Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան


Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքում

Lifestyle

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր ռիսկի գործոններից մեկն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են աբդոմինալ գիրությամբ։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Lipidology ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ ավոկադոյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) մասնիկների կոնցենտրացիան։ Ի տարբերություն ՑԽԼ խոլեստերինի ընդհանուր մակարդակի՝ այս մասնիկների քանակը համարվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի ինքնուրույն ցուցանիշ։ Հետազոտողների գնահատմամբ՝ արձանագրված փոփոխությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի մոտավորապես 4%-անոց նվազմանը։

«Եթե մարդը ցանկանում է բարելավել իր սննդի որակը, ապա փոքրիկ փոփոխությունն իրագործելն անհամեմատ ավելի հեշտ է, քան սննդակարգն ամբողջությամբ փոխելը։ Գիրություն ունեցող մարդկանց համար օրական մեկ ավոկադո ուտելը կարող է հրաշալի առաջին քայլ դառնալ»,- նշել է հետազոտության առաջին հեղինակ Ջանհավի Դամանին։

ՑԽԼ մասնիկները խոլեստերինը տեղափոխում են ամբողջ օրգանիզմով։ Ընդ որում, երկու հոգի կարող են ունենալ «վատ» խոլեստերինի միևնույն մակարդակը, սակայն սրտանոթային հիվանդությունների տարբեր ռիսկայնություն, եթե նրանցից մեկի մոտ ՑԽԼ մասնիկների քանակն ավելի շատ է։ Հատկապես վտանգավոր են մանր մասնիկները, որոնք ավելի հեշտությամբ են ներթափանցում զարկերակների պատերի մեջ և նպաստում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը։

Այս վահանիկների կուտակմանը զուգընթաց՝ անոթները նեղանում են և կորցնում իրենց առաձգականությունը, ինչը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի ժամանակ բարձրացնում է արյան ճնշումը և մեծացնում այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսին է սրտամկանի ինֆարկտը։

Հետազոտության ընթացքում վերլուծվել են 25 տարեկանից բարձր 786 չափահաս անձանց տվյալներ, որոնք մասնակցել են վեցամսյա «Habitual Diet and Avocado Trial» գիտափորձին։ Բոլոր մասնակիցներն ունեցել են որովայնային գիրություն։ Կամավորների կեսը շարունակել է հետևել իր սովորական կենսակերպին, իսկ մյուս կեսն ամեն օր կերել է մեկական ավոկադո՝ առանց փոխելու իր մնացած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը։

Ավելի վաղ այս հետազոտության շրջանակներում ցույց էր տրվել, որ ավոկադոյի ամենօրյա օգտագործումը չի հանգեցնում մարմնի քաշի կամ գոտկատեղի շրջագծի նվազմանը, սակայն նպաստում է ՑԽԼ խոլեստերինի մակարդակի իջեցմանը։

Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր ամեն օր ավոկադո են կերել, ՑԽԼ մասնիկների կոնցենտրացիան նվազել է միջինում 49 նանոմոլով՝ մեկ լիտրի հաշվարկով, ինչը համապատասխանում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի մոտ 4%-անոց կրճատմանը։

Հեղինակները նշում են, որ թեև այս էֆեկտը չի կարելի հսկայական համարել՝ համեմատած սննդակարգի համալիր բարելավման օգուտների հետ, այնուամենայնիվ, այն կարևոր քայլ է սրտի առողջության ամրապնդման ճանապարհին։

Դրական ազդեցությունը նկատվել է անկախ մասնակիցների տարիքից, սեռից, ռասայից, էթնիկ պատկանելությունից և մարմնի զանգվածի ինդեքսից։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ավոկադոյի ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել որովայնային գիրություն ունեցող մարդկանց մեծամասնության համար։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրական մեկ ավոկադո ուտելու օգտակար ազդեցությունը պահպանվում է նաև իրական կյանքում, որտեղ մարդկանց սննդակարգը շատ ավելի քիչ է վերահսկվում, քան կլինիկական հետազոտությունների խիստ պայմաններում»,- ընդգծել է աշխատանքի համահեղինակ Քրիստինա Պետերսենը։

Այդուհանդերձ, հետազոտողները խորհուրդ են տալիս սննդակարգում էական փոփոխություններ կատարելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ որակավորված սննդաբանի հետ՝ հաշվի առնելով առողջական անհատական առանձնահատկությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա