Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»


Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան

Բլոգ
Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Զուգահեռաբար սահմանափակվում է ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակներում ՀՀ համար նախկինում առկա առավելությունների գործնական կիրառումը։

Խնդիրն այն է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հարավային Կովկասը վերածվել է գլոբալ մրցակցության կարևոր հարթակի, որտեղ հատվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և այլ դերակատարների ռազմավարական շահերը։ Ռուսաստանի համար տարածաշրջանը շարունակում է մնալ կենսական անվտանգության գոտի, մինչդեռ արևմտյան երկրները հետևողականորեն ձգտում են մեծացնել իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային ներկայությունը տարածաշրջանում։

Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջին միջանցք» (Middle Corridor) նախաձեռնությունը, որի նկատմամբ աճող հետաքրքրություն է ցուցաբերում հավաքական Արևմուտքը։ Նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային լոգիստիկ ուղի, այլև որպես Ռուսաստանի և մասամբ Իրանի տարանցիկ ազդեցությունը նվազեցնելու ռազմավարական գործիք։ Արևմտյան քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը շարունակում է մնալ այս նախաձեռնության լիարժեք իրագործման հիմնական սահմանափակող գործոններից մեկը։

Սովորաբար նման քաղաքական հայտարարություններին ուղեկցում են փակ դիվանագիտական բանակցություններ և գործնական քայլեր, որոնք հանրային տիրույթում ամբողջությամբ չեն բացահայտվում, սակայն կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հետևաբար, կարևոր է գնահատել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև այն քաղաքական որոշումները և բանակցային գործընթացները, որոնք կարող են ձևավորել պաշտոնական Մոսկվայի ներկայիս կոշտ արձագանքի հիմքերը։

Անկախ այդ գործընթացների բովանդակությունից՝ Հայաստանի համար առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսական խոցելիության բարձր աստիճանը։ Ու վերջին ամիսներին հայկական արտադրանքի արտահանման ոլորտում ի հայտ եկած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են զգալի տնտեսական կորուստների՝ բացասաբար ազդելով ինչպես արտադրող և արտահանող ընկերությունների գործունեության, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։

Միաժամանակ, առավել զգայուն է մնում ռազմավարական ներմուծումների ոլորտը։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ցորենի շուրջ 99 տոկոսը և բնական ու հեղուկ գազի մոտ 85 տոկոսը Հայաստան ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նույնիսկ սահմանափակ տնտեսական ճնշման գործիքակազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ ներքին շուկայի վրա։
Ուստի, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի կամ խորանա, տեսականորեն չեն բացառվում մաքսային վարչարարության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների կիրառումը կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայումը։ Թեև նման սցենարների իրականացումը կախված է բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործոններից, դրանց հավանականությունը չի կարող անտեսվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։

Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին գործնականում այլևս մանևրելու լայն հնարավորություններ չեն մնացել, ուստի անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հնարավոր քաղաքական և տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հակառակ դեպքում՝ աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սոցիալ-տնտեսական հետևանքները կրելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ կենսամակարդակի զգալի նվազման, պարենային անվտանգության լրացուցիչ ռիսկերի խորացման, գնաճային ճնշումների ուժեղացման և կոմունալ ծախսերի աճի տեսքով։
 
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է