Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ տեղի ունեցողը «Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացման» հետ է կապված: Նրա խոսքով, դատաիրավական համակարգը սպասարկում է Փաշինյանի ֆոբիաները։ «Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,-կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է «գործին», ապա նշվում է. «Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»։

Նախագահ Քոչարյանը նաև համոզված է, որ ներկայիս իշխանությունները երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:

Նա նշում է. «Իշխանության նպատակն ակնհայտ է. պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»:

Երեկ նաև ասուլիսով հանդես եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և փաստաբան Արամ Օրբել յանը: Հիմնականը, ինչ կարելի է խտացված արտածել առկա իրողություններից ու նաև նշված ասուլիսում հնչած հայտարարություններից, այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև իր ընտանիքի անդամների դեմ ընթացիկ հետապնդումները ոչ միայն զուտ քաղաքական են, այլև ահռելի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն:

Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական «գործ» է:

Նաև պատահական չեն շրջանառված այն տեղեկությունները, որ Բիշքեկում Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման ժամանակ կարող է արծարծվել նաև նախագահ Քոչարյանին հերթական անգամ (4-րդ անգամ) կալանավորելու հարցը: Բայց միայն այս հավանական հանգամանքը չէ, որ աշխարհաքաղաքական բնույթ կամ ենթատեքստ է հաղորդում «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդումների այս հերթական փուլին, թեպետ, իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական հակամարտության հետքեր չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել: Բայց սա առանձին, ավելի ընդգրկուն թեմա է:

Մյուսը. Արցախի երեք նախկին նախագահները հիմա գտնվում են Բաքվի բանտում: Արցախի առաջին նախագահ ու ադրբեջանական բանակին պարտության մատնած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանի բանտում է: Իսկ Փաշինյանն ու Ալիևը, ի դեպ, նույն Բիշքեկում երեկ «ջան էին ասում, ջան էին լսում» (դատելով տարածված տեսակադրերից): Ու ընդհանրապես, Ադրբեջանից «իջնող» պահանջները բավարարելը, մեղմ ասած, հեշտերից չէ՝ Սահմանադրությունը փոխելու, հողեր հանձնելու և այլն: Ակնհայտ է, որ դրանք անելու համար Փաշինյանը չունի հանրային աջակցություն, հենց միայն անցած ընտրությունները դա ցույց տվեցին. չէ որ վարչական ռեսուրսով-բանով, թոշակ «բարձրացնելով», ընդդիմադիրներին ճնշելով՝ այդպես էլ չկարողացավ մոտենալ 50 տոկոսին: Հիմա պետք է փորձի ժամանակ շահել, ցույց տալ, որ Ադրբեջանի ատելի գործիչների դեմ գործեր է կարում, «նստեցնում է»:

Վերջապես՝ ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել Հայաստանի (նաև Վրաստանի) վրա: Այդ համատեքստում Հայաստանում կալանավորվում ու հետապնդվում կամ հանրային ակտիվությունից մեկուսացվում են այն գործիչները, որոնք կարող են դիմակայել օրվա իշխանության կողմից թուրք-ադրբեջանական պահանջների կատարմանը («անկլավներ», Անկախության հռչակագրի հանում, սահմանադրության փոփոխություն, թշնամանալ Ռուսաստանի հետ, ԱԷԿ-ի փակում, տնտեսության զրոյացում):

Ահա այդ հանգամանքների ուժով էլ այս «գործը» աշխարհաքաղաքական է:

Հ.Գ.-Ի դեպ. իբր եղած խնդիրները քիչ էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար, երեկ էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորեց նախագահ Քոչարյանին՝ մաղթելով «դիմացկունություն՝ փորձությունների առջև»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի