Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»


Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:

Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:

Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:

Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարուքյան