Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան


Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան

Բլոգ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:

Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը լրացնելու էներգետիկ պակասորդը, երբ այն նույնիսկ իրեն չի բավարարում: Դեռևս 2024թ.-ին, Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ապշերոնում (Կասպից ծովի ափ) ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Այն չէր բացառել նաև Ալիևը: Հաշվի առնելով ամերիկյան հովանու տակ ԹՐԻՓՓ նախագծի՝ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգառեսուրսների միջանցիկ տարանցման հավանականությունը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, էլեկտրաէներգիայի հարցում ևս, նպատակ ունի Հարավային Կովկասում ստանձնել առաջին ջութակի դերը: Իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասի բոլոր ոլորտներից դուրս մղելու նպատակով:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԷԿ-ի փակման հարցը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը նախատեսում է «երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելի անցման համար։ Հայաստանում միշտ եղել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը։

2026թ. ապրիլին ՌԴ կառավարությունը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» պատրաստ է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը մինչև 2036թ.՝ պայմանով, որ ռուսական ատոմային կոորպորացիային բաժին կհասնի աշխատանքների 70%-ը։

Ավելի վաղ՝ 2026թ. փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայում ԱՄՆ հնարավոր ներդրումների մասին։ Ըստ այդմ՝ ստորագրվել է միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ճանապարհ է բացում ապագա ծրագրերի իրականացման համար։

Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից, Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ նոր էներգաբլոկի ընտրության հարցում միանշանակ կողմնորոշվի դեպի տեխնոլոգիապես փորձարկված և անվտանգ շահագործված կայան ունեցող, վստահելի ու երկարաժամկետ գործընկերնկերություն:

Հատկապես, որ ըստ մասնագետների, դեռևս չկան փորձարկված և հաջողությամբ շահագործվող մոդուլային ատոմակայաններ: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ ընկած հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ:

Հայկական ԱԷԿ-ն իսկապես ունի կրիտիկական նշանակություն․ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզորություն ապահովելու, լուրջ ռիսկ կստեղծի էներգահամակարգի համար։ Հենց այդ պատճառով պետական ռազմավարությունը պետք է նախատեսի՝ ոչ թե հրաժարվել ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորությունը փոխարինել նորով:

Հատկապես, որ ՄԱԳԱՏԷ-ն, խնդիրներ չի տեսնում Հայաստանի միջուկային էներգիայի անվտանգության ապահովման ծրագրերում:
 
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ