Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։

Եթե երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները պաշտոնապես չեղարկվել են, ապա, ըստ օրենքի տրամաբանության, խախտումներն ունեցել են էական բնույթ և անմիջականորեն ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Նման իրավիճակներում ընտրական մարմինը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետևանքները շտկելու համար։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) տալիս է ընդամենը երկու հստակ ճանապարհ. կա՛մ նշանակել մասնակի վերաքվեարկություն միայն այդ տեղամասերում, կա՛մ անցկացնել համընդհանուր նոր ընտրություններ։

Այստեղ անկյունաքարային ու սկզբունքային է հետևյալ թեզը. ԿԸՀ-ն գործադիր-կազմակերպչական մարմին է, որի բացառիկ առաքելությունն ու պարտականությունն օրենքի տառը անվերապահորեն կատարելն է, այլ ոչ թե այն սեփական հայեցողությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ընտրական մարմինն օժտված չէ օրենսդրական կամ հայեցողական այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան իրավական նորմը շրջանցել սեփական դատողություններով:

Այս պարագայում ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցին (CDL-AD(2025)003)։

Նրանց փաստարկը հետևյալն է. եթե վերաքվեարկություն լինի միայն մի քանի տեղամասում, ընտրողներն արդեն կիմանան ընդհանուր պատկերը և կարող են քվեարկել «տակտիկական հաշվարկներով», ուստի մասնակի վերաքվեարկությունը ճիշտ միջոց չէ։ Սակայն սա զուտ իրավական մանիպուլյացիա է։

Վենետիկի հանձնաժողովը երբեք չի ասել, որ եթե տեղամասային վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը պետք է մնա անհետևանք։ Ընդհակառակը՝ միջազգային կառույցի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ընտրական ցանկացած լուրջ խախտում պետք է ունենա արդյունավետ իրավական արձագանք։ Եթե նեղ գործիքը՝ տեղամասային վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա օրենքով մնում է երկրորդ, ավելի լայն ճանապարհը՝ նոր ընտրությունների նշանակումը։ ԿԸՀ-ն իրավունք չունի հորինել մի «երրորդ ճանապարհ»՝ խախտումն արձանագրել, բայց արդյունքները պարզապես անփոփոխ թողնել։

Իրավունքի մեջ չի կարող գործել այնպիսի աբսուրդային կանոն, որ ինչքան ավելի ծանր է խախտումը, և ինչքան բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Խախտման ծավալը չի կարող դառնալ անպատժելիության երաշխիք։ Հատկանշական է, որ ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի զեկույցը կազմվել էր Ռումինիայի 2024 թվականի ընտրությունների առիթով, որտեղ տեղի Սահմանադրական դատարանը, տեսնելով խախտումների ծանրությունը, գնացել էր հենց ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վկայակոչում է մի փաստաթուղթ, որն իրականում հակառակն է ապացուցում։

Այժմ Սահմանադրական դատարանի առջև դրված է սկզբունքային հարց. արդյո՞ք Հայաստանում ընտրողի ձայնը պաշտպանված է, թե՞ այն կարող է զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։ Բարձրագույն դատարանը չի կարող սեփական հայեցողությամբ շրջանցել օրենքը կամ լեգիտիմացնել մի իրավիճակ, երբ շուրջ 3400 քաղաքացի պարզապես զրկվում է իր սահմանադրական ընտրական իրավունքից։ Եթե դատարանն ընդունի ԿԸՀ-ի այս դիրքորոշումը, ապա ապագայի համար կստեղծվի վտանգավոր նախադեպ՝ ցանկացած ընտրական խախտում կմնա անհետևանք, եթե դրա շտկումը իշխանության համար քաղաքականապես անհարմար լինի։ Սա արդեն սովորական ընտրական վեճ չէ, այլ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի խնդիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է