Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չինաստանի հյուսիս-արևմուտքի լեռներում թաքնված Մաջիայաո գյուղը հնագույն մշակութային ավանդույթների բնօրրան է։

Տաո գետի արևմտյան ափին՝ Գանսու նահանգի Լինթաո գավառի վարչական կենտրոնից 9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը Մաջիայաո մշակույթի ծննդավայրն է և հենց այդ մշակույթի անվանակիրը։ Ավելի քան 5700 տարվա պատմություն ունեցող այս մշակույթը Գանսուի միջին և ուշ նեոլիթյան ժամանակաշրջանի ամենատարածված, հարուստ դրսևորումներով և ամենանշանավոր մշակույթն է, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չինաստանի բազմազան, բայց միաժամանակ միասնական հնագույն քաղաքակրթությունների պատմության մեջ։

Մաջիայաո մշակույթը ձևավորվել է Դեղին գետի ավազանում՝ ուշ նեոլիթյան շրջանում։ Այն տարածված է եղել ներկայիս Գանսուի կենտրոնական և հարավային հատվածներում, Ցինհայի հյուսիս-արևելքում, Սիչուանի հյուսիսում, իսկ դրա ազդեցությունը հասել է նաև Նինսյայի որոշ շրջաններ։ Այն համարվում է առաջին խոշոր գյուղատնտեսական մշակույթներից մեկը, որի ներկայացուցիչները լայնորեն բնակեցվել են Դեղին գետի վերին հոսանքի տարածքներում՝ ձևավորելով արևմտյան Չինաստանի ամենավաղ զարգացած հողագործական համայնքներից մեկը։

Մաջիայաո մշակույթն իր անվանումը ստացել է համանուն հնավայրից, որը 1924 թվականին Գանսու նահանգի Լինթաո գավառում՝ Տաո գետի արևմտյան ափին, հայտնաբերել է շվեդ երկրաբան Յոհան Գուննար Անդերսոնը։ 1940-ական թվականներին չինացի անվանի հնագետ Սյա Նայը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Մաջիայաո մշակույթ» անվանումը։

Մշակույթն առավել հայտնի է իր գունազարդ խեցեղենով, որը համարվում է Չինաստանի նախապատմական շրջանի խեցեգործական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը։ Նարնջադեղին կավից պատրաստված թասերը, կաթսաները և սափորները զարդարված են սև, կարմիր և սպիտակ գույներով արված նուրբ նախշերով։ Ամենատարածված պատկերներն են պարույրները, ջրի ալիքները, թռչունները, ձկներն ու գորտերը։

1988 թվականին Մաջիայաո հնավայրը Չինաստանի Պետական խորհրդի որոշմամբ ներառվել է ազգային նշանակության պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, իսկ 2001 թվականին ճանաչվել է «20-րդ դարի Չինաստանի 100 խոշորագույն հնագիտական հայտնագործություններից» մեկը։

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մաջիայաո մշակույթի մարդիկ բնակվել են գյուղական բնակավայրերում, զբաղվել կորեկի մշակությամբ, խոզերի և ոչխարների բուծմամբ, ինչպես նաև պատրաստել բարձրարվեստ խեցեղեն և այլ արհեստագործական արտադրանք։

2025 թվականին հնագետները հայտարարեցին Լինթաո գավառի Սիվա հնավայրում մինչ այժմ հայտնի ամենախոշոր Մաջիայաո բնակավայրի հայտնաբերման մասին։ Ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակավայրում հայտնաբերվել են բնակելի տներ, ճանապարհներ, խեցեղենի վառարաններ, դամբարաններ և բազմաթիվ այլ կառույցներ, որոնք մինչ օրս ամենահստակ վկայությունն են Մաջիայաո մշակույթին պատկանող խոշոր ու կազմակերպված համայնքի գոյության մասին։

 

Այդ մշակույթին նվիրված տեղական թանգարանը կարծես պահպանում է հնագույն ժողովրդի ոգին։ Թանգարան այցելելը յուրօրինակ ճանապարհորդություն է ժամանակի միջով, հնարավորություն՝ հաղորդակցվելու հնագույն մի քաղաքակրթության հետ, որի հոգևոր աշխարհն արտահայտված է գունազարդ խեցեղենի մեջ։ Իսկ խեցեղենի գեղեցկությունը վկայում է ոչ միայն բնության նկատմամբ ունեցած հարգանքի, այլև բարձր կազմակերպված հասարակության և բացառիկ վարպետության մասին։ Այն ներկայացնում է Դեղին գետի վերին հոսանքի քաղաքակրթական զարգացման յուրահատուկ ուղին և ենթադրել է տալիս, որ նույնիսկ Մետաքսի ճանապարհի ձևավորումից առաջ Եվրասիայում մշակութային փոխանակումներ արդեն իրականացվում էին խեցեղենի միջոցով։

 

«Մենք շարունակելու ենք խորացնել հետազոտությունները, խթանել նորարարությունը և զարգացնել տեխնոլոգիական հնարավորությունները, որպեսզի նախապատմական շրջանի մարդկային ստեղծագործ միտքը նոր շունչ ստանա ժամանակակից աշխարհում՝ միաժամանակ պատմելով հին չինական քաղաքակրթության պատմությունը»,- նշում է թանգարանի ղեկավարությունը։

Տեղացի խեցեգործ վարպետը, որը երկարամյա հետազոտությունների և խեցեգործությանը նվիրված աշխատանքի շնորհիվ ճանաչվել է Մաջիայաո մշակույթի ժառանգորդներից մեկը, այցելուներին ներկայացնում է գունազարդ խեցեղենի ստեղծման արվեստը՝ ընդամենը մի քանի րոպեում կավե անշուք անոթները վերածելով յուրահատուկ արվեստի գործերի։

Ներկայում Մաջիայաոն ոչ միայն պահպանում է իր հնագույն մշակութային ժառանգությունը, այլև այն դարձնում է ապագայի զարգացման հիմք։ Գյուղն ունի 368 մշտական տնտեսություն և 1556 բնակիչ։ Նրա տնօրինության տակ գտնվող վարելահողերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 131,9 հեկտար, որտեղ հիմնականում մշակվում են եգիպտացորեն և չինական ավանդական բժշկության մեջ օգտագործվող բուժիչ բույսեր։

 

2025 թվականից, օգտվելով Մաջիայաո մշակույթի ծննդավայր և պահպանվող տարածք լինելու իր բացառիկ կարգավիճակից, գյուղը պետական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է Մաջիայաո գյուղատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ինտեգրված մշակութային ժառանգության ինտերակտիվ կենտրոնի նախագծումն ու կառուցումը։ Նախագծի միջոցով փորձարկվում է «Մշակույթ + գյուղական վերածնունդ» զարգացման մոդելը, որի նպատակն է մշակութային ժառանգության ներուժը ծառայեցնել գյուղական համայնքների զարգացմանն ու բնակիչների եկամուտների ավելացմանը։

Մաջիայաոն վկայում է, որ մշակութային ժառանգությունը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք այն պահպանում են։ Արագ փոփոխվող աշխարհում այս գյուղն ապացուցում է, որ ավանդույթը կարող է մնալ կենսունակ՝ դառնալով կամուրջ անցյալի և ներկայի միջև և ոգեշնչելով ապագա սերունդներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան