու համար, որը համարվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտ քայլ, իշխող կուսակցությանը անհրաժեշտ է ավելի լայն աջակցություն։ Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Եթե Փաշինյանի կողմնակիցները գերազանցեին 65 %-ի նշագիծը, նրանք կարող էին հանրաքվե նախաձեռնել առանց այլ ուժերի մասնակցության։ Սակայն այժմ իշխանությունները ստիպված են աջակցություն խնդրել ընդդիմությունից, այդ թվում՝ ռուսամետ կուսակցություններից, որոնք դեմ են նման հանրաքվեին, բացատրել է նա։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի քանի չափում ունեն։ Առաջինը քաղաքական չափումն է։ Դա, անկասկած, Եվրամիության հաղթանակն է։ Դա նույնիսկ Փաշինյանի հաղթանակը չէ։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շտապել է շնորհավորել նրան, ինչպես նաև բոլոր արևմտյան երկրների առաջնորդները՝ առանց բացառության. Փաշինյանին շնորհավորել է նաև Զելենսկին՝ նրա նոր գործընկերը եվրոպական քաղաքական կոալիցիայում։ Հետևաբար, սա քաղաքական հաջողություն է։ Ամեն դեպքում, դա այդպես է հնչում՝ հիմնվելով արևմտյան առաջնորդների կողմից Փաշինյանին ուղղված ջերմ, գովեստի խոսքերի վրա։ Եվ դա ԵՄ-ի քաղաքական հաջողությունն է հետխորհրդային տարածքում»,– ասել է Աթաևը։

Սակայն կա նաև տնտեսական չափում։ Եվ այստեղ Փաշինյանը հասկացել է մի սարսափելի բան՝ իր քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է։ «Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը աննախադեպ բարձր է, այն կազմում է 6,4 միլիարդ դոլար։ Դա հսկայական է։ Եվրամիությունն ի վիճակի չէ նույնը ապահովել Հայաստանի համար։ Կա նաև ներդրումների հոսք Ռուսաստանից... Հետևաբար, այս պայմաններում կա քաղաքական հաղթանակ, բայց այն կուղեկցվի տնտեսական փլուզմամբ։ Եվ Փաշինյանը հասկանում է դա։ Նա կարող է հաղթել, բայց պղպեղի, կորիզավոր մրգերի և ծաղիկների ներմուծման արգելքը վատ բանի կբերի։ Կարող է լինել աստիճանական կամ գուցե հանկարծակի, լուրջ տնտեսական փլուզում, Հայաստանի տնտեսության առնվազն 45 %-ը կարող է կրճատվել։ Եվ Փաշինյանը չի կարող դա բացատրել դատարկ քաղաքական հայտարարություններով»,– եզրակացրել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան