Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան


«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Հայկս, հասուն, խելացի։ Երբեմն բառերն էլ չեն հերիքում իրեն նկարագրելու համար։ Հիմա երկու թոռնիկ ունեմ՝ Կարինեն և Հայկը։ Թոռնուհիս, կարծես, Հայկս լինի, այնքան նման են իրար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Հայկը ծնվել է Սյունիքի մարզում՝ Կապանում։ Դպրոց է հաճախել նախ՝ Կապանում, իսկ չորրորդ դասարանից՝ Երևանում, քանի որ ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք։ «Ի տարբերություն եղբոր, Հայկս բարձր առաջադիմություն չի ունեցել, բայց շատ էր սիրում դպրոցը, երբեք բացակա չի ունեցել։ Սիրում էր մաթեմատիկան և ռուսաց լեզուն։ Դպրոցին զուգահեռ Հայկը հաճախել է սպորտի՝ մարմնամարզության, թեթև աթլետիկայի, մինչև բանակ զորակոչվելը՝ քիքբոքսինգի: Սպորտի ոլորտում հասցրել էր մի շարք հաջողություններ գրանցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն աշխատել է, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 25ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Զորացրվելուց հետո Հայկի հիմնական երազանքները կապված էին ընտանիք կազմելու հետ։ Մայրիկն ասում է՝ որդին արդեն երկար ժամանակ ընկերուհի ուներ և մտադիր էր զորացրվելուց հետո ամուսնանալ, աշխատել և իր կյանքը կառուցել։ «Իր երդմնակալության օրերին ես վատառողջ էի, զանգահարեցի իրեն, ասացի՝ Հա՛յկ ջան, գուցե այդ օրը չկարողանամ քո մոտ գալ։ Նա էլ արձագանքեց՝ որ պետք է անպայման գնանք, ընկերուհուն էլ մեզ հետ տանենք։ Ինչպես ասում են, ինձ ոտքի հանեցի, կազդուրվեցի, ամեն ինչ արեցի, որ այդ օրը Հայկիս կողքին լինենք։ Դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Հունվարի 30-ին գնացինք, փետրվարի 2-ին եկանք։ Այնքան ձյուն էր եկել այդ օրերին, Հայկս էլ ուրախացել էր, որ մեկ օր ավելի մնացինք, չէինք կարողանում Ղարաբաղից գալ»։

Երբ հարցնում եմ ծառայության հանդեպ Հայկի վերաբերմունքի մասին, մայրիկը նշում է՝ սիրով է մեկնել բանակ։ «Միշտ ասել է՝ մենք երկու եղբայրներով անպայման պետք է ծառայենք։ Ավագ որդիս էլ Ապրիլ յան պատերազմի մասնակից է։ Հայկս էլ մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության. «Եղբայրս ծառայել է, ես էլ պետք է իմ հայրենիքին ծառայեմ»։ Ասում էր՝ բանակում տղամարդ են դառնում։ Երբեք չի տրտնջացել որևէ բանից, ոչինչ չի խնդրել, որ իրեն ուղարկենք, շատ գոհ էր ամեն ինչից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին աշխատավայրում էի, պատերազմի լուրը ստացա։ Շատ դժվարությամբ իր հետ կարողացանք կապ հաստատել։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, ես ու ընկերս մեռնելուց ենք պրծել, ականը մեր գլխի վերևում պայթեց»։ Իրեն ասված միակ խոսքս էր՝ Հա՛յկ ջան, զգույշ կլինես։ Խնդրեցի, որ անպայման էլի զանգի։ Երեկոյան զանգահարեց, բոլորիս հետ զրուցեց։ Եղբայրը զրույցի ժամանակ ասաց. «Հայկո՛, զգույշ մնա, ես այդ ճանապարհով անցել եմ»։ Իսկ Հայկս արձագանքեց՝ հետախույզ եմ գրվել։ Դավիթս բարկացավ։ Հայկը հետախույզ չէր, բայց պատերազմի ժամանակ հետախուզական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել։ Հետո նաև ընկերուհուն էր զանգահարել։ Նրա հետ զանգն ընդհատվել էր, մենք չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ»։

Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Մայրիկն ասում է մի միտք, որը օրեր շարունակ ծակում է ուղեղս։ «Մենք եզրակացնում ենք, որ Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Ընկերուհու հետ խոսել էր 12 անց կես, դրանից հետո իրենից զանգ չենք ստացել։ Իր թղթերի մեջ գրված է սեպտեմբերի 29-ը։ Հայկիս ընկերը, ում հետ նա զոհվել է, Արցախից էր։ Հենց նրա հայրիկն էլ երկու տղաների մարմիններն իջեցրել էր։ Մինչև հոկտեմբերի 1-ը որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից։ Զանգահարեցի ունեցածս հեռախոսահամարներից մեկով, ասացի, որ Հայկիցս տեղեկություն եմ ուզում ստանալ։ Ինձ փոխանցեցին, որ նա շատ լավ է, բունկերներում է, անպայման կզանգահարի ինձ։ Այնքան ուրախացա, անցած երեք օրերն ուղղակի մղձավանջային էին, ո՛չ կարողանում էինք քնել, ո՛չ հաց ուտել։ Բայց այդ օրը, երբ տանից դուրս եկա, բոլորն ինձ էին նայում, ես էլ զարմանում էի այդ ուշադիր հայացքներից։ Լուրն արդեն հասել էր քաղաք, մարդիկ տեղյակ էին, որ Հայկս զոհվել է։ Աշխատավայրում տնօրենս հարցրեց, թե ինչ լուր ունեմ տղայիցս, փոխանցեցի՝ բունկերներում է, ամեն ինչ կարգին է։ Բայց նա էլ արդեն գիտեր բոթը։ Երբ արդեն տուն էի վերադառնում, տեսա շտապօգնության մեքենան, ինչ-որ կասկած մտավ սիրտս։ Ինձ ասացին, որ Հայկս վիրավորվել է, իսկ հետո... Հոկտեմբերի 2-ին Հայկիս բերեցին»։ Հարվածը եղել է ուղիղ Հայկի սրտին։ Ընտանիքը նրան չի տեսել, չի կարողացել հրաժեշտ տալ, բայց հարազատները ճանաչել են նրան։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա միայն իմ թոռնիկներն են ուժ տալիս։ Օրվա ընթացքում այնքան շատ եմ իրենցով զբաղվում, որ ծանր մտքերը մի քիչ ցրվում են։ Թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել, որ այդ անունն ապրի, բայց հետաքրքիրն այն է, որ քույրիկը՝ Կարինեն, ավելի շատ է նման Հայկիս՝ աչքերի գույնով, վարքագծով։ Մեծանալով՝ գուցե ավելի նմանվի հորեղբորը»։

Հ. Գ. - Հայկ Լալայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով