Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում


«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսս շատ աշխույժ էր, չարաճճի։ Մեր շատախոսն էր, անթիվ հարցեր էր տալիս։ Բոլորն իրեն շատ էին սիրում, մեր շրջապատում այնպիսի մարդ չկա, ում սրտում Սաքս մի յուրահատուկ տեղ չունենա», «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Սարգիսը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ է սովորել։ «Սաքս շատ սիրուն էր նկարում։ Դպրոցում կազմակերպվող բոլոր մրցույթներին մասնակցել է, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Հաճախել է մարմնամարզության, հիփ-հոփի ու բրեյք դանսի։ Հայաստանի մասշտաբով մասնակցել է մի շարք մրցույթների, իրենց խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների»։

Սարգիսը ցանկանում էր կրթությունը շարունակել դիզայնի ուղղությամբ։ «Բարձր դասարաններում իրեն նկարչությունը շատ հետաքրքիր էր։ Ունի բրոշյուրների տիպի ալբոմներ, որտեղ հետաքրքիր նկարներ է պատկերել։ Նույնիսկ մի նկար ունի, որ շատ ենք նմանեցնում պատերազմի պատկերներին։ Ինքնուրույն սովորել էր նաև թղթից արձանիկներ պատրաստել։ Իր ստեղծած արձանիկները մեծ խնամքով պահպանում եմ։ Քանդակագործություն, նկարչություն. այդ ուղղությամբ բավականին զարգացած էին իր կարողությունները։ Անպայման ուզում էր դիզայնի բաժնում սովորել։ Շատ էր ցանկանում իր ննջասենյակի կահույքը գծագրել, հավաքել։ Իր այդ ցանկությունն էլ կիսատ մնաց»։

Սարգիսը որոշում է ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Հանձնում է քննությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով Սարգիսին չի հաջողվում ընդունվել քոլեջ։ Դրա փոխարեն ընդունվում է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Ծրագրավորման ֆակուլտետ: Սովորում է երկուսուկես տարի, ուսումը կիսատ թողնում և 2019 թվականի հունվարի 30-ին մեկնում ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Ապրիլ յան պատերազմից հետո տղայիս մեջ մի միտք էր մտել՝ պետք է շուտ գնամ, ծառայեմ, հետ գամ։ Անգամ ինձ համոզում էր. «Մա՛մ, գնամ, դիմում գրեմ, շուտ մեկնեմ ծառայության»։ Իրեն միշտ ասել եմ՝ քո ժամանակին կմեկնես բանակ։ Շատ սիրով էր ծառայում։ Հրետանավոր էր, սկզբում ականանետի նշանառու էր, հետո հաշվարկող դարձավ։ Պատերազմի ժամանակ նա չպետք է այլևս նշանառու լիներ, դա նշանակում է, որ առաջնագծից հեռու էր լինելու, բայց քանի որ իրենց անձնակազմը թվով քիչ էր, շատերը նորակոչիկներ էին և դեռ չէին հասցրել մասնագիտանալ նշանառուի գործում, Սարգիսս այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև պատերազմի սկսվելն ամեն երեկո տղաս պարտադիր պետք է ինձ զանգեր։ Գիտեր, որ անհանգիստ եմ, գոնե երեկոյան իր ձայնը պետք է լսեմ։ Այդ օրերին իր համար քաղցր էի պատրաստել, որ ուղարկեի։ Այնքան մեծ դժվարությամբ էի համոզում, որ իրեն ինչ-որ բան ուղարկեմ։ Սաքիս նաև հարցրեցի՝ քեզ ի՞նչ է պետք, որ դա էլ ուղարկեմ։ «Մամ, տանից լվացքի փոշի կուղարկես։ Շորերս լվանամ, մեր տան հոտը զգամ»։ Իր կոկիկությամբ, մաքրությամբ միշտ է աչքի ընկել։ Պայուսակը դասավորեցի, որ պայմանավորվենք, կիրակի օրն այն իրեն ուղարկեմ։ Բայց կիրակի առավոտյան իրենից նամակ, իսկ հետո զանգ ստացա։ Երբ զանգահարում էր, անջատում էի, հետ զանգում։ Այս անգամ նա չսպասեց իմ զանգին, նորից զանգեց։ Ինձ ասաց. «Մա՛մ, դուրս ենք գնում, չանհանգստանաս, հիմա իրերս մի ուղարկի, մի քանի օրից կասեմ, թե երբ ուղարկես»։ Դեռ տեղյակ չէի, որ արդեն պատերազմ է սկսվել։ Հետո նաև ուրիշի հեռախոսից նամակ գրեց ինձ, որ չանհանգստանամ, ինձ հետ կապ կպահի։ Փորձում էր՝ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ երկու օրը մեկ զանգահարել։ Իր հրամանատարի հետ ևս կապ էինք պահում։ Ինձ հավատացնում էր, որ ապահով տեղում է, պատերազմից հեռու։ «Մա՛մ, մենք շատ կապված ենք, եթե դու շատ անհանգստանաս, դա ինձ կարող է փոխանցվել, անընդհատ լարված կլինեմ»։ Եվ 44 օրվա ընթացքում մենք փորձեցինք իրար միայն դրական էմոցիաներ փոխանցել։ Առաջին օրվանից նա թեժ մարտերի մեջ է եղել։ Տղաները պատմում են՝ երբ կրակահերթեր էին սկսում, թաքստոցներում էինք լինում, Սաքը սկսում էր մեզ ինչ-որ պատմություններ պատմել, մեզ ծանր վիճակից դուրս բերել։ Ուզում էր նաև հոգեբանություն սովորել։ Ընկերներից մեկի հետ կիսվել էր. «Կցանկանամ հոգեբան լինել և անչափահաս դատապարտյալների հետ աշխատել։ Եթե նրանք սխալվել են, չի նշանակում, որ դա իրենց կյանքի վրա պետք է բիծ թողնի»։ Անսահման բարի էր, ընկերասեր, բոլորին ձեռք էր մեկնում դժվար պահերին։ Անգամ մեր՝ իրենից բավականին տարիքով մեծ բարեկամներին է խորհուրդներով օգնել։

Մինչև նոյեմբերի 1-ը տղաները տարբեր տեղերում են եղել։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Կարմիր շուկա։ Հեռախոսով Սաքս մեզ իր տեղանքը երբեք չի ասել։ Նոյեմբերի 1-ին զանգահարեց՝ տեղափոխվում ենք։ Խնդրեցի, որ հուշի, թե ուր է տեղափոխվում։ Տեղանքի անունն այսպես հուշեց։ «Մա՛մ, ո՞րն է մեր դրոշի առաջին գույնը, ո՞ւր ենք մենք Կայարանի տարածքում հաճախ գնում, մա՛մ, տատիի ծննդավայրը ո՞րն է»։ Իմ մայրիկը Մարտունիից է։ Այդպես իմացա, որ նա Մարտունու Կարմիր շուկայում է։ Այդ օրերն իրենց համար ավելի լարված են եղել։ Հետո իմացանք, որ սննդի խնդիր են ունեցել, Արցախի ՄՈԲ-ը չի գնացել իրենց փոխարինելու։ Պատմություններն այնքան շատ են, երբեմն անգամ չես ցանկանում շատ բան իմանալ, որ ավելի մեծ ցավ չապրես»։

Սարգիսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո։ «Ահավոր վիճակ է եղել։ Պատմում են՝ անթիվ անօդաչուներ են եղել, գիշերը երկինքն այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը կլիներ։ Իրենց թաքստոցները բավականին փոքր են եղել։ Իրենց ականանետին և՛ մոտ, և՛ հեռու թաքստոցներ են ունեցել։ Տղաները պատմում են՝ լինում էր, որ գիշերները Սարգիսն այդ հեռու թաքստոցն էր գնում։ Այդ օրը հոգնած է եղել, որոշել է մոտ թաքստոցում մնալ։ Տղաները որքան էլ իրեն համոզել են, այդ հեռու թաքստոցը չի գնացել։ Հինգ հոգով՝ իրենց հրամանատարը և չորս զինվորը, զոհվել են»։ Սարգիսը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Հոգեպես ծանր վիճակում էի։ Նա իմ միակ զավակն էր։ Բայց իմ հարազատների ջերմությունը և ուշադրությունն ինձ շատ օգնեց։ Ամեն պահի կողքիս են եղել։ Հորաքրոջ թոռնիկը՝ Դավիթը, այդ ժամանակ երկու տարեկան էր, անընդհատ ինձ հետ զրուցում էր։ Երեխա էր, բայց կարծես զգար ինչ-որ բան։ Նա ինձ ևս դուրս բերեց ծանր վիճակից։ Իսկ հետո ծնվեց Արեգս։ Նա լցրեց մեր կյանքը, մեր օրը, բայց, իհարկե, Սաքիս բացը միշտ ենք զգում»։

Հ. Գ. - Սարգիս Թոմբուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել են