Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»


Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան

Բլոգ
Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։ Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ:
 
Հարկ է նշել, որ ժամանակակից պատերազմի պայմաններում շատ ավելի կարևոր է դարձել ոչ թե առկա սպառազինության կարգավիճակն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, այլ քո դեմ սկսված ագրեսիան հակառակորդի համար երկարատև, ծախսատար և անկանխատեսելի դարձնելու քո իսկ կարողությունը։
 
Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» (deterrence by denial) հայեցակարգը, որի նպատակն ավելի ուժեղ պետությանը բաց հակամարտության մեջ հաղթելը չէ, այլ նրան արագ և էժան հաջողության հասնելու հնարավորությունից զրկելը։ Ռազմավարական իմաստով սա այնպիսի պաշտպանական մոտեցում է, երբ պետությունը ձգտում է ոչ թե սպառնալ հակառակորդին մեծ պատժով կամ հակահարվածով, այլ այնպես կազմակերպել իր պաշտպանությունը, որ հակառակորդը վերջնարդյունքում չկարողանա հասնել իր նպատակներին։
 
Ուկրաինան, Թայվանը, Ֆինլանդիան, նաև Իրանը ներկայացնում են այս մոտեցման իրականացման տարբեր օրինակներ։
 
Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։
 
Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։
 
Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։
 
Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։
 
Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։
 
Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։
 
Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։
 
Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։
 
Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին։
 

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ Ադամյան