Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ» Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ» Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ» Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»


Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։

Եթե երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները պաշտոնապես չեղարկվել են, ապա, ըստ օրենքի տրամաբանության, խախտումներն ունեցել են էական բնույթ և անմիջականորեն ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Նման իրավիճակներում ընտրական մարմինը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետևանքները շտկելու համար։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) տալիս է ընդամենը երկու հստակ ճանապարհ. կա՛մ նշանակել մասնակի վերաքվեարկություն միայն այդ տեղամասերում, կա՛մ անցկացնել համընդհանուր նոր ընտրություններ։

Այստեղ անկյունաքարային ու սկզբունքային է հետևյալ թեզը. ԿԸՀ-ն գործադիր-կազմակերպչական մարմին է, որի բացառիկ առաքելությունն ու պարտականությունն օրենքի տառը անվերապահորեն կատարելն է, այլ ոչ թե այն սեփական հայեցողությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ընտրական մարմինն օժտված չէ օրենսդրական կամ հայեցողական այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան իրավական նորմը շրջանցել սեփական դատողություններով:

Այս պարագայում ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցին (CDL-AD(2025)003)։

Նրանց փաստարկը հետևյալն է. եթե վերաքվեարկություն լինի միայն մի քանի տեղամասում, ընտրողներն արդեն կիմանան ընդհանուր պատկերը և կարող են քվեարկել «տակտիկական հաշվարկներով», ուստի մասնակի վերաքվեարկությունը ճիշտ միջոց չէ։ Սակայն սա զուտ իրավական մանիպուլյացիա է։

Վենետիկի հանձնաժողովը երբեք չի ասել, որ եթե տեղամասային վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը պետք է մնա անհետևանք։ Ընդհակառակը՝ միջազգային կառույցի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ընտրական ցանկացած լուրջ խախտում պետք է ունենա արդյունավետ իրավական արձագանք։ Եթե նեղ գործիքը՝ տեղամասային վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա օրենքով մնում է երկրորդ, ավելի լայն ճանապարհը՝ նոր ընտրությունների նշանակումը։ ԿԸՀ-ն իրավունք չունի հորինել մի «երրորդ ճանապարհ»՝ խախտումն արձանագրել, բայց արդյունքները պարզապես անփոփոխ թողնել։

Իրավունքի մեջ չի կարող գործել այնպիսի աբսուրդային կանոն, որ ինչքան ավելի ծանր է խախտումը, և ինչքան բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Խախտման ծավալը չի կարող դառնալ անպատժելիության երաշխիք։ Հատկանշական է, որ ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի զեկույցը կազմվել էր Ռումինիայի 2024 թվականի ընտրությունների առիթով, որտեղ տեղի Սահմանադրական դատարանը, տեսնելով խախտումների ծանրությունը, գնացել էր հենց ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վկայակոչում է մի փաստաթուղթ, որն իրականում հակառակն է ապացուցում։

Այժմ Սահմանադրական դատարանի առջև դրված է սկզբունքային հարց. արդյո՞ք Հայաստանում ընտրողի ձայնը պաշտպանված է, թե՞ այն կարող է զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։ Բարձրագույն դատարանը չի կարող սեփական հայեցողությամբ շրջանցել օրենքը կամ լեգիտիմացնել մի իրավիճակ, երբ շուրջ 3400 քաղաքացի պարզապես զրկվում է իր սահմանադրական ընտրական իրավունքից։ Եթե դատարանն ընդունի ԿԸՀ-ի այս դիրքորոշումը, ապա ապագայի համար կստեղծվի վտանգավոր նախադեպ՝ ցանկացած ընտրական խախտում կմնա անհետևանք, եթե դրա շտկումը իշխանության համար քաղաքականապես անհարմար լինի։ Սա արդեն սովորական ընտրական վեճ չէ, այլ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի խնդիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը