Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հայաստան եղել և նրա տարածքում այլ պետություններ են եղել։ Ավելին, ՔՊ-ականները մեզ զգուշացնում են․ եթե հիշենք մեր պատմական հայրենիքը, ապա հարևաններն էլ կարող են հիշել հայկական այն տարածքները, որոնք պատմական ինչ-որ ժամանակաշրջանում պատկանել են իրենց։

Մի պահ մոռանանք, որ սա անհեթեթ պրոպագանդիստական խոսակցություն է և հարցը վերաձևակերպենք․ Արդյոք Հայաստանը նվաճած օտար տիրակալները տեղյակ էին, որ այս աշխարհագրական տարածքը (Մեծ Հայք) Հայաստան է կոչվում։ Բյուզանդացիները, արաբները, սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, աղ-կոյունլուները, Լենկթեմուրը, օսմանները, սեֆյանները արդյոք ինչ-որ մի բան գիտեին Հայաստանի մասին։ Վստահաբար՝ այո։ Առնվազն մինչև Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմները և 1555 թ․ ու 1639 թ․ երկու բաժանումները, աշխարհագրական այդ պարզ գիտելիքը կրթված մարդկանց ու քաղաքական վերնախավերի համար ավելի քան հասանելի էր ու տիրապետող։ Բնականաբար հետագա դարերի ընթացքում (մինչև 19 -րդ դար) Հայաստան հասկացությունը որոշակիորեն տարրալուծվել է մուսուլմանական բռնի և ամենակուլ ամբողջության մեջ։ Տարրալուծվել է, բայց մոռացության չի մատնվել։

Այսինքն, Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ինքնահռչակ, արհեստական աշխարհագրական հասկացություններ չեն, այլ համընդհանուր գիտական փաստ, որը ապացուցվում է բոլոր հնարավոր աղբյուրներով՝ Հերոդոտոսից մինչև Հաֆիզ-ի Աբրու, Քսենոֆոնից մինչև ուշ շրջանի եվրոպական ճանապարհորդներ։

Սա գրում եմ նրա համար, որ մարդիկ հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հայերը օդից պատահաբար ցած իջած արտասովոր արարածներ չեն, որոնք, տառապելով մոլեռանդ անցյալախտով, անընդհատ հիշում են պատմական հայրենիքը։ Պատմական այս հիշողությունը շատ տրամաբանական է ու ռացիոնալ։ Զարմանալի կլիներ, եթե հայերը չհիշեին իրենց պատմական հայրենիքը։

Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք․ երբ ասում ենք պատմական հայրենիք, ապա չենք կարող մեկ ամբողջական աշխարհագրական միավոր նկատի ունենալ։ Շատ հայերի համար պատմական հայրենիք հասկացությունը կարող է դուրս լինել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններից։ Օրինակ Կիլիկիան, որտեղ 300 տարի հայկական պետություն է եղել, Պոնտոսն ու Կապադովկիան, Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և նույնիսկ Ղրիմը։ Սա շատ նորմալ է, քանի որ հայերն էլ կազմված են տարատեսակ մշակութային և սոցիալական հանրույթներից, որոնք նույնը չեն։

Արդի Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս հիշողությունից և տեղեկությունից կտրված լինել։ Պարզապես հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել։ Եվ չի էլ դարձվել։ Առաջին անգամ անթույլատրելի այդ կարմիր գիծը հատել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարերելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից առաջ Գյումրիում մի միջոցառման ժամանակ ՔՊ-ականները ծաղրանքով Արցախի նախագահ Բաքո Սահակյանին մարզպետ էին անվանում։ Նիկոլ Փաշինյանն է առաջին հայ ղեկավարը, որը խոսել է Սևրի պայմանագրի արդիականության մասին։

Իրենք պատմական հիշողությունը և դրա վրա խարսխված ոչմիթիզականությունը քաղաքականություն են դարձրել, պատերազմ հրահրել, պարտվել, ջախջախվել և Արցախը ամբողջությամբ հայաթափել, իսկ հիմա էլ ՀՀ քարտեզը կրծքներին փակցրած հայ ժողովրդի գլխին իրական Հայաստանի մասին «ավետարան» են կարդում։ Այդ նույն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում հայհոյում էին Սերժ Սարգսյանին 400 հեկտար կորցնելու և վարչատարածքային բաժանումով Սյունիքից արևելք ընկած տարածքը Ադրբեջան նշելու համար։ Ո՞վ են այս մարդիկ։

Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն