Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ» Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»


Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

interfax.ru-ն իր «Սերգեյ Մարկեդոնով. Մոսկվան կարող է Հայաստանի ընտրությունների ճանաչման առումով դադար վերցնել» վերնագրով հոդվածում հարցեր է հնչեցնում, թե ի՞նչ անակնկալներ կան Հայաստանի ընտրություններից, և որքա՞ն շուտ Մոսկվան կճանաչի ընտրությունների արդյունքները: Միջազգային հետազոտությունների միջազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող և «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովն է այդ ամենի մասին խոսել interfax.ru-ի մեկնաբան Բորիս Գևորգյանի հետ զրույցում:

- Սերգեյ Միրոսլավովիչ, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել: Ի՞նչ էր սպասվում, և ո՞րն էր անակնկալը:

- Նիկոլ Փաշինյանի հաջողությունը սպասելի էր: Եվ այդ գնահատականը նրա նկատմամբ համակրանքի նշան չէ, ինչպես կարծում են որոշ մարդիկ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Ինչո՞ւ Փաշինյանը: Նախ՝ որովհետև նա ծանոթ է: Սա կարևոր է: Երբ մարդիկ սովոր են ինչ-որ բանի, փոփոխությունը միշտ առաջացնում է մտահոգություններ և ռիսկեր: Ավելին, հայ ժողովուրդը վերջին ութ տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է ապրել՝ «թավշյա հեղափոխությունը», երկրորդ և երրորդ Ղարաբաղյան պատերազմները, Ղարաբաղի հայաթափումը և այլն: Հետևաբար, ցանկացած նոր հնարավոր ռիսկ, նույնիսկ եթե արդարացված է, նույնիսկ եթե անհրաժեշտ է թվում, կասկածներ է առաջացնում սովորական մարդկանց մոտ։ Երկրորդ կարևոր կետը. իհարկե, մենք պետք է հիշենք, այսպես ասած, Փաշինյանի պոպուլիստական հմտությունը։ Նա օգտագործեց խաղաղության թեման, հանրության հոգնածությունը հակամարտությունից և շահագործեց այն։ Հաջողության երրորդ բաղադրիչը վարչական ռեսուրսն է. Փաշինյանն ուներ վարչական ռեսուրսի առավելությունը։ Եվ հետո կար որոշակի արտաքին ազդեցության լրացուցիչ գործոնը։ Ի վերջո, և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրամիությունը, էլ չխոսենք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, գործնականում պատրաստ են աչք փակել ցանկացած խախտման և կառավարության հակառակորդների վրա գործադրվող կոշտ ճնշման վրա։

- Ինքը՝ Փաշինյանն, իր կուսակցության հաղթանակը անվանել է ընդդիմության ջախջախում։ Համաձա՞յն եք։

- Նա ակնհայտորեն չափազանցնում է։ Անձամբ ինձ համար սպասելի էր, որ դա հաղթանակ կլինի «ոչ թե նոկաուտով, այլ միավորներով»։ Որովհետև ութ տարվա ընթացքում կուտակվել է հանրային որոշակի հոգնածություն և հիասթափություն։ Եվ, իհարկե, կա փոփոխության որոշակի պահանջ։

- Հասկացա։ Իսկ ի՞նչն էր անսպասելի։

- Նախևառաջ «Ուժեղ Հայաստանի» հաջողությունը։ Ի վերջո, մեկ տարեկան էլ չեղած կուսակցությունը հասավ բավականին լավ արդյունքի։ Դա բավականին համեմատելի է, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի 2021 թվականի արդյունքի հետ։

- Իշխող մեծամասնությունը և ընդդիմությունն արդեն հայտնի են։ Կկարողանա՞ ընդդիմությունը դառնալ իրական ուժ և ազդել երկրի կյանքի վրա։

- Ահա թե ինչն է կարևոր. հիմա Կարապետյանը սկսում է հետաքրքիր դառնալ. նա որոշակի պնդում է արել և հիմա պետք է այն հիմնավորի։ Նա պետք է խորհրդարանում ցույց տա, որ իրոք ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել, և որ ինքը ունակ է կառուցողական համագործակցության իր ընդդիմադիր գործընկերների հետ։ Հայտնի է, որ Փաշինյանի հիմնական հենարանը գյուղական ընտրազանգվածն է, ավագ սերունդը։ Հետևաբար, սկզբունքորեն, նա կարող է պարտվել։ Այսինքն, դժվար է մրցակցել քաղաքային երիտասարդ սերնդի հետ. ի դեպ, Փաշինյանի դիրքը Երևանում այնքան էլ լավը չէ։

- Ռուս-հայկական հարաբերությունների ապագայի մասին։ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը մտադիր չէ խզել կապերը Ռուսաստանի հետ և նույնիսկ մտադիր է Մոսկվա այցելել։

- Ես կտարբերակեի ընտրական իրավիճակը այն բանից, ինչը կոչվում է ռեժիմ։ Հետխորհրդային տարածքում խնդրահարույց առաջնորդների առկայության դեպքում Մոսկվան միշտ ապահովել է որոշակի միջանցք և ցույց է տվել, որ որոշակի պայմաններում կարող է առաջ շարժվել։ Փաշինյանը, բնականաբար, չի շտապի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ մի քանի պատճառներով։ Մեկը զուտ պրագմատիկ է։ Նա հասկանում է, որ կայունությունը, այդ թվում՝ իր իշխանությունը, կախված է Ռուսաստանի հետ նորմալ շփումներից։ Եթե խզում լինի, նրա իշխանությունը կարող է երերալ։ «Ազատ Եվրոպայի» մասին կարգախոսները չեն կերակրի ո՛չ ընտրողներին, ո՛չ էլ էլիտային։

- Ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունենալու երկու կողմից էլ ասված ամեն ինչից հետո։

- Կարծում եմ՝ որոշակի դիվանագիտական սակարկություններ կլինեն։ Ավելին, հնարավոր է՝ որոշակի դադար տրվի ընտրությունները ճանաչելու հարցում։ Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ Մոսկվան չի շտապում: Կարծում եմ և՛ այցը, և՛ զրույցն անհրաժեշտ են։

- Այսպիսով, կարո՞ղ ենք ասել, որ Մոսկվան կօգտագործի այն լծակները, որոնց մասին զգուշացրել էր, եթե Հայաստանը ընտրի եվրոպամետ ուղղություն։

- Կարծում եմ՝ այդ ամենը կօգտագործվի։ Ի՞նչ կանի Փաշինյանը հաջորդիվ։ Կգնա՞ Բրյուսել։ Կհրավիրի՞ Զելենսկուն։ Ի՞նչ կարվի, որը կառուցողական կլինի ռուսական տեսանկյունից։

–Չե՞ք կարծում, որ ընդդիմությունը մի տեսակ մինի գունավոր հեղափոխություն կանի։

–Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ իշխանափոխությունները լիովին միատեսակ են լինում։ Հեղափոխություն կազմակերպելու համար անհրաժեշտ է համակարգված նախապատրաստվել։ Պետք է ունենալ կուտակված լուրջ դժգոհություն։

–Դե, տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր անցկացրին Փաշինյանի դեմ։

–Իհարկե, նրանք դա արեցին, ընդ որում՝ մեկից ավելի անգամ։ Բայց մի բան է հանրահավաքների գնալը, և բոլորովին այլ բան՝ հեղափոխություն կազմակերպելը: Երբ կա քա ղա քա ցի ա կան բախ մ ա ն վտանգ, վերջին րոպեին երկու կողմն էլ, այսպես ասած, արգելակում են։ Հայ ժողովրդի մեջ կա ինքնապահպանման որոշակի բնազդ։ Բայց, կարծում եմ, նրանք կպայքարեն: Ընդդիմությունը առայժմ նախընտրում է իրավական շրջանակի կիրառումը։ Այնպես որ, կտեսնենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք Չալաբյան