Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»


Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նոր գումարման առաջին նիստից հետո հնգօրյա ժամկետում կձևավորվի «նոր» կառավարությունը, որն էլ քսանօրյա ժամկետում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իր ծրագիրը: Հաշվի առնելով, որ նոր կառավարությունը «նոր» է լինելու զուտ ձևականորեն, մինչ նոր ծրագրի հաստատումը հարկ ենք համարում անդրադառնալ նաև արդեն իսկ հաստատված որոշ ծրագրերի, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին:

Այս փաստաթղթի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է մի շարք հիմնարար հակասություններ, որոնք ոչ միայն հարցականի տակ են դնում ներկայացված կանխատեսումների իրատեսականությունը, այլև խորացնում են այն մտահոգությունները, որոնք վերջին տարիներին արդեն իսկ ձևավորվել են Հայաստանի տնտեսական կառավարման արդյունավետության շուրջ։

Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամի կողմից ծրագրի առանցքային ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ վաղն իր լիազորություններն ավարտող, բայց մի քանի օրից փաստացի նորից լիազորություններ ստանձնող կառավարությունը շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը կառուցել չափազանց լավատեսական կանխատեսումների վրա՝ միաժամանակ ընդունելով, որ այդ կանխատեսումների իրականացման ճանապարհին առկա են բազմաթիվ, հիմնականում՝ բացասական ռիսկեր։

Ծրագրի ամենահակասական դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումներն են։ Կառավարությունը 2026 թվականի համար նախատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ, որը, ըստ ծրագրի, պետք է աստիճանաբար արագանա և 2029 թվականին հասնի 6,1 տոկոսի։ Առաջին հայացքից նման ցուցանիշները կարող են տպավորիչ թվալ, սակայն խնդիրն այն է, որ միջազգային ֆինանսական կառույցների և հեղինակավոր տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները զգալիորեն ավելի պահպանողական են։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ զարգացման իր ամբողջ տրամաբանությունը կառուցում է այնպիսի սցենարի վրա, որի նկատմամբ արտաքին մասնագիտական հանրությունը զգալի վերապահումներ ունի։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հենց ծրագրի հեղինակներն են ընդունում տնտեսական աճի կանխատեսումների շուրջ առկա մեծ անորոշությունները։ Փաստաթղթում հստակ նշվում է, որ տնտեսական զարգացման հեռանկարները պարունակում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ռիսկեր, սակայն ընդգծվում է, որ դեպի ներքև ուղղված ռիսկերը գերակշռող են։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն ինքն է արձանագրում, որ իր մշակած հիմնական մակրոտնտեսական սցենարի շեղման հավանականությունն առավել մեծ է բացասական ուղղությամբ։

Բայց, սրանով հանդերձ, ծրագրի հիմքում դրված հիմնական կանխատեսումները կառուցված են ոչ թե «ամենահավանական», այլ առավելապես «ցանկալի» սցենարի վրա։ Նման մոտեցումը կարող է քաղաքական տեսանկյունից հարմար լինել, սակայն տնտեսական կառավարման տեսանկյունից այն լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ իրականության և պլանավորման միջև ձևավորվող տարբերությունը հետագայում վերածվում է բյուջետային ճնշումների, լրացուցիչ պարտքերի և չիրականացված ծրագրերի։

Տնտեսական աճի վերաբերյալ կառավարության լավատեսության հիմնավորումները ևս լուրջ հարցեր են առաջացնում։ Դրանք մեծապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունն արդեն իսկ նվազման միտում ունի, կամ որոնց իրականացումը վերջին տարիներին անընդհատ հետաձգվել է։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման։ Տարիներ շարունակ տարբեր միջնաժամկետ ծրագրերում կրկնվել է նույն կանխատեսումը, ըստ որի՝ հանքավայրի շահագործումը պետք է մեկնարկեր և զգալի դրական ազդեցություն ունենար տնտեսական աճի վրա։ Սակայն իրականությունը ցույց է տվել, որ այդ ակնկալիքները չեն իրականացել, իսկ ծրագրային փաստաթղթերում նույն կանխատեսման կրկնությունը ժամանակի ընթացքում ավելի շատ հիշեցնում է ցանկությունների ցանկ, քան տնտեսական հիմնավորված հաշվարկ։ Երբ նույն խոստումը տարիներ շարունակ հետաձգվում է, դրա ներառումը հերթական ծրագրում ոչ թե վստահություն է ներշնչում, այլ հակառակը՝ ուժեղացնում է թերահավատությունը։

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մյուս կարևոր առանձնահատկությունը պետական ֆինանսների աճող ծանրաբեռնվածությունն է։ Ըստ ներկայացված տվյալների, 2029 թվականին պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կհասնեն 4 տրիլիոն 461 միլիարդ դրամի, ինչը 35 տոկոսով ավելի է 2025 թվականի մակարդակից։ Միաժամանակ, կառավարության պարտքը 5 տրիլիոն 355 միլիարդ դրամից կաճի մինչև 7 տրիլիոն 689 միլիարդ դրամ՝ ավելանալով ավելի քան 43 տոկոսով։ Այս թվերը վկայում են, որ առաջիկա տարիներին պետությունը շարունակելու է մեծացնել ինչպես ծախսերը, այնպես էլ պարտքային բեռը։ Թեև ծրագրում նշվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը կարող է նվազել տնտեսական աճի շնորհիվ, այդ մոտեցումը կրկին հիմնված է նույն լավատեսական կանխատեսումների վրա։ Եթե տնտեսական աճը լինի ծրագրում նախատեսվածից ցածր, ապա պարտքի հարաբերակցությունը կարող է ոչ թե նվազել, այլ նույնիսկ աճել։

Առանձին խնդիր է պարտքի սպասարկման ծախսերի աճը։ Ծրագրի համաձայն, 2029 թվականին միայն տոկոսավճարների համար Հայաստանը պետք է վճարի շուրջ 493 միլիարդ դրամ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 349 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ ընդամենը չորս տարվա ընթացքում տոկոսավճարները կաճեն ավելի քան 42 տոկոսով։ Փաստացի, պետական բյուջեի ավելի ու ավելի մեծ հատված ուղղվելու է ոչ թե զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության կամ սոցիալական խնդիրների լուծմանը, այլ նախկինում վերցված պարտքերի սպասարկմանը։ Այս միտումը երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները և մեծացնում ֆինանսական կախվածությունը արտաքին և ներքին պարտատերերից։

Ծրագրի իրատեսականության վերաբերյալ լուրջ կասկածներ են առաջացնում նաև բյուջետային ծախսերի կատարման հետ կապված տվյալները։ Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ պետական բյուջեի ծախսերը պարբերաբար թերակատարվում են։ Այսինքն, կառավարությունը հայտարարում է որոշակի ծրագրերի իրականացման և ֆինանսավորման մասին, սակայն տարվա ավարտին պարզվում է, որ նախատեսված միջոցների զգալի մասը չի ծախսվել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 29,6 տոկոսով։ Այս պայմաններում դժվար է հիմնավորել այն կանխատեսումը, ըստ որի, ընթացիկ տարվա ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կիրականացվեն, այլ նույնիսկ կգերազանցեն նախապես հաստատված բյուջետային ցուցանիշները։ Եթե ընթացիկ տարվա գնահատականներն արդեն իսկ վիճահարույց են, ապա դրանց հիման վրա կառուցված 2027-2029 թվականների կանխատեսումները ևս չեն կարող լիարժեք վստահություն ներշնչել։

Սակայն տնտեսական և ֆինանսական հարթության սահմանափակ ընկալումից դուրս տվյալ ծրագրի քննարկումը վեր է հանում առավել խորքային՝ քաղաքական և ռազմավարական հրամայականներ։ Հայաստանի իշխանությունների՝ մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային համամասնությունների և տոկոսային աճի վրա հիմնված տեխնոկրատական մոտեցումը թերի է, քանի որ այն շրջանցում է այն կենսական մարտահրավերները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երկրի պետականակենտրոնության և ազգային անվտանգության ճարտարապետության վրա։ Ակնհայտ է դառնում վտանգավոր դիսոնանս տնտեսական գործիքակազմի և ազգային ռազմավարական հեռանկարի միջև։ Երբ պետությունը նախատեսում է հարկ վճարողների միջոցների կամ պետական պարտքի հաշվին միլիարդավոր դրամների լրացուցիչ ծախսեր, հանրային քննարկման և պետական կառավարման առանցքում պետք է լինի ոչ միայն ծախսման փաստը, այլև դրա արդյունավետությունը՝ ազգային շահերի պաշտպանության և միջազգային հարթակներում հայկական սուբյեկտայնության ամրապնդման համատեքստում։

Տնտեսական աճը, որը չի ծառայում պետության դիմակայունության բարձրացմանը, կորցնում է իր կարևորությունը։ Այս համատեքստում անհրաժեշտ է վերաիմաստավորել պետական հաջողության չափանիշները, որոնք չեն կարող սահմանափակվել միայն ՀՆԱ-ի աճով կամ հարկային մուտքերի ծավալով։ Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում պետության արդյունավետությունը չափվում է քաղաքական սուբյեկտայնության և ազդեցության, պատմական հիշողության ու ինքնության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական անվտանգության ու իրավունքների երաշխավորման համալիր ցուցանիշներով։ Միայն տնտեսական ցուցանիշների վրա կենտրոնացումը՝ առանց դրանք ազգային անվտանգության հայեցակարգին ենթարկելու, կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունը ֆինանսապես դառնում է ավելի ունակ, սակայն ռազմավարական առումով ավելի անպաշտպան, ուստի իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի տնտեսական պոտենցիալը պետականության ամրապնդման ռազմավարական գործիքի վերածելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին