Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին


Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշման նախագծի միաձայն ընդունումը կարելի է գնահատել ոչ միայն որպես պատմական արդարության վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ, այլև որպես Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների խորհրդանշական դրսևորում։

Եթե Քնեսեթը վերջնական քվեարկությամբ հաստատի կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, ապա տեղի կունենա այն, ինչը տասնամյակներ շարունակ համարվում էր գրեթե անհնարին։ Խնդիրը երբեք միայն պատմական գնահատականի մասին չի էլ եղել։ Այն մշտապես եղել է արտաքին քաղաքականության, անվտանգության, ռազմավարական հաշվարկների, տարածաշրջանային մրցակցության և ուժերի հավասարակշռության հարց։ Հենց այդ պատճառով էլ Իսրայելի հնարավոր ճանաչումը պետք է դիտարկել ոչ թե միայն պատմական հիշողության քաղաքականության, այլև փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում։

Տասնամյակներ շարունակ Իսրայելը հետևողականորեն խուսափում էր պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հենց իսրայելական հասարակության, ակադեմիական շրջանակների, բազմաթիվ պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների և մարդու իրավունքների պաշտպանների շրջանում վաղուց ձևավորվել էր համոզմունք, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։ Սակայն պետական քաղաքականությունը որոշվում էր ոչ թե պատմաբանների, այլ ռազմավարների կողմից։ Թել Ավիվը մշտապես հաշվի էր առնում Թուրքիայի հետ հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը։

Տևական ժամանակ Թուրքիան համարվում էր Իսրայելի ամենակարևոր մուսուլմանական գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը ներառում էր ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական ոլորտները։ Այդ պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող էր հանգեցնել հարաբերությունների կտրուկ սրման, ինչից Իսրայելը փորձում էր խուսափել։ Ավելի ուշ, նույնիսկ այն ժամանակ, երբ թուրք-իսրայելական հարաբերություններն սկսեցին աստիճանաբար վատթարանալ, ճանաչման հարցը կրկին չէր տեղափոխվում գործնական հարթություն։ Դրա պատճառը նաև Ադրբեջանն էր։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում Բաքուն դարձել էր Իսրայելի առանցքային ռազմավարական գործընկերներից մեկը։ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում էր էներգակիրներ, իսկ Իսրայելն Ադրբեջանին՝ ժամանակակից սպառազինություն, հետախուզական տեխնոլոգիաներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս համագործակցությունը հատկապես խորացավ Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում, երբ Ադրբեջանը կարևոր աշխարհագրական դիրք ստացավ Իսրայելի ռազմավարական հաշվարկներում։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող էր ընկալվել ոչ միայն որպես Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքական քայլ, ինչը Թել Ավիվը երկար ժամանակ չէր ցանկանում թույլ տալ։

Միաժամանակ, գոյություն ուներ ևս մեկ խորքային գործոն, որը հաճախ մնում էր ստվերում։ Խոսքը Հոլոքոստի եզակիության գաղափարական ընկալման մասին է։ Իսրայելի քաղաքական և հասարակական որոշ շրջանակներում երկար տարիներ գերակշռում էր այն մոտեցումը, ըստ որի՝ Հոլոքոստը մարդկության պատմության բացառիկ ողբերգությունն է, որի հետ համեմատելի այլ իրադարձություններ չկան։ Այդ մտածողությունը հաճախ բերում էր նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում էր ոչ այնքան պատմական փաստերի, որքան հիշողության քաղաքականության տեսանկյունից։ Թեև բազմաթիվ հեղինակավոր հրեա պատմաբաններ մշտապես ընդգծում էին, որ մեկ ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի նվազեցնում մյուսի պատմական նշանակությունը, պետական քաղաքականության մակարդակում այս զգայունությունը երկար ժամանակ պահպանվում էր։

Սակայն 2023 թվականից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումները էապես փոխեցին տարածաշրջանային ռազմավարական հաշվեկշիռը։ Գազայի պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները որդեգրեցին Իսրայելի նկատմամբ աննախադեպ կոշտ քաղաքականություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրեց Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի ղեկավարության հասցեին հնչեցրեց ամենակոշտ հայտարարությունները և փաստացի հարաբերությունները հասցրեց խորագույն ճգնաժամի։ Այն, ինչ տարիներ շարունակ դիտվում էր որպես ժամանակավոր լարվածություն, աստիճանաբար վերածվեց ռազմավարական մրցակցության։

Այս համատեքստում Իսրայելում սկսեց ձևավորվել նոր քաղաքական տրամաբանություն։ Եթե Թուրքիան այլևս չի հանդիսանում գործընկեր, այլ դիտարկվում է որպես տարածաշրջանային մրցակից, ապա նախկին ինքնասահմանափակումները կորցնում են իրենց նշանակությունը։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին գոյություն ունեցող ամենամեծ քաղաքական խոչընդոտը գործնականում վերացավ։ Սա չի նշանակում, որ որոշման հիմքում միայն պատմական արդարությունն է։ Պետությունների արտաքին քաղաքականությունը գրեթե երբեք չի կառուցվում բացառապես բարոյական սկզբունքների վրա։ Սակայն պատմական արդարության ճանաչումը հաճախ հնարավոր է դառնում հենց այն ժամանակ, երբ այն այլևս չի հակասում ազգային շահերին։

Այս որոշումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ այն փաստում է Իսրայելի ռազմավարական մտածողության փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ։ Եթե նախկինում Անկարան դիտարկվում էր որպես կարևոր գործընկեր, ապա այժմ այն աստիճանաբար ընկալվում է որպես տարածաշրջանային հիմնական մրցակից։ Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունը Լիբիայում, Սիրիայում, Կովկասում, Կատարում, Սոմալիում և Արևել յան Միջերկրական ծովի ավազանում։ Թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բաց տեքստով հայտարարում են, որ ինչպես հաջողություններ են արձանագրել Լիբիայում, Ղարաբաղում և Սիրիայում, այնպես էլ ապագայում կարող են ազդեցություն ունենալ նույնիսկ Երուսաղեմի հարցում։ Այս հայտարարությունները, անկախ դրանց գործնական իրատեսությունից, Իսրայելում ընկալվում են որպես Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների ցուցիչ։ Թել Ավիվում ավելի ու ավելի հստակ են հասկանում, որ իրենց անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը միայն Իրանը չէ։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանի հնարավոր դերի վերագնահատումը։ Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելը մեծ քանակությամբ սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, ինչը զգալի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սակայն ներկայում տարածաշրջանային ռազմավարական պատկերն աստիճանաբար փոխվում է։ Իսրայելում ավելի լավ են հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները պարզապես գործընկերություն չեն։ Դրանք հիմնված են ազգային ինքնության, լեզվական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Եթե ապագայում Իսրայելի և Թուրքիայի միջև առաջանա ավելի խոր ռազմավարական հակամարտություն, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է պահպանել չեզոքություն։ Բաքվի քաղաքական ընտրությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի բնույթով։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանի հնարավոր դերի վերագնահատումը։ Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելը մեծ քանակությամբ սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, ինչը զգալի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սակայն ներկայում տարածաշրջանային ռազմավարական պատկերն աստիճանաբար փոխվում է։ Իսրայելում ավելի լավ են հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները պարզապես գործընկերություն չեն։ Դրանք հիմնված են ազգային ինքնության, լեզվական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Եթե ապագայում Իսրայելի և Թուրքիայի միջև առաջանա ավելի խոր ռազմավարական հակամարտություն, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է պահպանել չեզոքություն։ Բաքվի քաղաքական ընտրությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի բնույթով։

Հենց այս իրողությունն է նաև որոշ չափով թուլացնում Ադրբեջանի ազդեցությունը Իսրայելի որոշումների վրա։ Այո՛, երկու երկրների համագործակցությունը շարունակում է մնալ կարևոր, սակայն Իսրայելում աստիճանաբար գիտակցում են, որ ռազմավարական ճգնաժամի դեպքում Ադրբեջանը չի կարող հանդես գալ որպես հավասարակշռող դերակատար։ Նրա առաջնային քաղաքական և քաղաքակրթական ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիայի օգտին։

Եթե Քնեսեթը վերջնականապես հաստատի կառավարության նախաձեռնությունը, ապա դա կլինի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հերթական կարևոր հանգրվանը, այլև տարածաշրջանային նոր քաղաքական իրականության խորհրդանիշ։ Ավելին, այդ որոշումը կդառնա ոչ միայն հայ ժողովրդի պատմական հիշողության համար կարևոր հանգրվան, այլև միջազգային քաղաքականության մեջ նոր շրջափուլի մեկնարկ, որտեղ պատմական ճշմարտությունը և աշխարհաքաղաքական շահերը, երկար տարիների ընդմիջումից հետո, առաջին անգամ կհամընկնեն նույն կետում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներին