Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան


«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան

Բլոգ
Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։ Մեկ տարի անց արդեն հնարավոր է ոչ միայն արձանագրել այդ գործընթացի քաղաքական նշանակությունը, այլև փորձել գնահատել՝ որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել իրական, գետնի վրա տեսանելի գործընթացների։

Եթե այս օրակարգից առանձնացնենք ամենաշատ քննարկվող բաղադրիչներից մեկը՝ «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, ապա մի կողմից՝ կողմերը պարբերաբար վերահաստատում են նախագծի ռազմավարական նշանակությունը, իրենց հանձնառությունն ու այն հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ այս ուղղությամբ առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Դեռևս չկա հաստատված ենթակառուցվածքային նախագիծ, հետևաբար չկա նաև աշխատանքների մեկնարկի հստակ և հրապարակային ժամանակացույց։

«Թրիփփ»-ի շուրջ ձևավորված միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը միայն տրանսպորտային նախագծի մասին չէ։ Եթե այն իրականացվի նախատեսված տրամաբանությամբ, ապա կարող է փոխել Հարավային Կովկասի հաղորդակցությունների ներկայիս կառուցվածքը՝ ստեղծելով նոր կապեր Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև։

Սակայն այս ամենը դեռևս հեռանկար է։ Մինչև ենթակառուցվածքը չկառուցվի և երթուղին չսկսի գործել, տնտեսական ակնկալիքները շարունակում են մնալ կանխատեսումների մակարդակում։

Հատկանշական է նաև Հայաստանի հարևանների վերաբերմունքը։

Թուրքիան, ընդհանուր առմամբ, ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գաղափարը՝ այն դիտարկելով ավելի լայն տրանսպորտային և տնտեսական կապերի համատեքստում։ Վրաստանն ուշադիր հետևում է գործընթացին՝ հաշվի առնելով, որ նոր երթուղիների ի հայտ գալը կարող է ազդել տարածաշրջանի գործող տրանսպորտային հոսքերի և տարանցիկ դերերի վրա։ Իրանից պարբերաբար հնչող մտահոգությունները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է այս նախագծի հնարավոր իրականացման մեջ տեսնել իր շահերի համար ռիսկեր և անվտանգային հնարավոր սպառնալիքներ։

Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։

«Թրիփփ»-ի քաղաքական արժեքը արդեն իսկ ակնհայտ է։ Դրա շուրջ ձևավորվել է միջազգային օրակարգ, այն դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր խորհրդանիշներից մեկը, և դրա հնարավոր իրականացումը հետաքրքրում է ոչ միայն անմիջական կողմերին։

Բայց քաղաքական արժեքը դեռևս ինքնին ենթակառուցվածք չէ։ Ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ հաղորդակցության իրական նշանակությունը սկսվում է այն պահից, երբ այն հայտնվում է քարտեզի վրա ոչ միայն որպես գաղափար, այլև որպես չափելի, ֆինանսավորված և կառուցվող նախագիծ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել դրա իրական տնտեսական ազդեցությունը՝ բեռնափոխադրումների ծավալները, ներդրումների ներգրավումը, տարանցիկ եկամուտները և տարածաշրջանային առևտրային հոսքերի փոփոխությունը։

Եվ սա է, թերևս, հաջորդ փուլի գլխավոր չափանիշը։

Որովհետև քաղաքական հայտարարությունների և իրական ենթակառուցվածքի միջև երբեմն կարող է լինել շատ կարճ ճանապարհ, իսկ երբեմն՝ շատ երկար հեռավորություն։ Եվ այս պահին «Թրիփփ»-ը գտնվում է հենց այդ միջանկյալ փուլում։ Ուստի մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ «Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է։ Իսկ իրական ճանապարհը դեռ պետք է կառուցել․․․
 
Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը