Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը վերջին տարիներին ավելի ակտիվորեն է ներգրավվում միջազգային գործընթացներում։ Երկիր են ժամանում զբոսաշրջիկներ, գործարարներ, ուսանողներ և տարբեր նպատակներով այցելուներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ Սա բնական և դրական երևույթ է։ Զբոսաշրջության զարգացումը նպաստում է ծառայությունների ոլորտի ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանը և Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Հայաստանը պետք է լինի բաց երկիր։ Աշխարհի հետ կապերի ընդլայնումը, միջազգային համագործակցությունը և մարդկանց շարժունակությունը ժամանակակից զարգացման կարևոր պայմաններ են։ Սակայն յուրաքանչյուր դրական գործընթաց պահանջում է նաև պատասխանատու կառավարում։ Բաց լինելը աշխարհի առաջ ժամանակակից պետության կարևոր հատկանիշ է, բայց բացությունը չի կարող նշանակել վերահսկողության բացակայություն։

Յուրաքանչյուր երկիր, որը ընդունում է մարդկանց մեծ հոսքեր, պարտավոր է ունենալ հստակ քաղաքականություն՝ հասկանալու այդ գործընթացների ազդեցությունը իր սոցիալական, տնտեսական և քաղաքային համակարգերի վրա։ Պետության խնդիրն է ոչ միայն արձագանքել արդեն առաջացած խնդիրներին, այլ կանխատեսել հնարավոր զարգացումները և նախապես ստեղծել անհրաժեշտ կառավարման մեխանիզմներ։

Հայաստանն այսօր գտնվում է զարգացման նոր փուլում։ Երկիրը փորձում է ներկայանալ որպես զբոսաշրջային, տնտեսական և տարածաշրջանային կապերի կենտրոն։ Սա փոքր տնտեսության համար կարող է ստեղծել նոր հնարավորություններ, սակայն յուրաքանչյուր զարգացման մոդել ունի նաև իր հակառակ կողմը՝ նոր հոսքեր, նոր պահանջներ և նոր կառավարման խնդիրներ։

Վերջին շրջանում Երևանում քաղաքացիների ուշադրությունն է գրավում օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հնդկաստանից ժամանողների թվի աճը։ Այստեղ անհրաժեշտ է հստակ տարբերակել խնդրի էությունը։ Հարցը որևէ ժողովրդի կամ որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը չէ։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվության և օրենքի պաշտպանության իրավունք։ Սակայն յուրաքանչյուր պետություն ունի նաև պարտավորություն՝ կառավարելու միգրացիոն հոսքերը, ապահովելու օրենքի միասնական կիրառումը և պաշտպանելու իր քաղաքացիների անվտանգ ու կազմակերպված միջավայրում ապրելու իրավունքը։

Ես հաճախ եմ ոտքով շրջում Երևան քաղաքով և անմիջականորեն առնչվում եմ քաղաքի իրական կյանքին։ Այն, ինչ տեսնում է սովորական քաղաքացին փողոցում, երբեմն տարբերվում է պաշտոնական պատկերացումներից։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել իրավիճակների, որոնք առաջացնում են անհանգստություն՝ մարդիկ, որոնք հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, բնակվում են ոչ պատշաճ վայրերում, գիշերում են հասարակական տարածքներում կամ կանաչ գոտիներում՝ չունենալով տարրական կենցաղային և սանիտարական պայմաններ։ Այս երևույթները միայն արտաքին տեսքի կամ քաղաքի պատկերի խնդիր չեն։ Դրանք ազդում են հանրային միջավայրի, քաղաքացիների զգացողությունների, Երևանի հեղինակության և քաղաքային կառավարման արդյունավետության վրա։

Որոշ դեպքերում օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են նաև այնպիսի իրավիճակներում, երբ զբաղվում են մուրացկանությամբ՝ հատկապես եկեղեցիների, զբոսաշրջային վայրերի և մարդաշատ տարածքների հարակից հատվածներում։ Այստեղ ևս խնդիրը մարդկանց դատապարտելը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է պետությունը կառավարում նման իրավիճակները։ Եթե մարդը հայտնվել է ծայրահեղ սոցիալական վիճակում, անհրաժեշտ է համապատասխան արձագանք՝ իրավական, սոցիալական և մարդասիրական գործիքներով։

Սակայն միաժամանակ չի կարելի անտեսել Երևանի բնակիչների օրինական մտահոգությունները։ Մայրաքաղաքը պարզապես տարածք չէ, որտեղ մարդիկ ժամանակավորապես գտնվում են։ Երևանը քաղաքացիների տունն է, և քաղաքային իշխանությունները պարտավոր են ապահովել կարգավորված, անվտանգ և արժանապատիվ միջավայր։

Պետք է հասկանալ նաև, որ զբոսաշրջությունը, աշխատանքային միգրացիան և սոցիալական խոցելի խմբերի առաջացման խնդիրը նույնական երևույթներ չեն։ Դրանք տարբեր գործընթացներ են և պահանջում են տարբեր պետական քաղաքականություններ։

Եթե մարդը գալիս է Հայաստան որպես զբոսաշրջիկ, պետության խնդիրն է ապահովել բարենպաստ պայմաններ և անվտանգ միջավայր։ Եթե մարդը գալիս է աշխատելու, անհրաժեշտ է ապահովել օրինական զբաղվածություն և հավասար մրցակցային պայմաններ։ Եթե որևէ անձ հայտնվում է սոցիալական ծանր իրավիճակում, պետությունը պետք է ունենա աջակցության և կարգավորման մեխանիզմներ։ Երբ որևէ երկիր ընդունում է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների, անհրաժեշտ է հասկանալ՝ ովքեր են նրանք, ինչ նպատակով են ժամանել, որտեղ են բնակվում, ինչ աշխատանք են կատարում և արդյոք պահպանվում են Հայաստանի օրենսդրության պահանջները։ Առանց նման համակարգի նույնիսկ դրական գործընթացները կարող են ստեղծել նոր խնդիրներ։

Միգրացիոն հոսքերը կարող են նպաստել երկրի զարգացմանը, եթե դրանք կառավարվում են։ Սակայն անկառավարելի կամ չվերահսկվող ներհոսքը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել աշխատաշուկայի, բնակարանային համակարգի, սոցիալական ծառայությունների և քաղաքային ենթակառուցվածքների վրա։

Եթե կառավարությունը խրախուսում է միջազգային բացությունը, ապա պարտավոր է ներկայացնել նաև այդ բացության կառավարման մեխանիզմները։ Զբոսաշրջության զարգացումը միայն այցելուների թվի ավելացում չէ։ Դա նշանակում է նաև պատրաստ լինել այդ աճին։ Եթե երկիրը ցանկանում է ընդունել ավելի շատ զբոսաշրջիկներ, օտարերկրյա աշխատողներ, ուսանողներ և ներդրողների, ապա պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, իրավական համակարգ և կառավարման կարողություններ։

Չի կարելի առանձնացնել տնտեսական օգուտները և անտեսել դրանց ուղեկցող պարտավորությունները։ Եթե պետությունը բացում է իր տնտեսությունը և խրախուսում միջազգային շարժունակությունը, ապա պարտավոր է նաև կառավարել դրա հետևանքները։ Հակառակ դեպքում դրական գործընթացները կարող են առաջացնել սոցիալական լարվածություն, քաղաքային անհարմարություններ և քաղաքացիների անվստահություն պետական կառավարման նկատմամբ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի աշխատաշուկայի հարցը։ Ծառայությունների ոլորտում օտարերկրյա աշխատուժի ներգրավումը կարող է լինել բնական տնտեսական գործընթաց, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլորի համար գործեն նույն կանոնները՝ օրինական զբաղվածություն, հարկային պարտավորություններ, աշխատանքի անվտանգության պահանջներ և իրավական հավասար պայմաններ։

Վերջին շրջանում քաղաքացիների դժգոհությունն է առաջացնում նաև որոշ ծառայություններ իրականացնող անձանց կողմից քաղաքային կանոնների խախտումը։ Փոքր մոտոցիկլներով կամ այլ միջոցներով առաքումներ իրականացնող որոշ անձինք հաճախ երթևեկում են մայթերով՝ վտանգելով հետիոտների անվտանգությունը։ Մայթերը նախատեսված են մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Եթե օրենքը գոյություն ունի, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ հավասարապես։

Այս իրավիճակում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը ունի ժամանակակից միգրացիոն քաղաքականություն, արդյո՞ք գնահատվում են արտաքին հոսքերի երկարաժամկետ հետևանքները, ո՞վ է պատասխանատու այն գործընթացների կառավարման համար, որոնք արդեն տեսանելի են Երևանի փողոցներում։ Պետական կառավարման պատասխանատվությունն այստեղ առանցքային է։

Հասարակությունը չի պահանջում փակել Հայաստանի դռները աշխարհի առաջ։ Քաղաքացիները չեն ցանկանում, որ Հայաստանը մեկուսանա աշխարհից։ Բայց նրանք ցանկանում են տեսնել պետություն, որը կարողանում է կառավարել փոփոխությունները, պաշտպանել հանրային շահը և պահպանել քաղաքային միջավայրի որակը։ Ուժեղ պետությունը այն պետությունը չէ, որը խուսափում է փոփոխություններից։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որը կարողանում է փոփոխությունները դարձնել զարգացման հնարավորություն՝ նվազեցնելով դրանց հնարավոր բացասական հետևանքները։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է անցում արձագանքող կառավարումից դեպի կանխատեսող կառավարում։ Այսինքն՝ ոչ թե սպասել, մինչև խնդիրները կդառնան ակնհայտ, այլ նախապես գնահատել ռիսկերը, մշակել քաղաքականություն և գործել։ Պետության հիմնական առաքելությունը միայն խնդիրների լուծումը չէ։ Պետության առաքելությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ խնդիրները հնարավորինս քիչ են առաջանում։

Երևանը պետք է մնա բաց աշխարհի համար, բայց միաժամանակ պետք է մնա անվտանգ, կարգավորված և արժանապատիվ քաղաք իր քաղաքացիների համար։ Որովհետև մայրաքաղաքը միայն շենքերի և փողոցների ամբողջություն չէ։ Մայրաքաղաքը պետության կառավարման մշակույթի, պատասխանատվության և ապագայի նկատմամբ վերաբերմունքի արտացոլումն է։

Ամփոփելով՝ նշեմ, որ յուրաքանչյուր քաղաք ունի իր կրողունակության սահմանները։ Քաղաքային զարգացման քաղաքականությունը պետք է հաշվի առնի ոչ միայն մարդկանց թվի աճը, այլ նաև քաղաքի կարողությունը՝ ապահովելու նրանց համար արժանապատիվ պայմաններ: Ներկայում միգրացիայի կառավարումը չի ավարտվում սահմանային անցակետում։ Այն շարունակվում է երկրի ներսում՝ տվյալների, աշխատանքի, բնակության և սոցիալական ինտեգրման քաղաքականությամբ: Կարևոր է, որպեսզի պետական և համայնքային մարմինների միջև չառաջանա պատասխանատվության բաց։ Քաղաքացին պետք է տեսնի ոչ թե տարբեր կառույցների փոխադարձ հղումներ, այլ միասնական քաղաքականություն: Քաղաքային միջավայրի փոփոխությունները ազդում են ոչ միայն ենթակառուցվածքների, այլ նաև քաղաքացիների հոգեբանական ընկալումների վրա։ Մարդը ցանկանում է զգալ, որ իր քաղաքը զարգանում է, բայց միաժամանակ մնում է իրեն հասանելի, անվտանգ և ծանոթ միջավայր: Այս առումով Հայաստանի նպատակն առաջին հերթին չպետք է լինի միայն այցելուների թվի աճը, այլ այնպիսի զբոսաշրջության ձևավորումը, որը բարձրացնում է երկրի տնտեսական և մշակութային արժեքը: Բաց պետությունը ուժեղ է այնքանով, որքանով կարողանում է կառավարել իր բացությունը:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան