Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան


Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Բլոգ
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է նաև Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված անօրինական խափանման միջոցի հարցը, տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Շենգավիթ» նստավայրում (ք․ Երևան, Արշակունյաց պող. 24/1)՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։

Նկատի ունենալով, որ գործը դատարան ուղարկվելու բերումով վարույթի նկատմամբ այլևս չի տարածվում նախաքննական գաղտնիքի ռեժիմը՝ պաշտպանական խումբը հարկ է համարում հանրությանը ներկայացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված հետապնդման առանցքային հանգամանքները։

2026 թվականի հունիսի 23-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբրև Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվար ամսին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում համոզելու և ՀՀ ԱԺ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական ու իշխանական լիազորություններն և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դա պետք է իրականացվեր տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով, ովքեր ստիպելու էին իրենց աշխատակիցներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ավետիք Չալաբյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ, հորինված և քաղաքական պատվեր։

Մինչև Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը՝ 2026 թվականի հունիսի 6-ին, իշխանական քարոզչական նյութեր տարածող և անանուն կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հայտնվել էր մի ձայնագրություն, որում իբրև Ավետիք Չալաբյանը ռուսերենով զրուցում է ռուսախոս անձանց հետ՝ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը։ Հենց այս ձայնագրությունն ու դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպության ներկայացրած հաղորդումն է եղել քրեական վարույթի նախաձեռնման և Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրելու առիթը։

Ավելին, նշված ձայնագրության մեջ առկա խոսակցության ընթացքում խոսակիցները որևէ նման հարց չեն քննարկում։ Որևէ առաջարկ, ոչ էլ առավել ևս այդ առաջարկի վերաբերյալ համաձայնություն չի տրվում, այնինչ, ըստ մեղադրանքի, առկա է եղել հստակ պայմանավորվածություն և դրան ուղղված գործողություններ են կատարվել։ Այժմ, երբ Ավետիք Չալաբյանի մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանական կողմին, կարող ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ մեղադրանքում նշված որևէ էական փաստական հանգամանք հիմնավորված չէ որևէ պատշաճ կամ նույնիսկ ոչ պատշաճ ձեռք բերված ապացույցով։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքին, ապա Ավետիք Չալաբյանը ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։ Չալաբյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է երկու հիմքով՝ վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությամբ։ Ամիս ու կես տևող կալանքի շրջանակներում գործով չի իրականացվել գեթ մեկ վարույթային կամ ապացուցողական գործողություն, որին Ավետիք Չալաբյանը կարող էր խոչընդոտել։ Չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)։

Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու, խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու և հանրային բարի համբավը վերականգնելու համար։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ
 
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան