Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա


Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը որոշեց յուրովի բորբոքել հանրության հետաքրքրությունը: «Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ»,-նախօրեին հայտարարեց նա:

Բայց հանգիստ թողնենք ԿԸՀ նախագահի ճակատն ու դրա պարզության աստիճանը: Հիմնականը. Վահագն Հովակիմյանը պնդում է, որ այն ամենը, ինչին հանրությունն ականատես եղավ մայիսի 8-ից հունիսի 7-ը, նաև՝ հունիսի 7-ին ու դրանից հետո, «ազատ, արդար, թափանցիկ» էր: Արդյո՞ք կարող են «ազատ, արդար, թափանցիկ» բնորոշվել այն ընտրությունները, որոնց արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը «բարձր դատարանում»՝ ՍԴ-ում վիճարկել են այդ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը: Ի դեպ, բավականին հազվադեպ հանդիպող երևույթ էր, որ միանգամից 7-8 ուժ դիմեց ՍԴ՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հարկավ, կարելի է հիշեցնել նաև «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի կամ «Միասնության թևերի» ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արծվիկ Մինասյանի, Արամ Օրբել յանի, Լիպարիտ Դրմեյանի բերած փաստարկները: Այսինքն, զուտ միայն այդ հիշեցումը բավարար կլիներ, որպեսզի ԿԸՀ նախագահը, որ ՍԴ-ում «պատասխանողի» կարգավիճակով հանդես եկավ, մի փոքր ավելի զուսպ արտահայտվեր իր գլխավորությամբ կազմակերպված ու անցկացված քաղաքական համապետական միջոցառմանը որակում տալիս:

Բայց, ենթադրենք, հիշատակված բարձրակարգ փաստաբանները շահագրգիռ անձինք են, կողմնակալ են (այնքանով, որքանով կոնկրետ քաղաքական ուժերի էին ներկայացնում): Ենթադրենք, չնայած, էական պետք է դիտարկվեին նրանց բերած փաստարկները: Ի վերջո, կան նաև այլ գնահատականներ ու դիտարկումներ: Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ը ցուցադրաբար ու անթաքույց սատարում էին Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Այսինքն, էլի կողմնակալ են, բայց, այդքանով հանդերձ նույնիսկ նրանց ներկայացուցիչները, մեղմ ասած, համաձայն չեն ԿԸՀ նախագահի հետ:

Ահավասիկ, ընդամենը մի քանի մեջբերում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ընդհանուր նախաձեռնության՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ «Նախնական արդյունքների և եզրակացությունների մասին հայտարարությունից»:

Առաջինը. «Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից»: Ընդգծենք, սա մենք չենք ասում, այլ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին սատարող եվրոկառույցների հավաքական ներկայացուցիչները, որոնք միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել:

Երկրորդը. «2026 թվականի հունվարին և ապրիլին արագացված ընթացակարգով, առանց պատշաճ խորհրդակցությունների կամ քաղաքական ուժերի լայն աջակցության ընդունվել է ևս երկու փոփոխությունների փաթեթ: Բացի այդ, ապրիլ յան փոփոխություններն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը չի համապատասխանում լավագույն միջազգային փորձին և արդյունքում որոշ դաշինքներ ունեին բավականին քիչ ժամանակ իրենց գրանցման դիմումները նոր ընդունված ընթացակարգերի պահանջներին համապատասխանեցնելու համար»։

Երրորդը. «Քարոզարշավից առաջ և դրա ընթացքում հանրային դաշտում շրջանառվել են ընտրական խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքների սխեմաների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, որոնք իշխանությունների կողմից ակտիվորեն քննության են առնվել։ Նման դեպքերում իշխանությունները երբեմն հրապարակել են գաղտնալսված մասնավոր զրույցները, այդ թվում՝ մեղադրվող անձանց խոսակցությունները, ինչը հարցականի տակ է դրել պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանումը։ Այդ նյութերը տարածվել են նաև իշխող կուսակցության անդամների սոցիալական ցանցերի էջերում»:

Բացի այդ, դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ նշել են, որ «այդ իրավիճակը նաև զսպող ազդեցություն է ունեցել ընտրողների վրա՝ նրանց հետ պահելով ընդդիմության հետ առնչվող գործունեությանը մասնակցելուց, այդ թվում՝ առցանց հարթակներում, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին»:

Չորրորդը. «Քարոզարշավի մի շարք միջոցառումների ընթացքում վարչապետը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։ Որոշ դեպքերում վարչապետը նաև հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով և նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։ Ազգայնացման գործընթացներից մի քանիսը սկսվել էին դեռևս նախքան նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը»:

Հինգերորդը՝ դիտորդները դիտարկել և ստացել են ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ, որոնք վերաբերում էին իշխող կուսակցության նախընտրական հանրաքվեներին մասնակցելու նպատակով անձանց ներգրավելուն։ «Բացի այդ, ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարվել կամ ներդրվել են մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ, որոնք լայնորեն ընկալվել են որպես իշխող կուսակցությանը նպաստող քայլեր։ Նման գործելակերպը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության և քաղաքական կուսակցությունների միջև հստակ տարանջատում, և կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը»:

Նորից ընդգծենք, սա մենք չենք ասում, սա չեն ասում «կրեմլի ագենտները», «ռսաստրուկները» և այլն: Սա ասում է Փաշինյանին սատարող Եվրոպան ներկայացնող դիտորդական առաքելությունը:

Հիմա հարց՝ ո՞ւր մնացին «ազատ, արդար, թափանցիկը»: Հարցը, բնականաբար, հռետորական է, որովհետև առանց այդ էլ պարզ է, թե ուր մնացին: Եվ նշվածը դեռ ամենը չէ: Այնպես որ, «հալվա» ասելով՝ անցած ընտրությունների բնույթը չի փոխվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին